Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy

Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy

Share

Հանրային քաղաքականության ինստիտուտը անկախ թինկ թանկ է, որի նպատակն է նպաստել թափանցիկ և հաշվետու հանրային քաղաքականության զարգացմանը

ՀՔԻ-ն անկախ թինկ թանկ է, որի նպատակն է նպաստել թափանցիկ և հաշվետու հանրային քաղաքականության զարգացմանը:

20/04/2026

🎊ԲԱՑ ԿԱՆՉ
✅Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցը ուրախ է հայտարարել բաց կանչ՝ նոր անդամ կազմակերպությունների / կառույցների ներգրավման նպատակով։
Ցանցի ընդլայնման նպատակն է՝
🔵ՄՈՒԿ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների / կառույցների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը,
🔵Ցանցի ՄՈՒԿ ջատագովության և իրազեկման կարողությունների ուժեղացումը և այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը։
ℹ️Ի՞նչ է ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցը
ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցը համախմբում է հայաստանյան կազմակերպություններ/ կառույցներ, որոնք իրականացնում են մեծահասակների ուսումնառության և կրթության որակյալ, ներառական և ազդեցություն ունեցող ծրագրեր և/կամ իրականացնում են ՄՈՒԿ ջատագովություն և/կամ ՄՈՒԿ հետազոտություններ, ուսումնասիրություններ։ Ցանցի նպատակն է խթանել ՄՈՒԿ մասնակցությունը՝ նպաստելով մեծահասակների ոչ ֆորմալ ուսումնառության օրենսդրական հիմքերի ստեղծմանը, ՄՈՒԿ մասին իրազեկվածության բարձրացմանը և որակի ապահովմանը։
‼️Ինչպե՞ս դիմել
Դիմելու կարգի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեկանաբանությունում տեղադրված հղումով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թ․ ապրիլի 30՝ ժամը 18։00։

24/02/2026

Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպը, հրատարակվելով 1946 թ., արժանացել է Պուլիտցերյան մրցանակի և մինչ օրս էկրանավորվել է առնվազն 4 անգամ:

Գլխավոր հերոս Վիլլի Ստարկի նախատիպը Հյու Փիրս Լոնգն է, Լուիզիանայի նահանգապետ, հետո՝ սենատոր, որ սպանվեց 1935 թ.-ին:

Վեպը գրականության հավերժական թեմաների շուրջ է՝ մարդու բարոյական անկման ու վերածննդի, մեղքի և դրանից փախուստի:
Առանցքային գիծը, սակայն, իշխանության մեջ հայտնված մարդու փչացումն է:

Avetiq Mejlumyanի «Գիրք և միտք» հեղինակային շարքի 4-րդ թողարկումը՝ նվիրված վեպին, հասանելի է յութուբ-ալիքում. http://www.youtube.com/@ԳիրքՄիտք

Հղումը՝ մեկնաբանության հատվածում ⬇️⬇️⬇️

Photos from Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy's post 11/12/2025

Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման շրջանակում Նազելի Օհանյանը և Avetiq Mejlumyanը զրուցել են «Գիրք և միտք» նախագծի մասին՝ քննարկելով իշխանության, բարոյականության և ազատության թաքնված «բանաձևերը» համաշխարհային գրականության երեք գլուխգործոցներում․ Միլան Կունդերայի, Գաբրիել Գարսիա Մարկեսի և Ռոբերտ Փեն Ուորենի վեպերում։
Նախագիծն իրականացվում է Calouste Gulbenkian Foundation - Armenian Communities-ի աջակցությամբ:
Տեսանյութի հղումը՝ մեկնաբանության հատվածում ⬇️⬇️⬇️

01/12/2025

Հասանելի է Avetiq Mejlumyanի «Գիրք և միտք» հեղինակային շարքի առաջին տեսանյութը՝ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքի մասին:
Գրքերին նվիրված տեսանյութերին հետևելու համար բաժանորդագրվեք նախագծի.
📌 ՖԲ էջին. https://www.facebook.com/profile.php?id=61584015460131
📌 Յութուբ-ալիքին. http://www.youtube.com/@ԳիրքՄիտք

27/11/2025

📚 Անցած տարի ՀՔԻ-ն նախաձեռնել էր հայերեն հրատարակված գրքերի քննարկման մի շարք, ինչը խնդրահարույց հանրային պատումները թիրախավորելու և ռեֆլեքսիայի լավ հնարավորություն էր:

🎉 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Calouste Gulbenkian Foundation - Armenian Communities-ի աջակցությամբ շարունակվում է գրքերի վերլուծությունն ու ներկայացումը՝ փոփոխված ձևաչափով:

📩 Գրքերին նվիրված տեսանյութերին հետևելու համար բաժանորդագրվեք նախագծի.
📌 Ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/profile.php?id=61584015460131
📌 Յութուբյան ալիքին. http://www.youtube.com/@ԳիրքՄիտք

Photos from DVV International in Armenia's post 19/07/2025

🖊 Հուլիսի 15-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով 17 կազմակերպություն ամրագրեցին իրենց մտադրությունը՝ միավորելու ջանքերը հանուն մեծահասակների հասանելի, որակյալ և շարունակական կրթության։
📣 Ուրախ ենք հայտնելու, որ Հանրային քաղաքականության ինստիտուտը ևս միացել է այս ցանցին՝ նպաստելու համար քաղաքական և օրենսդրական բարեփոխումներին և մեծահասակների կրթության հանրային իրազեկվածությանը:
🎉 Շնորհակալություն DVV International in Armenia-ին՝ ոլորտի զարգացման հետևողական ջանքերի և ցանցի հիմնադրմանը նպաստելու համար:

Photos from NextGen Academy's post 19/05/2025

🎉NextGen ուսանողների օր

🔥Մայիսի 16-ին Մաշտոցի պուրակում տոնական և բովանդակային օր էր:
NextGen ակադեմիան կազմակերպել էր ուսանողների օրվան նվիրված միջոցառում:

🙌Միջոցառման ներկա էին Երևանի և մարզային բուհերի ուսանողներ, շուրջ մեկ տասնյակ երիտասարդական կազմակերպություններ:

✅Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ, որոնց խոսնակները NextGen ակադեմիայի շրջանավարտներն էին: Քննարկվեցին ուսանողներին հուզող մի շարք կարևոր հիմնահարցեր:

✅Հնարավորությունների գոտում երիտասարդական կազմակերպությունները ներկայացնում էին ուսանողներին և երիտասարդներին ներգրավվելու հնարավորույթյուններն ու դրանց վերաբերյալ առկա ծրագրերը:

✅Ժամանցի գոտում չէին դադարում տարբեր բնույթի խաղային մրցույթները, իսկ մասնակցային գոտին հագեցած էր բովանդակային տարբեր խնդիրների արծարծմամբ:

🎵Օրը եզրափակվեց DJ SIANNA-ի հետ, ով ապահովեց տոնական տրամադրությունը:

🫶Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, կամավորներին, երիտասարդական կազմակերպություններին օրը բովանդակային, տոնական և հիշարժան դարձնելու համար:

😎Իսկ մենք դեռևս կհանդիպենք ուսանողներին և երիտասարդներին նվիրված այլ միջոցառումների ժամանակ:

#ՈւսանողիՁայնը #ՈւսանողականԿյանք #ՈւսանողներնՈՒսանողներիՀամար

Photos from NextGen Academy's post 18/05/2025

NextGen ակադեմիայում վերջերս տեղի ունեցան հերթական բանախոսությունները։
🔷Շաբաթվա առաջին բանախոսը Հայկ Աբրահամյանն էր, ով խոսեց արդյունավետ հանրային արշավների պլանավորման և իրականացման և արշավի տարբեր ռազմավարությունների մասին։
🔷 Մեր հաջորդ բանախոսը գենդերային հարցերով մասնագետ Նվարդ Մանասյանն էր, ով պատմում էր կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ հանրային արշավի իր օրինակի մասին:
🔷 Հաջորդ օրը տեղի ունեցած առաջին բանախոսությունը վարեց «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Մարտիրոսյանը։ Բանախոսության ընթացքում քննարկվեցին համացանցային ակտիվիզմի (Digital Activism) և թվային արշավների կազմակերպման առանցքային հարցերը։
🔷 Վերջին բանախոսը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն էր, ով մասնակիցների հետ քննարկեց քաղաքական տարբեր մշակույթների միջև տարբերություններն ու քաղաքացիական մշակույթի և մասնակցության կարևորությունը ժողովրդավարության անցումային փուլում գտնվող երկրներում։
📍Ակադեմիան իրականացվում է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի և Հանրային քաղաքականության ինստիուտի կողմից։

01/04/2025

❗️❗️❗️ Դիմելու վերջնաժամկետը սպառվում է 5 օրից... Շտապե՛ք:

Գնահատման մրցույթի հրավեր

📅Դիմելու վերջնաժամկետն է՝ ԱՊՐԻԼԻ 6-ը:

📍NextGen Ակադեմիան սկսել է գործել 2022 թ.-ից: Ակադեմիայի նպատակն է՝ նպաստել քաղաքական և քաղաքացիական առաջնորդների նոր՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական հիմնախնդիրները քննադատորեն վերլուծելու գիտելիքներ և կարողություն, ինչպես նաև՝ համայնքային առաջնորդության փորձառություն ունեցող սերնդի ձևավորմանը:
📍Ակադեմիայի հետագա ընթացքի արդյունավետությունն ապահովելու և անհրաժեշտ բարելավումներ կատարելու համար կազմակերպիչ թիմը նախաձեռնել է NextGen Ակադեմիայի արտաքին գնահատում, որի նպատակն է՝ գնահատել Ակադեմիայի համապատասխանությունը թիրախային խմբի/լսարանի կարիքներին:
📍Գնահատումը պետք է անդրադառնա Ակադեմիայի կրթական ծրագրին, համայնքային նախաձեռնություններին և ցանցին՝ թե՛ Ակադեմիայի մասնակիցների, թե՛ Ակադեմիային չմասնակցած անձանց տեսանկյունից։
🖇️Գնահատման մեթոդաբանությանը, ակնկալվող արդյունքներին ու ժամանակացույցին ծանոթացեք այստեղ՝ https://cutt.ly/xrprTeFs
📍Ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ» հիմնադրամի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից։

📢Գնահատման մրցույթի հրավեր

28/02/2025

Մեր գործընկեր Քառակուսի հիմնադրամն անչափ կարևոր համաժողով է նախաձեռնել, որ օգտակար կլինի մաթեմատիկայով և դրա դասավանդմամբ հետաքրքրված ցանկացած անձի։

Մանրամասները ստորև։

✨ Մարտի 15-16-ին դպրոցական մաթեմատիկայով և ուսուցման մեթոդներով հետաքրքրված բոլոր անձանց սիրով հրավիրում ենք մասնակցելու «Մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին»։ Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին.

📚Մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգը.
👩‍🏫Կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներ (գործնական դաս).
🤖Ուսուցանում արհեստական բանականության միջոցով.
🌀Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորում.
🏆«Ուսուցչական հանդիպումներ 2024» ծրագրի ամփոփում.
🗨️Նախագծային աշխատանքի կազմակերպում, աշխատանքների ցուցահանդես.
🎯«Վիճակագրություն և հավանականություն» թեման դպրոցական ծրագրում.
🤯Սովորելու ֆիզիոլոգիան։

Կլինեն նաև վարպետաց դասեր և քննարկումներ։ Միջոցառման ամբողջական ծրագիրն այստեղ՝ http://qarakusi.am/files/314Program.pdf։

🚪Մուտքն ազատ է, տեղերն անսահմանափակ են, բայց պարտադիր գրանցմամբ։ Գրանցման հղումն է՝ https://r.math.am/conf։
⏲️Գրանցման վերջնաժամկետն է մարտի 10-ը։

Սիրով սպասում ենք դպրոցական մաթեմատիկայի ուսուցմամբ հետաքրքրվածներին։ Կհանդիպենք մարտի 15-ին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Hanrapetutyan 3rd Lane, 8-13
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00