16/05/2026
🇦🇲 ARM
«Գեշտալտ-թերապիան հոգեսոմատիկ խանգարումների հետ աշխատանքում»
Ծրագիրը նախատեսված է գեշտալտ թերապևտների համար, ովքեր ցանկանում են խորացնել հոգեսոմատիկ խանգարումների հետ աշխատանքի իրենց մասնագիտական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները՝ գեշտալտ մոտեցման շրջանակում։
Ծրագիրը ներառում է՝
▪️ 6 ուսումնական ցիկլ
▪️ 3-օրյա ինտենսիվ ձևաչափ
▪️ տեսական և պրակտիկ աշխատանք
▪️ անհատական սեսիաներ
▪️ խմբային գործընթացներ
▪️ սուպերվիզիոն աշխատանք
▪️ հեղինակային տեխնիկաներ Օլեգ Նեմիրինսկիի կողմից
Ծրագրի ընթացքում կդիտարկվեն՝
▫️ սննդային վարքի խանգարումներ
▫️ մաշկային և ալերգիկ խնդիրներ
▫️ սիրտ-անոթային և էնդոկրին խանգարումներ
▫️ սեռական և գինեկոլոգիական հոգեսոմատիկա
▫️ երկարատև թերապիայի դինամիկա
👨🏫 Ծրագրի հեղինակ և ղեկավար՝
Օլեգ Նեմիրինսկի — հ.գ.թ., գեշտալտ թերապևտ, МИГТиК ռեկտոր
📅 Մեկնարկ՝ 2026թ. նոյեմբերի 27
📩 Մանրամասների և գրանցման համար՝ https://forms.gle/4EzvunqtdbuWTPjQ7
🇷🇺RU
«Гештальт-терапия в работе с психосоматическими расстройствами»
Программа предназначена для гештальт-терапевтов, желающих углубить профессиональные знания и практические навыки работы с психосоматическими расстройствами в рамках гештальт-подхода.
Программа включает:
▪️ 6 учебных циклов
▪️ 3-дневный интенсивный формат
▪️ теоретическую и практическую работу
▪️ индивидуальные сессии
▪️ групповые процессы
▪️ супервизионную работу
▪️ авторские техники Олега Немиринского
В рамках программы будут рассмотрены:
▫️ расстройства пищевого поведения
▫️ кожные и аллергические заболевания
▫️ сердечно-сосудистые и эндокринные нарушения
▫️ сексуальная и гинекологическая психосоматика
▫️ динамика длительной терапии
👨🏫 Автор и руководитель программы —
Олег Немиринский — к.псх.н., гештальт-терапевт, ректор МИГТиК
📅 Старт программы — 27 ноября 2026 года
📩 Для получения подробной информации и регистрации: https://forms.gle/biPunBdThmpAskdU7
11/05/2026
Մեկնարկում է սպասված «Գեշտալտ 2.0» մասնագիտական թրեյնինգային ծրագիրը ✨
Ծրագիրը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների և մասնագիտական զարգացմանը միտված մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել գեշտալտ մոտեցման տեսական ըմբռնումն ու զարգացնել թերապևտիկ աշխատանքի գործնական հմտությունները։
Դասընթացի ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝
▫️ Այցելու–թերապևտ փոխհարաբերությունները գեշտալտ մոտեցմամբ
▫️ Հոգեթերապևտիկ երկխոսության բնույթն ու կառուցվածքը
▫️ Հոգեթերապևտիկ հարաբերությունների էկզիստենցիալ ասպեկտները
▫️ Երկխոսության ֆենոմենը և դրա դրսևորումները թերապևտիկ գործընթացում
▫️ Սուպերվիզիոն աշխատանք՝ առկա ձևաչափով (12 ժամ)
📌 Մեկնարկ՝ հունիսից
📌 Հանդիպումների քանակը՝ 14
📌 Դասընթացի ակադեմիական կշիռը՝ 2 կրեդիտ
📌 Ավարտին տրվում է երկլեզու վկայական
👩🏫 Դասընթացավար՝
Լաուրա Պետրոսյան — հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դիպլոմավորված գեշտալտ թերապևտ, քոուչ, սուպերվայզեր, Գեշտալտ թերապիայի և ընտանեկան հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի անդամ (EAGT սերտիֆիկատ), Մոսկովյան Գեշտալտ Ինստիտուտի թրեյներ։
Ծրագիրը միտված է մասնակիցների մասնագիտական ինքնագիտակցության, թերապևտիկ ներկայության և հարաբերական զգայունության զարգացմանը՝ համադրելով տեսական գիտելիքն ու փորձառական աշխատանքը։
📩 Գրանցում՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeXZPmOPtnC5SOTth1p0QUDSSQXFLmCy8dtIG-_zLDbSsmpRg/viewform?usp=header
11/05/2026
Որոշ մարդիկ տարիներ շարունակ շատ աշխատում են, բայց շարունակում են ապրել ներքին ֆինանսական լարվածության մեջ։ Մյուսները՝ կարողանում են ստեղծել կայունություն, աճ և հնարավորություններ՝ առանց մշտական պայքարի զգացողության։
Հաճախ տարբերությունը ոչ միայն գիտելիքի կամ աշխատասիրության մեջ է, այլ մարդու՝ փողի, արժեքի և հաջողության հետ ունեցած ներքին հարաբերության մեջ է։
Ինչպե՞ս են մեր ներքին համոզմունքները ազդում եկամտի, ընտրությունների և ֆինանսական վարքագծի վրա։
Ինչո՞ւ են որոշ մարդիկ վախենում մեծ հնարավորություններից, բարձր գներից կամ սեփական արժեքը ներկայացնելուց։
Ինչպե՞ս են ամոթը, մեղքի զգացումը, վերահսկման կարիքը կամ ինքնասահմանափակումը դառնում ֆինանսական իրականության մաս։
Այս մեկօրյա ինտենսիվը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն «ավելի շատ աշխատել», այլ ավելի խորությամբ հասկանալ՝ ինչ է իրականում կանգնած իրենց ֆինանսական վարքագծի, ներքին սահմանների և հաջողության ընկալման հետևում։
Ինտենսիվի ընթացքում կաշխատենք՝
▫️ փողի վերաբերյալ ներքին սցենարների
▫️ հաջողության հոգեբանական դիմադրությունների
▫️ ֆինանսական վարքագծի անգիտակցական մեխանիզմների
▫️ awareness-ի և գիտակցված ընտրության զարգացման շուրջ
✨ Գործնական վարժություններ
✨ Awareness-based աշխատանք
✨ Խմբային քննարկումներ
✨ Գեշտալտ մոտեցում
📍 Ազատության 1/34
💻 Offline / Online ձևաչափ
👩🏫 Դասընթացավար՝ Լաուրա Պետրոսյան
💰 Մասնակցության արժեքը՝ 25․000 դրամ
📅 21․06․2026
🕖 Ժամը՝ 19։00 – 21։30
⚡️ Տեղերը սահմանափակ են։
🔗 Registration — https://forms.gle/7p954HfXTsjFQ76Y9
📞 +37441-777-097
10/05/2026
Այսօր Գեշտալտ Հոգեթերապիայի և Քոուչինգի Միջազգային Ինստիտուտը նշում է իր 2-ամյակը։
Սակայն մեր պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ։
Դեռևս 2017 թվականից «Էլ-Պի» հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոնը իր գործունեությամբ ձևավորում էր մասնագիտական և կրթական միջավայր՝ իրականացնելով հոգեբանական ծառայություններ, վերապատրաստման ծրագրեր և զարգացման նախաձեռնություններ։
Տարիների ընթացքում այդ ճանապարհը դարձավ փորձի, գիտելիքի, պատասխանատվության և արժեքների մի ամբողջ համակարգ, որի հիմքում մշտապես եղել են մարդակենտրոն մոտեցումը, մասնագիտական որակը և գիտահեն աշխատանքը։
2024 թվականին այդ երկարամյա փորձի և տեսլականի հիման վրա հիմնադրվեց Գեշտալտ Հոգեթերապիայի և Քոուչինգի Միջազգային Ինստիտուտը՝ որպես մասնագիտական զարգացման, կրթության և համայնքային ձևավորման հարթակ։
Այս երկու տարիների ընթացքում ինստիտուտը դարձել է մի տարածք, որտեղ ձևավորվում են նոր մասնագետներ, ծնվում են մասնագիտական երկխոսություններ, կառուցվում են համագործակցություններ և զարգանում է գեշտալտ մոտեցումը Հայաստանում։
Մենք խորապես գնահատում ենք յուրաքանչյուր ուսանողի, գործընկերոջ և համայնքի անդամի վստահությունն ու ներկայությունը այս ճանապարհին։
Ձեր մասնակցությունն ու ներգրավվածությունը կարևոր մասն են այն ամենի, ինչ այսօր կառուցվում է մեր ինստիտուտում։
Այս 2 տարիները մեզ համար միայն ժամանակահատված չեն։
Դրանք հետևողական աշխատանքի, ձևավորված արժեքների, մարդկային հանդիպումների և շարունակական զարգացման ճանապարհ են։
Շնորհակալ ենք, որ այս ճանապարհի մասն եք։
08/05/2026
🇦🇲 ARM
Շատ կազմակերպություններ փորձում են արդյունավետությունը բարձրացնել վերահսկման միջոցով՝ ավելացնելով հաշվետվությունները, մշտադիտարկումն ու կանոնները 📊
Բայց հաճախ խնդիրը վերահսկման պակասը չէ, այլ՝ գիտակցման։
Երբ թիմերում մարդիկ դադարում են նկատել, թե ինչ է կատարվում իրենց միջև, ինչ լարվածություններ են կուտակվում և ինչից են խուսափում, կազմակերպությունը սկսում է աշխատել ոչ թե կենդանի շփման, այլ լարվածության մեջ։
🤝 Իրապես կայուն և առողջ կազմակերպությունները ձևավորվում են ոչ թե միայն վերահսկման, այլ՝
• բարձր գիտակցման
• բաց երկխոսության
• կենդանի շփման մշակույթի
• և հարաբերությունների հասունության վրա։
Գեշտալտ մոտեցումը կազմակերպությունը դիտարկում է որպես կենդանի համակարգ, որտեղ արդյունավետությունը սկսվում է այն պահին, երբ մարդիկ սկսում են նկատել և հասկանալ՝ ինչ է իրականում տեղի ունենում թիմում։
🏴 ENG
Many organizations try to improve effectiveness through increased control — more reports, monitoring, and regulations
Yet often the real issue is not the lack of control, but the lack of awareness.
When people within teams stop noticing what is happening between them, what tensions are accumulating, and what is being avoided, organizations begin to operate from tension rather than from genuine contact.
🤝 Truly sustainable and healthy organizations are built not only on control, but on:
• awareness
• open dialogue
• a culture of authentic contact
• and relational maturity
Organisational Gestalt views the organization as a living system, where effectiveness begins the moment people start noticing and understanding what is truly happening within the team.
01/05/2026
🔹 Մեկնարկում է նոր «Գեշտալտ 1.0» ծրագիրը
✔️ Ծրագրի հեղինակ և վարող՝ Լաուրա Պետրոսյան
«Գեշտալտ 1.0»-ը հանդիսանում է կառուցվածքային և գիտագործնական կրթական ծրագիր, որի նպատակն է ձևավորել գեշտալտ մոտեցման հիմնարար գիտելիքներ և կիրառական հմտություններ՝ անձի զարգացման և մասնագիտական գործունեության համար։
✔️ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ կրթության ծրագիր
📅 Մեկնարկ՝ Մայիսի 5
🕒 Հանդիպումները՝ երեքշաբթի և հինգշաբթի, 19:00–21:00
💰 Մասնակցության վճար՝ 50.000 ՀՀ դրամ / ամիս
📍Ազատության 1\42
📚 Ծրագրի շրջանակներում կուսումնասիրենք՝
• Գեշտալտի ակունքները
• Ֆենոմենոլոգիա և դաշտի տեսություն
• Self (անձի) տեսությունը
• Գիտակցում
• Երկխոսություն
• Փոփոխությունների պարադոքսալ տեսություն
• Դիագնոզը գեշտալտում
• Կոնտակտի ցիկլ
• Կոնտակտի խզման ձևերը և դրանց հետ աշխատանքը
• Էքսպերիմենտը գեշտալտում
• Գեշտալտ խորհրդատվության հիմնական քայլերը և կանոնները
🔗 Գրանցման հղումը՝
https://forms.gle/crNgriuWFX5F8ZGT7
📲 055 462 422
23/04/2026
Սուպերվիզիոն խումբ հոգեբանների համար
Մեկնարկում է նոր սուպերվիզիոն խումբ՝ հոգեբանների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, խորացնել դեպքերի վերլուծությունը և աշխատել աջակցող մասնագիտական միջավայրում 🤝
Ծրագրի ընթացքում դուք կստանաք՝
— դեպքերի խորքային քննարկում
— մասնագիտական հետադարձ կապ
— գործնական հմտությունների զարգացում
— վստահություն բարդ իրավիճակների հետ աշխատելիս
📅 Մեկնարկը՝ մայիսի 5-ից
⏳ Տևողությունը՝ 10 հանդիպում
📍 Հանդիպումները՝ շաբաթական 1 անգամ
🕒 Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ժամ
👥 Մասնակիցների առավելագույն քանակը՝ 10
💰 Արժեքը՝ 65 000 դրամ
🔗 Մանրամասների և գրանցվելու համար https://forms.gle/PiXk8uZk6MaHkJhbA
⚡ Տեղերը սահմանափակ են — շտապեք ամրագրել ձեր տեղը
09/04/2026
«Գեշտալտ 1.0»
ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 519-Ա/2 հրամանով ծրագիրը հաստատվել է որպես լրացուցիչ կրթության ծրագիր։
Այս ծրագիրը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել ինքնաճանաչումը, զարգացնել հաղորդակցման և մասնագիտական հմտությունները, ինչպես նաև ծանոթանալ գեշտալտ մոտեցման հիմնարար սկզբունքներին։
📩 Գրանցումները բաց են
📅 Մեկնարկ՝ ապրիլի 21
Տեղերը սահմանափակ են։
Մանրամասների և գրանցման համար գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` +37455 462 422:
📩
Գրանցման հղումը՝ https://forms.gle/BtsPid9pRbHBAMnH8
08/04/2026
Մեկնարկում է Լաուրա Պետրոսյանի հեղինակային «Գեշտալտ 1.0» հերթական դասընթացը
9 տարի շարունակ «Գեշտալտ 1.0»-ը հանդիսանում է մեր ինստիտուտի հիմնարար և ամենապահանջված դասընթացներից մեկը, որի միջոցով հարյուրավոր մասնակիցներ կատարել են իրենց առաջին մասնագիտական քայլը գեշտալտ մոտեցման մեջ։
Այս դասընթացին արդեն միացել են 400+ ուսանողներ և մասնագետներ, ովքեր իրենց տեսական գիտելիքները վերածել են իրական գործնական հմտությունների։
Գեշտալտը պարզապես տեսություն չէ։
Այն մոտեցում է, որը հնարավոր չէ լիարժեք հասկանալ միայն գրքերից։
Գեշտալտով աշխատելու համար անհրաժեշտ է նախ անձնական փորձով անցնել այդ ճանապարհը, զգալ կոնտակտը, գիտակցումը, դաշտային գործընթացները և փորձարարական աշխատանքը սեփական փորձի մեջ։
Հենց այդ պատճառով «Գեշտալտ 1.0»-ը կառուցված է այնպես, որ դուք ոչ միայն սովորեք, այլ նաև ապրեք այդ փորձառությունը։
✔️ տեսություն + անձնական փորձ
✔️ ինտերակտիվ ուսուցում
✔️ վարժություններ և դերային խաղեր
✔️ իրական մասնագիտական գործնական հմտություններ
👩⚕️ Ծրագիրը նախատեսված է հոգեբանների և հարակից ոլորտների մասնագետների համար, ովքեր ցանկանում են տեսությունը կիրառել պրակտիկ աշխատանքում։
📌 Ծրագրի շրջանակներում կուսումնասիրենք․
• Գեշտալտի ակունքները
• Ֆենոմենոլոգիա և դաշտի տեսություն
• Self (անձի) տեսությունը
• Գիտակցում
• Երկխոսություն
• Փոփոխությունների պարադոքսալ տեսություն
• Դիագնոզը գեշտալտում
• Կոնտակտի ցիկլ
• Կոնտակտի խզման ձևերը և դրանց հետ աշխատանքը
• Էքսպերիմենտը գեշտալտում
• Գեշտալտ խորհրդատվության հիմնական քայլերը և կանոնները
📅 Տևողությունը՝ 2 ամիս
⏰ 16 հանդիպում (յուրաքանչյուրը 2–2.5 ժամ)
⏳ Ընդհանուր՝ 32 ժամ
💳 Ամսավճարը՝ 50.000 դրամ
🎓 Դասընթացի կշիռը՝ 2 կրեդիտ
📜 Ավարտին՝ երկլեզու վկայական
🚀 Մեկնարկ՝ 21/04/2026
👩🏻💻 Դասընթացավարներ՝
Լաուրա Պետրոսյան- հ.գ.թ., դոցենտ, գեշտալտ թերապևտ, քոուչ, սուպերվայզեր
Սիաննա Մովսիսյան- ԵՊՀ դասախոս, գեշտալտ թերապևտ, կլինիկական հոգեբան
📩 Գրանցվելու համար՝ https://forms.gle/uV6cuGgjgyi6TftX9
📞 Մանրամասների համար՝ +37455 462422
07/04/2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Գեշտալտ հոգեթերապիայի և քոուչինգի միջազգային ինստիտուտի» կողմից իրականացվող կրթական ծրագրերը ստացել են պաշտոնական երաշխավորում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 519-Ա/2 հրամանով երաշխավորվել են հետևյալ լրացուցիչ կրթական ծրագրերը՝
✔️ «Գեշտալտ թերապիայի պրակտիկ հիմունքներ» (PsyTalks)
✔️ «Ղեկավարների կառավարչական արդյունավետության բարձրացման վերապատրաստման ծրագիր» (Leadership with Laura Petrosyan)
✔️ «Կազմակերպական գեշտալտ» (Organisational Gestalt with Laura Petrosyan)
✔️ «Գեշտալտ 1.0»
Սա մեզ համար կարևոր և պատասխանատու քայլ է, որը վերահաստատում է մեր կրթական ծրագրերի որակը, մասնագիտական բարձր չափանիշները և պետական չափորոշիչներին համապատասխանությունը։
Մենք շարունակում ենք ձևավորել կրթական միջավայր, որտեղ մասնագիտական աճը միահյուսվում է անձնային զարգացման, ինքնաճանաչման և խորքային փոխակերպման գործընթացին։
📩 Գրանցվելու և ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ կապ հաստատեք՝�📞 +374 55 462-422
03/04/2026
Շարունակում ենք կիսվել մեր մասնակիցների կարծիքներով
Մեր կրթական ծրագրերի շարունակական զարգացման և որակի բարձրացման գործընթացում առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մասնակիցների հետադարձ կապին։
Այս հրապարակմամբ սիրով ներկայացնում ենք «Գեշտալտ 1+2» ծրագրի մասնակից Թագուհի Տերտերյանի կարծիքը։
Թագուհի Տերտերյան
Գեշտալտ թերապևտ, ՄՌԿ խորհրդատու, քոուչ
Շնորհակալ ենք վստահության, ակտիվ ներգրավվածության և մասնագիտական ու անձնական աճի այս կարևոր ճանապարհը մեզ հետ անցնելու համար։