Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան

Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան

Share

«Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան»

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 19/06/2026

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
Ֆրանսիայի դեսպանատան կողմից կազմակերպված նախաձեռնությանը մասնակցել են նաև մեր վարժարանի շրջանավարտներ Լուսի Մխիթարյանը, Ավետիք Օհանյանը և հաղթել՝ արժանանալով առաջին կարգի մրցանակի։

19/06/2026

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
Մեծ հպարտությամբ շնորհավորում ենք մեր դպրոցի շրջանավարտ Շանթ Սարգսյանին Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Մագնուս Կարլսենի նկատմամբ տպավորիչ հաղթանակ տանելու կապակցությամբ։
Մաղթում ենք Շանթին նորանոր հաղթանակներ։

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 11/06/2026

Սույն թվականի հունիսի 5-ին Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանի 8ա և 8բ դասարանների աշակերտները դասղեկ Ն․ Սոֆոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի բուսաբանական այգի, որտեղ ներկա գտնվեցին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը՝ կազմակերպված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 08/06/2026

Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանի 7-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ստեփանյանը և Էդուարդ Գրիգորյանը(ուս. Թ.Ավագյան)մասնակցել են ֆրանսերենի մրցույթին և զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Արժանացել պատվոգրերի՝ բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար ։Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 05/06/2026

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Սույն թվականի հունիսի 4-ին Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանի սաները՝ Էդգար Շաբոյան, Անաիսա Դավիթավյան, Օվսաննա Մուրադյան /ուսուցիչ՝ Ա․ Գյոդակյան/ Աբովյանի
տուն-թանգարանում ստացան աբովյանագիտական օլիմպիադայում 2-րդ կարգ շահած իրենց դիպլոմները՝ հերթական անգամ բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը։

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 04/06/2026

Սույն թվականի մայիսի 29-ին Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանի գերմանական հոսքի 12/4 դասարանի թվով 16 աշակերտ հանդիսավորությամբ ստացան DSD2 դիպլոմներ։
Այդ դիպլոմներով նրանք կարող են դպրոցն ավարտելուց անմիջապես հետո իրենց ուսումնառությունն սկսել Գերմանիայի համալսարաններում։
Իսկ 11/4 դասարանի աշակերտներ Լիլի Սարգսյանը և Հովհաննես Հովհաննիսյանը ստացան կրթաթոշակի վկայականներ, որոնց շնորհիվ նրանք այս ամառ Գերմանիայում կմասնակցեն ամառային ճամբարի և լեզվի դասընթացների։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 03/06/2026

Ս.թ. հունիսի 3-ին Երևանի Բ․Ժամկոչյանի անվան վարժարանի ԱԲ-ի մի խումբ աշակերտներ մասնակցեցին «RISE Expo Powered by Silicon Mountains» բարձր տեխնոլոգիական միջոցառման, որտեղ ներկայացրին հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները, գիտական ձեռքբերումներն ու գաղափարները։



#ԵրևանիԲենիամինԺամկոչյանիանվանվարժարան

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 27/05/2026

ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպված «Նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողով, որին մասնակցեցին Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանի հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչներ Զ. Աթոյանը, Գ. Դալլաքյանը և պատմության ուսուցիչ Ս. Նազարյանը: Համաժողովը բազմաբովանդակ և առաջանցիկ թեմաներով էր հագեցած և ուներ ուսուցողական նշանակություն:

26/05/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սովորողի ընդունելությունը հաստատություն մեկնարկում է՝ տասներորդ դասարանի դեպքում՝ տվյալ տարվա հուլիս ամսվա չորրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը:
(10-րդ կետը խմբ. 19.05.26 N 15-Ն)
Պետական ուսումնական հաստատության տասներորդ դասարան սովորողի ընդգրկումն իրականացվում է Համակարգի միջոցով՝ հայտագրմամբ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ուսումնական հաստատության սովորողները մանկավարժական խորհրդի որոշմամբ և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի համաձայն փոխադրվում են նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:

Photos from Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան's post 26/05/2026

Այսօր՝ մայիսի 25-ին, ՊՈԱԿ-ում հյուրընկալվել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ. Պետր Պիրունչիկը։ Պարոն դեսպանը տեղեկացրեց, որ Չեխիայի Զլին քաղաքի ֆրանսերենի խորացված ուսուցմամբ գիմնազիան ցանկություն է հայտնել համագործակցելու մեր ուսումնական հաստատության հետ։
Պարոն դեսպանը հետաքրքրվեց ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների ծրագրերով, առարկայի դրվածքով, աշակերտների հաջողություններով և դպրոցի պատմությամբ։
Առաջարկեց ստեղծել համագործակցության օնլայն հարթակ թե՛ ֆրանսերեն լեզվի ուսուցիչների, թե՛ աշակերտների միջև՝ կազմակերպելով քննարկումներ առարկայական ծրագրերի և փորձի փոխանակման շրջանակներում։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Tigran Mets 64
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00