ԼՈՒՍԵ մանկապարտեզ / LUSE mankapartez
Լիցենզավորված մանկապարտեզ, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ ապահովելու երեխաների պատշաճ խնամքը և որակյալ նախադպրոցական կրթությունը:
#ընդունելություն
Յուրաքանչյուր ծնողի համար մանկապարտեզ ընտրելը պարզապես ընտրություն չէ․ դա վստահության որոշում է💛
Լուսե մանկապարտեզում մենք հավատում ենք, որ մանկության շրջանը մարդու կյանքի ամենակարևոր փուլն է և այն պետք է լինի լուսավոր, երջանիկ և լի բացահայտումներով։ Այդ պատճառով ստեղծել ենք միջավայր, որտեղ երեխան ոչ միայն կսովորի խաղի միջոցով, այլև հնարավորություն կունենա ինքնուրույն, ինքնավստահ, շփվող և ստեղծագործ դառնալու իր առաջին քայլերն անել✨
Մեզ մոտ կգտնեք՝
❇️ Անվտանգություն և սեր – Ապահով և ջերմ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա զգում է իրեն սիրված և պաշտպանված,
❇️ Որակյալ կրթություն – Պետական չափորոշչին համապատասխան կրթական ծրագիր՝ ուղղված երեխայի համակողմանի զարգացմանը,
❇️ Առողջ սնունդ – Սննդաբանի կողմից մշակված բազմազան և համեղ չորսանգամյա սնունդ,
❇️ Հարմարավետ միջավայր – Լուսավոր, ընդարձակ խմբասենյակներ, օդի մանրէազերծում և իոնիզացիա, բարեկարգ ու ապահով բակ,
❇️ Մասնագիտական թիմ – Փորձառու, սրտացավ և հոգատար մանկավարժներ, որոնք գտնում են անհատական մոտեցում յուրաքանչյուր փոքրիկի նկատմամբ:
✨Այցելություն ամրագրելու և հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել 📲 043220019 հեռախոսահամարով կամ գրել 📩 մեր էջին:
=============================
📍Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան 45
#լուսե #մանկապարտեզ
🤗Իսկ ի՞նչ կլինի, եթե աշխարհը փորձենք ճանաչել ոչ միայն պարզապես նայելով, այլ՝ զգալով✨
Երեխաների հետ խաղացինք, փորձարկեցինք և բացահայտեցինք, թե ինչպես են մեր հինգ զգայարաններն օգնում մեզ ճանաչել ու հասկանալ աշխարհը 🖐️👅👂👀👃
💦 Ամառային ջրային կոփումներ, ուրախ ծիծաղ և անսահման էներգիա☀️
Մեր փոքրիկները ոչ միայն լողում էին, այլև մասնակցում ամենասիրելի ջրային մրցակցային խաղերին՝ զարգացնելով ճարպկությունը և արագաշարժությունը⛳️
Ամառը լավագույն ժամանակն է՝ խաղալու, կոփվելու և ամեն օր նոր հաղթանակներ գրանցելու🌊☀️🩵
Շարժախաղը ոչ միայն զվարճալի է, այլև նպաստում է սաների խոշոր մոտորիկայի, շարժումների կոորդինացիայի, հավասարակշռության և տարածական կողմնորոշման զարգացմանը🏃🏻♀️⛳️
Երեխաների հետ անցկացրեցինք հույզերով լի խաղ-պարապմունք😃😲🥺 Տեսնելու, ճանաչելու և արտահայտելու ժամանակն էր: Հույզերը երեխաների ներաշխարհի լեզուն են. որքան ազատ են դրանք արտահայտվում, այնքան վստահ են դառնում կյանքում🤗
Մի գեղեցիկ ավարտ, որը նոր ճանապարհի սկիզբ է🎊
Բարի նավարկություն գիտելիքների անծայր օվկիանոսում, մեր փոքրի՜կ նավաստիներ💙 Թող ձեր ճանապարհը լեցուն լինի հետաքրքիր բացահայտումներով, գեղեցիկ ձեռքբերումներով և իրականացված երազանքներով✨
📍Քանաքեռ-Զեյթուն,Վարշավյան 45
📲043220019
#մանկապարտեզ #լուսե
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Varshavyan 45
Yerevan
0037
Opening Hours
| Monday | 08:30 - 18:30 |
| Tuesday | 08:30 - 18:30 |
| Wednesday | 08:30 - 18:30 |
| Thursday | 08:30 - 18:30 |
| Friday | 08:30 - 18:30 |