Ayb Hybrid Learning

Call Directions Contact the school

Ayb Hybrid Learning Ayb Hybrid Learning is now available in Diaspora.

The Ayb Hybrid Learning program is a project-based hybrid program for Armenian teenagers (who are already 15) living in the Diaspora. The program offers competitive education using modern technologies, the latest education methods, and digital solutions. Designed for 15 months the program is based on the internationally recognized Araratian Baccalaureate (AB) program.

Երբ կրթությունը վերափոխում է ապագան 🤩Օրերս առցանց ձևաչափով ամփոփեցինք «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը։  🎓Մեկուկես տա...
30/10/2023

Երբ կրթությունը վերափոխում է ապագան 🤩

Օրերս առցանց ձևաչափով ամփոփեցինք «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը։ 🎓

Մեկուկես տարի տևած նախագծի ընթացքում այսօր արդեն ծրագրի շրջանավարտները հասցրել են իրագործել ԲՏՃՄ նախընտրելի առարկաներից նախագծեր, հանձնելով քննություն՝ ստանալ ծրագրի և աշխարհի ավելի քան 150 լավագույն համալսարանների կողմից ճանաչվող Արարատյան բակալավրիատի հավաստագիր, դառնալ #այբհամայնքի մասնիկը և կրել արժեքահեն կրթության լույսը։

🧡«Բացի գիտելիքից, որը ես ստացել եմ հիբրիդային կրթության ընթացքում, ինքս ինձ համար մեծ բացահայտումներ եմ հասցրել անել։ Օրինակ՝ տեր Մեսրոպի դասընթացի՝ «Ինքնություն և արժեքների» շնորհիվ ես հասկացել եմ, թե ինչքան աճելու տեղ ունեմ և թե այն գիտելիքը, որ արդեն ունեմ և իմն է, ինչքան քիչ է։ Շնորհակալ եմ այս զգացողության և նման հնարավորության համար»։

Եվա, «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի շրջանավարտ

———
Հիմնադրամը մեկնարկել էր «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը 2022-ի հունվարին՝ լավագույն կրթությունը բոլորին հասանելի դարձնելու մեծ նպատակով։ Ծրագիրը հիմնված է Արարատյան բակալավրիատի վրա։ Ծրագրի առաջին փուլին մասնակցեցին 60-ից ավելի պատանիներ Հայաստանից և Արցախից։ Ծրագիրն ամբողջությամբ անվճար է։

Այս և շատ այլ ամառային ստիկերներն արդեն Վայբերում են 🤩Ներբեռնեք՝ այստեղ 👉https://vb.me/ayb_summer_fb
03/08/2023

Այս և շատ այլ ամառային ստիկերներն արդեն Վայբերում են 🤩

Ներբեռնեք՝ այստեղ 👉https://vb.me/ayb_summer_fb

02/08/2023

Հե՜յ, ձեզ համար անակնկալ ունենք 😍

Ուզում եք տեսնել՝ ի՞նչ տեսք են ունենալու ձեր առաջարկած ամառային ստիկերների մտքերը Վայբերում։ Արդեն օգոստոսի 3-ից Վայբերի մարկետում կգտնեք «Այբ»-ի արձակուրդային ստիկերները, որ կօգնեն պայծառացնելու ձեր զրույցները։

Հետևեք մեր վայբերյան էջին նորությունները բաց չթողնելու համար՝ https://vb.me/ayb_am_fb

💦Այսօր նշում ենք հայկական ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Իսկ ի՞նչն է այս տոնն ա...
16/07/2023

💦Այսօր նշում ենք հայկական ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը:

Իսկ ի՞նչն է այս տոնն այդքան սիրելի ու զանգվածային դարձնում, ի՞նչ ծեսեր, պարեր, խաղեր կան տոնի հետ կապված։ Եկեք պարզենք՝ որքան լավ գիտեք ամառային այս տոնի տարրերն ու խորհրդանիշները։

Անցեք մեր #հարցախաղը հուլիսի 16-ին և 17-ին՝ Վայբերում՝ փորձելով «ջրից չոր դուրս գալ» 😉 https://vb.me/ayb_am_fb

Թարգմանչաց տոնն իր նշանակությամբ առանցքային է «Այբ»-ի առաքելության և գաղափարախոսության մեջ: 5-րդ դարում սկիզբ առած և դպր...
29/06/2023

Թարգմանչաց տոնն իր նշանակությամբ առանցքային է «Այբ»-ի առաքելության և գաղափարախոսության մեջ: 5-րդ դարում սկիզբ առած և դպրության հիմք հանդիսացող թարգմանչաց շարժումը շարունակվում է նաև այսօր՝ մեր նախաձեռնություններում և իր շուրջը համախմբելով գաղափարակից մարդկանց։

Շնորհավոր Սուրբ Թարգմանչաց տոնը 🧡

27/06/2023

Դարձի՛ր կամավոր 💜

Այս տարի Sevan Startup Summit-ի հետ «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությունը հնարավորություն է տալիս այբական ծրագրերի բոլոր մասնակիցներին -ի մասը կազմելու որպես կամավոր։ Իսկ -ին կամավորելը նշանակում է կիսել այս բացառիկ տեխնոլոգիական տոնի բոլոր հնարավոր վառ պահերը, լինել նույն գաղափարի և գույների ներքո հավաքված մեծ թիմի անդամ։

Կամավորության տեսակների մասին տեղեկությունը կգտնեք վիդեոյում 😉

Կարևոր է իմանալ՝

Կազնակերպիչներն ապահում են՝
🔸ուղևորափոխադրում` Երևան-Սևան-Երևան
🔸կացարան՝ բոլորս ապրելու ենք վրաններում

Կամավորագրվելու վերջնաժամկետ՝ Հունիսի 30❗

🔗 Հայտը լրացնել այստեղ՝ https://forms.gle/VSG5oNLhg2nr8zhr9

C U ❤️

💁‍♀️Համաձայն գերմանացի հոգեբան Էբինհաուզի կորի սկզբունքի՝ 24 ժամվա ընթացքում մենք մոռանում ենք սովորածի 70%-ը։ Հիշողությ...
17/06/2023

💁‍♀️Համաձայն գերմանացի հոգեբան Էբինհաուզի կորի սկզբունքի՝ 24 ժամվա ընթացքում մենք մոռանում ենք սովորածի 70%-ը։ Հիշողության մեջ նոր նյութն ամրացնելու համար ամեն երեկո ժամանակ հատկացրու նախորդ օրվա սովորածի վերանայման համար։

Վերանայելիս նշումներ արա՝ ամփոփելով կարևոր կետերը, որպեսզի հետագայում վերանայես անցածը առանց ամբողջ տեքստը վերընթերցելու: Եթե չես սիրում գրառումներ անել, էջանշիր գրքի կարևոր էջերը՝ քեզ անհրաժեշտ բաժինները հեշտությամբ գտնելու համար։

Միացեք նաև մեր վայբերյան ալիքին և բոտին՝ այս և մի շարք այլ կրթական նախաձեռնությունների մասին տեղեկանալու համար՝ https://vb.me/ayb_am_fb

#հաղթահարիրքննությունները #հուշումներ #արիվայբեր

Address

Azatutyan Avenue 1/21/1
Yerevan
0037

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+374 98 523 707

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ayb Hybrid Learning posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ayb Hybrid Learning:

Shortcuts

Share

Category