Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Share

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

20/08/2026

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ» (ICCEE) ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 5-7-ը Աղվերանում կանցկացվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կողմից կազմակերպվող «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության միջազգային գիտաժողով» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը։

⏰ Մասնակցության հայտերի և նյութերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչև օգոստոսի 31-ը։

Հիմնական տեղեկություններ.

Գիտաժողովի բոլոր զեկույցների համառոտագրերը (abstracts) կհրատարակվեն առանձին ժողովածուով։

Անգլերենով պատրաստված գիտական հոդվածները կտպագրվեն Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում։

Գիտաժողովի նպատակն է՝

Խթանել քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտներում գիտական հետազոտությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը,

Ընդլայնել միջազգային գիտական համագործակցությունը ակադեմիական և ոլորտային կառույցների միջև,

Նպաստել կայուն զարգացմանը միտված նորարարական տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների մշակմանն ու կիրառմանը։

🔗 Գրանցվելու, համառոտագրերն ու հոդվածները ներկայացնելու, ինչպես նաև մանրամասն պայմաններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://iccee.nuaca.am/

19/08/2026

📢2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի ընդունելություն։
⏳Քննությունների և բուհերի հայտագրումը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերի 5-25-ը` մինչև ժամը 18:00 dimord.am կայքի միջոցով:
Միասնական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը, իսկ ներբուհականը` հոկտեմբերի 10-27-ը ընկած ժամանակահատվածում:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։
Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները:
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`
1. Միասնական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500-ական (3000) դրամ վճարի անդորրագիրը (900018003401), նպատակ դաշտում պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը,
2. Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական (3000) դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը (15100-01964940200), նպատակ դաշտում պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը:
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը:
❓Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողով 010 303 300 (9-33) հեռախոսահամարով:

19/08/2026

ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
Հարգելի՛ ուսանողներ, ներկայացնում ենք Oմանի Սուլթանության կրթական հաստատությունների կողմից առաջարկվող կրթական ծրագրերի և կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվություն:
Օմանի Սուլթան Կաբուսի համալսարանը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության դիմումների ընդունման գործընթացի մասին՝ կրթական ծրագրերի վճարովի համակարգում ուսանելու նպատակով: Կրթական ծրագրերի, ինչպես նաև ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://www.squ.edu.om/admissions/home, https://x.com/SQUANR, https://sis.squ.edu.om/UI/Admission/AdmissionRequests.aspx:
Օմանի գերմանական տեխնոլոգիական համալսարանը (GUTech) տեղեկացնում է օտարերկրացի ուսանողների համար համալսարանի կրթական ծրագրերով ուսանելու և կրթաթոշակներ ստանալու հնարավորությունների մասին:
Համալսարանն առաջարկում է՝
• Excellence Full Scholarship, ուսման վարձի 100%-ի փոխհատուցում,
• Merit Partial Scholarship, ուսման վարձի 50%-ի փոխհատուցում,
• International Student Scholarship, ուսման վարձի 20%-ի չափով զեղչ,
• DAAD Scholarships (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն), կարող է ապահովել ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ ուսումնական առաջին տարվա արդյունքների հիման վրա:
GUTech համալսարանի և կրթաթոշակային հնարավորությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումներով` https://www.gutech.edu.om/gutech-at-a-glance/, https://www.gutech.edu.om/admissions-scholarships/scholarships/:

18/08/2026

📢«100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:
👉Մանրամասները՝ https://nuaca.am/archives/ads/100-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%B0/

18/08/2026

📢2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը
հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ (վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
✅ Վճարովի հիմունքներով ՝ (սահմանված 504 000 դրամ)

🔸Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ,
շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա
🔸Ե.23.02 Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն
🔸Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում
🔸Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր
🔸ԺԸ.00.01 Ճարտարապետություն
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝
ս.թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. սեպտեմբերի 14-ից 25-ը ներառյալ:
❓Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի դոկտորական կրթության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2335 սենյակ, հեռ. (010) 30-33-00 (280, 659):

Photos from Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան's post 11/08/2026

ՃՇՀԱՀ ներկայացուցիչները պարգևատրվել են Շինարարի օրվան և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Երևանում հանդիսավորությամբ անցկացվեց Շինարարի օրվան և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը։
Միջոցառմանը ներկա էին պետական և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, նախարարներ, պատվավոր հյուրեր, շինարարության ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Միջոցառման ընթացքում կարևորվեց շինարարության ոլորտի դերը երկրի տնտեսական զարգացման, ժամանակակից ենթակառուցվածքների ձևավորման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում։ Նշվեց, որ վերջին տարիներին ոլորտում արձանագրվում են կայուն աճի ցուցանիշներ, ընդլայնվում են պետական և մասնավոր շինարարական ծրագրերը, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում են լայնածավալ ծրագրեր՝ կրթական, մարզական, մշակութային և այլ ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքում կարևորեց ոլորտի կրթության դերը՝ ընդգծելով, որ շինարարական կազմակերպությունների աշխատանքի վաղվա օրը մեծապես պայմանավորված է այն մասնագետների պատրաստման որակով, որոնք համալրելու են ոլորտի կադրային ներուժը։ Նա վստահություն հայտնեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ միաժամանակ ընդգծելով միջին մասնագիտական կրթական հաստատությունների նշանակությունը շինարարության ոլորտի համար առանցքային մասնագետների պատրաստման գործում։
Շինարարության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մասնագիտական գործունեության համար պարգևատրվեցին նաև ՃՇՀԱՀ ներկայացուցիչները։
ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եդոյանին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրեց ԿԳՄՍՆ ոսկե մեդալով և շնորհակալագրով, իսկ Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանին և Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Արզումանյանին հանձնեց շնորհակալագրեր։

09/08/2026

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Շինարարի օրվա առթիվ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում շինարարներին, ճանապարհաշինարարներին, ինժեներներին և շինարարության ոլորտի բոլոր մասնագետներին, որոնց մասնագիտական նվիրումն ու պատասխանատու աշխատանքը կարևոր դեր ունեն ժամանակակից, անվտանգ և զարգացող միջավայրի ձևավորման գործում։

Շինարարությունը պարզապես մասնագիտություն չէ․ այն ստեղծելու, կառուցելու և ապագան կերտելու կարևոր առաքելություն է։ Շինարարի աշխատանքը պահանջում է բարձր պատասխանատվություն, մասնագիտական գիտելիք, փորձ և նվիրվածություն, որոնց շնորհիվ ստեղծվում են ոչ միայն շենքեր, ճանապարհներ ու ենթակառուցվածքներ, այլև ձևավորվում են անվտանգ, հարմարավետ և զարգացող միջավայրեր։

Յուրաքանչյուր կառույցի հիմքում շինարարի նվիրումն ու վարպետությունն են, իսկ աշխատանքի արդյունքները ժամանակի փորձությունն անցնող արժեքներ են, որոնք ծառայում են ներկա և գալիք սերունդներին։ Շինարարների գործունեությամբ բարձրանում է մարդկանց բարեկեցությունը, զարգանում տնտեսությունը և ամրապնդվում երկրի առաջընթացի հիմքը։

Այս կարևոր մասնագիտության ապագա մասնագետներն իրենց գիտելիքներն ու հմտությունները ձեռք են բերում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ստանալով հիմնարար կրթություն և պատրաստվելով ոլորտի նոր մարտահրավերներին։

Այս տոնի առիթով շնորհավորում ենք ՃՇՀԱՀ-ի բոլոր ուսանողներին, շրջանավարտներին, դասախոսներին և ոլորտի ներկայացուցիչներին՝ մաղթելով մասնագիտական նոր ձեռքբերումներ, անվտանգ աշխատանք և հաջողությամբ իրականացված բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր երկրի զարգացման ու շենացման։

Շնորհավոր Շինարարի օրը։

Photos from Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան's post 06/08/2026

Հինգ ֆակուլտետների շրջանավարտներին ավարտական վկայականները հանձնեցին ֆակուլտետների դեկաններն ու դեկանի տեղակալը` համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանի հետ միասին։ Շինարարության ֆակուլտետի շրջանավարտներին վկայականները հանձնեց դեկան Արամ Սահակյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներին՝ դեկան Վալերիկ Հարությունյանը, Ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին՝ դեկանի տեղակալ Մադլենա Իգիթխանյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներին՝ դեկան Մարինե Գրիգորյանը, իսկ Դիզայնի ֆակուլտետինը՝ դեկան Արտաշես Մելիքյանը։

Photos from Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան's post 05/08/2026

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին, ինչպես նաև շարունակական կրթության լրացուցիչ դասընթացների և վերաորակավորման ծրագրերի մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայականներ։
ՃՇՀԱՀ ասպիրանտների, շարունակական կրթության լրացուցիչ դասընթացների և վերաորակավորման ծրագրերի մասնակիցների վկայականները հանձնեց ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Շինարարության ֆակուլտետինը՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետինը՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Ճարտարապետության ֆակուլտետինը՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետինը՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ, «ԱրտՔոմփանի» ընկերության ղեկավար, ՃՇՀԱՀ շրջանավարտ Վահե Պետրոսյանը և Դիզայնի ֆակուլտետինը՝ ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը։
Վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը խորհրդանշեց գիտելիքի, մասնագիտական հմտությունների և նոր հնարավորությունների ճանապարհի հերթական կարևոր հանգրվանը։ ՃՇՀԱՀ-ը վստահ է, որ իր շրջանավարտներն ու շարունակական կրթության ծրագրերի մասնակիցները իրենց ներդրումը կունենան ոլորտների զարգացման գործում՝ շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


105 Teryan Str
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00