ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն

Share

Երևան, Տերյան փող.,105, 3-րդ մասնաշենք, սեն.321
Հեռախոս +374-10-581313 Its current name is NPUA Center for Professional Career and Job Market Research.

Students Career Services Center was established in 2001 in a cooperation with SEUA, within the framework of TEMPUS UM-JEP2122-2000 project implementation. The program was implemented in a coordination with Lund University (Sweden) and participation of Marseille Higher Engineering School (ESIM, France). In 2012, due to the structural changes of SEUA, the Center was reopened, thus encompassing a bro

Photos from Actual Solutions's post 28/07/2026
Photos from National Polytechnic University of Armenia's post 25/05/2026
Photos from ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն's post 13/05/2026

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի և OVIO ընկերության ներկայացուցիչների համագործակցությամբ կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում ՀԱՊՀ Ռադիոսարքավորումների և կապի համակարգերի ամբիոնի ուսանողների համար։

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հեռահաղորդակցության ոլորտի արդի տեխնոլոգիաներին, օպտիկամանրաթելային կապի տեխնոլոգիաներին, ցանցային լուծումներին և ոլորտի զարգացման միտումներին, ինչպես նաև նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը և ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը։

Հանդիպման ընթացքում կազմակերպության Ցանցի պլանավորման տնօրեն Սամվել Մարտիրոսյանը հանդես եկավ «Օպտիկամանրաթելային կապի տեխնոլոգիաներ, ցանցային լուծումներ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումներ» խորագրով դասախոսությամբ։ Ուսանողները ծանոթացան կազմակերպությունում կիրառվող տեխնոլոգիական լուծումներին և գործիքակազմին, ինչպես նաև հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը ոլորտի մասնագետներին։

Photos from ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն's post 07/04/2026

2026թ մարտի 25-ին և 26-ին ծրագրավորմամբ ու տեղեկատվական կրիպտոհամակարգերի պաշտպանության և խոցելիության հարցերով զբաղվող հայտնի փորձագետ Ամիր Թաաքին ՀԱՊՀ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» կրթական ծրագրով սովորող ուսանողների համար կարդաց 2 դասախոսություն:

Photos from ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն's post 02/04/2026

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի և WorldQuant Armenia-ի համագործակցությամբ կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար։
Հանդիպման նպատակը բազմաշերտ էր՝ միտված ուսանողներին ընկերության գործունեությանը ծանոթացնելուն և նրանց համար հասանելի մասնագիտական հնարավորությունների ամբողջական շրջանակը ներկայացնելուն՝ սկսած ուսումնառությանը զուգահեռ գործնական ներգրավվածությունից որպես կազմակերպության դեսպաններ ու եկամտի ձևավորումից, մինչև ապագայում մասնագիտական կարիերա կառուցելու հեռանկարները։
Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրեց ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ մասնագիտական զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ առաջիկայում սպասվող մրցույթը։ Բացի այդ, հանդիպումն ուներ նաև գործնական բաղադրիչ․ ուսանողներին ցուցադրվեց, թե ինչպես կարելի է բացել անձնական օգտահաշիվ WorldQuant BRAIN հարթակում, և ներկայացուցչի անմիջական աջակցությամբ ուսանողներին տրվեց հնարավորություն անմիջապես տեղում իրենց նոր ստեղծված անձնական տիրույթներում կառուցել առաջին «ալֆաները»՝ ծանոթանալով հարթակի գործնական կիրառությանը։ Հանդիպման ավարտին ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ ակնկալում է ուսանողների հետաքրքրվածությունն ու ակտիվ մասնակցությունը ինչպես մրցույթի շրջանակում, այնպես էլ ապագայում՝ որպես ընկերության ներկայացուցիչներ։

11/03/2026

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը հրավիրում է ՀԱՊՀ-ի ուսանողներին հանդիպման EPAM Armenia-ի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում EPAM Armenia-ի փորձագետները կկիսվեն արժեքավոր մանրամասներով միջազգային ՏՏ կորպորացիայում աշխատելու վերաբերյալ, կխոսեն անվճար ուսուցման հնարավորությունների մասին և բովանդակալից խորհուրդներ կտան կարիերայի մարտահրավերներում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ։
_________________________________
Հանդիպման օրը՝ Մարտի 19
Հանդիպման ժամը՝ 15:00
Հանդիպման վայրը՝ ՀԱՊՀ 17-րդ մասնաշենք, Անդրանիկ
Մարգարյանի անվան դահլիճ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Teryan Str. 105
Yerevan
0009