Mulan Chinese Center

Mulan Chinese Center

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mulan Chinese Center, Education, Yerevan.

09/01/2021

Ուշադրություն!!!!

Մուլան Չինական Կենտրոնը կազմակերպում է 2021-2022 նոր տարվա ընդունելություն՝սկսած 12 տարեկանից մինջեւ 50 տարեկան բոլոր չինարեն սովորել ցանկացողների համար :
Խմբերը կլինեն մինջեւ 6 հոգանոց եւ կունենան շաբաթական 2 դաս։
Մինջեւ Հունվարի 15 -ը Գրանցվելու համար գրեք մեզ կամ զանգահարեք 096266662😊

Photos from Mulan Chinese Center's post 06/04/2017

Հայաստանում հաջող անցկացած խորհրդարանական ընտրությունները փոփոխություններ կառաջացնեն պետությունում։ Այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տիան Էրլունը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կառուցման 25-ամյակի կապակցությամբ։

Նրա խոսքով, հիմա եւ Չինաստանը, եւ Հայաստանը զարգացման կարեւոր ժամանակաշրջանում են։ «Դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը առեւտրատնտեսական համագործակցության անընդմեջ ընդլայնման տարիներ են եղել։ Եթե առաջին տարիներին ապրանքաշրջանառությունը կազմում էր ընդամենը 400 հազար դոլար, ապա 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 454 մլն դոլար, դա նշանակում է, որ ապրանքաշրջանառությունը ավելի քան հազար անգամ ավելացել է»,- նշել է դիվանագետը։

Դեսպանը նաեւ նշել է երկրների միջեւ հումանիտար կապերի խորացումը, հավելելով, որ չինական կողմը խորապես բավարարված է «երկկողմանի համագործակցության զարգացման գործում հսկայական ձեռքբերումներով»։

«Մենք անկեղծորեն Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարեկեցություն»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ միջոցառման ժամանակ Չինաստանի դեսպանն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարել են դրոշմանիշ, որը նվիրված է Հայաստանի ու Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Photos from Mulan Chinese Center's post 03/03/2017

Չինաստանի դեսպանությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնին անհատույց կտրամադրի շարժական 4 կինոթատրոն:
____________
Ավելի քան 426 մշակութային կանգառ՝ Հայաստանի մարզերում. մշակույթի նախարարության նախաձեռնությանը հետագայում ավելացավ նաև 200 կինոցուցադրությունների գաղափարը, որովհետև, ինչպես նախարար Արմեն Ամիրյանն է ասում.«Մարզում ապրող մեր հայրենակիցը պետք է հնարավորություն ունենա դիտելու այն ֆիլմերը, որոնք դիտում են մայրաքաղաքում»:
Ցանկությունն իրականություն է դառնում շնորհիվ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունի այսօր ստորագրած հուշագրի, ըստ որի, Հայաստանում Չինաստանի դեսպանությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնին անհատույց կտրամադրի շարժական 4 կինոթատրոն:
Արմեն Ամիրյանի տեղեկացմամբ՝ շարժական կինոթատրոնը հսկայական էկրան է, ժամանակակից, բարձրորակ կինոպրոեկտոր, ձայնային հրաշալի համակարգ, որը ցանկացած բացօթյա հարթակում կարող է ապահովել ֆիլմերի որակյալ ցուցադրում: Հուշագրով նախատեսվում է նաև չինական ֆիլմերի ցուցադրություն:
«Ուրախ ենք, որ հրաշալի նախաձեռնության մասնակիցն ենք դառնում, որի գաղափարի հեղինակն անձամբ նախարար Ամիրյանն է: Երջանիկ ենք, որ մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում մեր հարաբերությունները լուրջ զարգացում են ապրում հատկապես այդ ոլորտում»,-ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլուն:
Արմեն Ամիրյանը նշեց, որ վերջին չորս ամիսների ընթացքում Չինաստանի դեսպանության հետ սա երկրորդ կարևոր համագործակցությունն է: Դեռ 2016-ի դեկտեմբերին Չինաստանի դեսպանատան տրամադրած 25 հազար դոլար դրամաշնորհը հատկացվել է Հանրապետության թանգարաններում շուտով գործելիք աուդիովիզուալ գիդերի հավելվածի ստեղծմանը:
Իսկ նվիրաբերվող շարժական կինոթատրոններից յուրաքանչյուրը 12 հազար դոլար արժողություն ունի:
Ալիսա Գևորգյան

14/01/2017

Համերգ Նվիրված ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին.... չինարենի խմբով

Photos 09/01/2017
Photos 26/12/2016

ՉինակաMoon cake - ով Ամանորյա կենաց...

Photos from Mulan Chinese Center's post 21/12/2016

# 2016

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Yerevan
096266662