📚✨ Այսօր մեր դասարանում տոն էր՝ գրքի, երևակայության, ստեղծագործ մտքի և մանկական ջերմ սրտերի տոն։
Ամիսներ շարունակ երեխաները կարդացել են հեքիաթներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ, ծանոթացել հերոսների հետ, ապրել նրանց ուրախություններն ու դժվարությունները։ Իսկ այսօր այդ ամենը դարձել է մի գեղեցիկ ստեղծագործություն՝ «ԳՐՔԵՆԻ»։ 💛📖
Այս պաստառը պարզապես թուղթ չէ․ այն մեր ընթերցած գրքերի, համատեղ աշխատանքի և փոքրիկների մեծ հաջողության արդյունքն է։ 🌟
Թող «ԳՐՔԵՆԻՆ» միշտ հիշեցնի, որ կարդացող երեխան մտածող երեխա է, իսկ ստեղծագործող երեխան՝ լուսավոր ապագայի կրող։ 📚✨
Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի 2023-2032 սերունդ
III Ե դասարանում սովորում են 29 աշակերտ։
Դասվար` Նելլի Դավթյան։
15/05/2026
"Ես և շրջակա աշխարհը" առարկայի` "Մոլորակներ" թեմայի ամփոփումը "Պլանետարիում"-ում։
15/05/2026
📚🏆«Լավագույն ընթերցող 2026» ընթերցանության մրցույթում հաղթող ճանաչված մեր աշակերտներն են.
💫Ավետիսյան Եվա
💫Բրսոյան Աբգար
💫Գասպարյան Նշան
💫Մկրտումյան Մարիա
💫Ստեփանյան Դավիթ
💫Վաթյան Վիկտորիա
💫Յակոբ Մարիթա
Սիրելի՛ աշակերտներ, ձեր հաղթանակը թող լինի մեծ հաջողությունների սկիզբը։📚✨ Շնորհավորում ենք ու մաղթում նոր բարձունքներ։
26/02/2026
Մեր աշակերտների առաջին նախագծային աշխատանքը «Ես և շրջակա աշխարհը» առարկայից՝ «Բնության պահպանություն» թեմայով
19/02/2026
🖋Շնորհավոր ծնունդդ, Ամենայն Հայոց Բանաստեղծ։
📚Փետրվարի 19-ը ջերմ ու լուսավոր տոն է՝ նվիրված գրքին, ընթերցանությանը և գիտելիքի ուժին։ Այս օրը հիշեցնում է, որ գիրքը պարզապես էջեր չէ․ այն մի ամբողջ աշխարհ է, որը կարող է փոխել մտածելակերպը, ոգեշնչել ու միավորել մարդկանց։
Թող այս օրը մեզ միշտ հիշեցնի կարդալու, սովորելու և գրքի միջոցով աշխարհը բացահայտելու գեղեցիկ արժեքը 📚✨
🇦🇲 Անկախության օրը մեր միասնական ուժի հիշեցումն է։
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի հաղթանակի ու կամքի խորհրդանիշն է։ Թող յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն ունենա հայրենիքի ազատ ու պայծառ ապագայի կերտման գործում։ 🌿
https://www.facebook.com/share/v/1EGPh9edFV/
Շնորհավոր սեպտեմբերի 1🎈🎈🎈
Կարոտ, հուզմունք, սրտի թրթիռ...
🎒Արդեն ոչ թե առաջին, այլ երրորդ քայլը գիտելիքի ճանապարհին 🚀📚
Բարի երթ նոր ուսումնական տարի 🚀📚
Ս/թ մայիսի 19-ին Կույրերի միավորման մեծ դահլիճում տեղի ունեցավ «Անդրանիկի Արծիվներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանին նվիրված մեծարման երեկոն։ Պետք է հպարտությամբ նշենք, որ միջոցառմանն իր մասնակցությունն ունեցավ Ա․ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի 2-րդ Ե դասարանը (դասվար՝ Նելլի Դավթյան)։ Աշակերտների ցուցադրական ելույթը մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում։ «Բրավո՜» վանկարկումները չէին դադարում։ Մեր սաների մասնակցությունը միջոցառմանը՝ իբրև հայրենիքի ապագա զինվոր, կայացավ շնորհիվ՝ «Միհր» կրթամարզական ՀԿ հիմնադիր-նախագահ Գոռ Մանուկյանի, ինչի համար հայտնում ենք նրան մեր երախտիքի խոսքը։
24/04/2025
ԱՆՑՅԱԼԻ ՑԱՎՈՎ, ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍՈՎ🙏...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Դավթաշեն 4-րդ թաղամաս
Yerevan
0054