23/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
🖇️ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ “Sport Unlocked” սպորտային խաղը։
🏅 Խաղի ընթացքում մասնակիցները հաղթահարեցին մարտահրավերներ, մրցակցություն և ակտիվ ժամանց։
“Sport Unlocked”-ը դարձավ հրաշալի հնարավորություն՝ փորձելու իրենց ուժերը տարբեր սպորտային առաջադրանքներում, զարգացնելու թիմային աշխատանքը, արագ արձագանքելու ունակությունը և օրը լցնելու դրական էներգիայով ու լավ տրամադրությամբ։
🤝 Միջոցառումն անցավ աշխույժ և ընկերական մթնոլորտում՝ համախմբելով ուսանողներին և պարգևելով անմոռանալի տպավորություններ։
💙 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և բարձր տրամադրության համար։
19/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
🖇️ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր և ինտերակտիվ “Role Play” խաղը։
🎭 Խաղի ընթացքում մասնակիցները մարմնավորեցին տարբեր կերպարների՝ զարգացնելով հաղորդակցման հմտությունները, արագ կողմնորոշվելու ունակությունը և ստեղծագործական մտածողությունը։
“Role Play”-ը հիանալի հնարավորություն էր ավելի ազատ շփվելու, ինքնադրսևորվելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու համար։
🤝 Միջոցառումն անցավ ակտիվ և ջերմ մթնոլորտում՝ լի հետաքրքիր դերային իրավիճակներով, ստեղծարար մոտեցումներով և դրական էմոցիաներով։
14/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
🖇️ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը
հրավիրում է ձեզ մասնակցելու “Sport Unlocked” սպորտային խաղին։
🏅 Խաղի ընթացքում մասնակիցներին սպասվում են հետաքրքիր մարտահրավերներ, թեժ մրցակցություն և ակտիվ ժամանց։
☺️ “Sport Unlocked”-ը հրաշալի հնարավորություն է փորձելու ձեր ուժերը տարբեր սպորտային ասպեկտներում, զարգացնելու թիմային աշխատանքը, արագ արձագանքելու ունակությունը և պարզապես օրը լցնելու դրական էներգիայով ու լավ տրամադրությամբ։
💁🏻♀️ Դե՜ ինչ, հանդիպում ենք՝
🗓️ մայիսի 19-ին,
🕦 14:30-ին
📍7-րդ մասնաշենքի 003 լսարանում:
🔗 Գրանցման հայտադիմումը հասանելի է էջի նկարագրության (bio) բաժնում։
‼️ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ մայիսի 16-ը, ժամը՝ 23:59։
13/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
🖇️ Վերջերս ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր թարգմանության։
🥰 Մրցույթի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձելու իրենց ուժերը տարբեր ժանրերի տեքստերի թարգմանության մեջ՝ զարգացնելով լեզվական զգացողությունը, ճշգրտությունը և ստեղծագործական մտածողությունը։ Մրցույթը նպատակ ուներ խթանել լեզուների հանդեպ հետաքրքրությունը։
12/05/2026
📢 Ունե՞ս հետաքրքրություն լեզուներ սովորելու հանդեպ և ցանկանում ես բացահայտել նոր հնարավորություններ կրթության ոլորտում:
Ուրեմն այս նորությունը հենց քեզ համար է։
🖇️ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Berlitz» լեզվի կենտրոն ճանաչողական այցին։
🎓 Այցի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ առավել մանրամասն ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, կրթական ծրագրերին և լեզվական դասընթացների առանձնահատկություններին։ Այցի ընթացքում կներկայացվեն նաև լեզվական հմտությունների զարգացման ժամանակակից մեթոդները, ուսուցման ինտերակտիվ ձևաչափերը և մասնագիտական աճի հնարավորությունները։
💁🏻♀️ Դե՜ ինչ, հանդիպում ենք՝
🗓️ մայիսի 15-ին,
🕒 15:00-ին
📍 Վազգեն Սարգսյան 10 հասցեում։
💙 Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին բացահայտելու նոր հնարավորություններ, զարգացնելու լեզվական և միջմշակութային հմտությունները և ստեղծելու արդյունավետ համագործակցության նոր ուղիներ։
12/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
📌 ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհրդի գրքասերպերի խմբակը սիրով հրավիրել էր ձեզ մասնակցելու Ա. Կամյուի «Ժանտախտը» վեպի քննարկմանը, որը վարել էր ԵՊՀ ԵԼՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս ու գրականագետ Ամալյա Սողոմոնյանը:
📚 Քննարկումը նպատակ ուներ բացահայտելու վեպի ոչ միայն գաղափարական ու խորհրդանշական շերտերը, այլ նաև այն խորքային հարցերը, որոնք Կամյուն բարձրացրել էր մարդու գոյության իմաստի, համերաշխության, պատասխանատվության և համընդհանուր վտանգի պայմաններում մարդկային ընտրության մասին։
08/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
🖇️ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը
հրավիրում է ձեզ մասնակցելու հետաքրքիր և ինտերակտիվ “Role Play” խաղին։
🎭 Խաղի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մարմնավորելու տարբեր կերպարների, զարգացնելու հաղորդակցման հմտությունները, արագ կողմնորոշվելու ունակությունը և ստեղծագործական մտածողությունը։
💁🏻♀️ Դե՜ ինչ, հանդիպում ենք՝
🗓️ մայիսի 11-ին,
🕦 14:30-ին
📍 7-րդ մասնաշենք, 09 լսարան։
💙 Սիրով սպասում ենք բոլորիդ։
04/05/2026
📢 Սիրելի՛ համալսարանականներ,
🖇️ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը սիրով ներկայացնում է «Սոլի բանալի» երաժշտական մշակութային խաղ-մրցույթը
🎼 Միջոցառման նպատակն է խթանել ուսանողների հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ, զարգացնել նրանց գիտելիքները և ձևավորել մշակութային ակտիվ միջավայր։
❔ Մրցույթի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան փորձելու իրենց ուժերը՝
🎵 երաժշտական ստեղծագործությունների ճանաչման,
🎤 կատարողների և ժանրերի տարբերակման,
🎧 ինչպես նաև երաժշտական ընդհանուր գիտելիքների ոլորտներում։
✔️ Մասնակցությունը թիմային է․ կազմե՛ք 3-4 հոգուց բաղկացած թիմ և ներկայացրե՛ք ձեր գիտելիքներն ու ստեղծագործական մոտեցումը։
🏆 Լավագույն թիմերին կշնորհվեն հավաստագրեր։
💁🏻♀️ Դե՜ ինչ, հանդիպում ենք՝
🗓️ մայիսի 14-ին,
🕦 14:30-ին,
📍Կոնֆերենց դահլիճ:
🔗 Գրանցման հայտադիմումը հասանելի է էջի նկարագրության (bio) բաժնում։
‼️ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ մայիսի 10-ը, ժամը՝ 23:59։
🔎 Մասնակցե՛ք՝ ձեռք բերելու նոր փորձ, ընդլայնելու ձեր գիտելիքները և վայելելու մշակութային հետաքրքիր միջավայր։
03/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
🖇️ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը
հրավիրում է ձեզ մասնակցելու թարգմանության մրցույթի։
🥰 Մրցույթի ընթացքում մաանակիցները հնարավորություն կունենան փորձելու իրենց ուժերը տարբեր ժանրերի տեքստերի թարգմանության մեջ՝ զարգացնելով լեզվական զգացողությունը, ճշգրտությունը և ստեղծագործական մտածողությունը։ Մրցույթը նպատակ ունի խթանել լեզուների հանդեպ հետաքրքրությունը:
💁🏻♀️ Դե՜ ինչ, հանդիպում ենք՝
🗓️ մայիսի 8-ին,
🕦 Ժամը՝ 14:30-ին
📍 7-րդ մասնաշենք, 009 լսարան։
💙 Սիրով սպասում ենք բոլորին:
01/05/2026
📢 Սիրելի՜ ուսանողներ,
🖇️ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը,
ԵՊՀ ուսանողական խորհրդի 32-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, սիրով հրավիրել էր ձեզ մասնակցելու «Մեդիա և լեզու» թեմայով մասնագիտական դասընթացին, որը վարել էր ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի դասախոս Հասմիկ Չալոյանը։
😍 Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն էին ունեցել բացահայտելու մեդիայի դերը ժամանակակից հասարակության մեջ, հասկանալու լեզվի ազդեցությունը տեղեկատվության ընկալման վրա և զարգացնելու մեդիագրագիտության ու քննադատական մտածողության կարևոր հմտությունները։