Mayakovsky School No7

Call Directions Website Contact the school

Mayakovsky School No7 https://www.google.com/maps/place/7+Grigor+Lusavorich+Street,+Yerevan+0015,+Armenia/@40.1728537,44.5

🇦🇲 Մեր դպրոցի 1-ին «Ա» դասարանում այսօր տիրում էր տոնական ու բարձր տրամադրություն։ Կայացավ դպրոցական կյանքի առաջին կարևո...
19/09/2026

🇦🇲 Մեր դպրոցի 1-ին «Ա» դասարանում այսօր տիրում էր տոնական ու բարձր տրամադրություն։ Կայացավ դպրոցական կյանքի առաջին կարևոր իրադարձությունը՝ «Ա» տառի հանդիսավոր դաս-միջոցառումը։ Առաջին դասարանցիները մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ կատարեցին իրենց առաջին քայլերը հայոց այբուբենի լուսավոր աշխարհում։
Այս գեղեցիկ միջոցառումը կրկնակի խորհրդանշական էր, քանի որ նվիրված էր Հայաստանի Անկախության 35-ամյակին։ Աշակերտները հանդես եկան հայրենասիրական կատարումներով՝ արժևորելով անկախությունն ու մեր հայրենիքի լուսավոր ապագան։
Միջոցառման ավարտին, Անկախության տոնի առթիվ, առաջին դասարանցիներին հանձնվեցին «Փոքրիկ քաղաքացու անձնագրերը»։ Այդ խորհրդանշական փաստաթուղթը մեր սաների մեջ սերմանում է հպարտություն, պատասխանատվություն և սեր հայրենիքի հանդեպ։
Շնորհավորում ենք մեր առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին և դասվար Ն. Մկրտչյանին այս հիշարժան օրվա առթիվ։ Մաղթում ենք անխափան ու հաջողություններով լի ուսումնական ուղի։

Сегодня у 4/Р класса (кл.рук.Григорян И.Г.) был увлекательный день - встреча с известной писательницей,  сценаристом, те...
19/09/2026

Сегодня у 4/Р класса (кл.рук.Григорян И.Г.) был увлекательный день - встреча с известной писательницей, сценаристом, телеведущей Мариной Львовной Москвиной, которая посетила Ереван в рамках 9 Международного книжного фестиваля. Ребята, затаив дыхание, слушали как создаются захватывающие сюжеты и оживают персонажи, получили ценные советы как стать авторами собственных книг, посмотрели мультфильмы по сценариям М.Москвиной, смогли задать самые неожиданные вопросы о писательском мастерстве.
Спасибо администрации и сотрудникам нашей любимой национальной библиотеки им. Хнко Апер за незабываемую встречу! Это бесценный опыт в общении с автором, который надолго останется в памяти наших детей! Такие встречи пробуждают в них искреннюю любовь к печатном слову и творчеству. Они помогают понять, что чтение - это не просто школьная обязанность, а увлекательное приключение!

16/09/2026
Ամռան վերջին օրն էր,  ժպիտներով և բերկրանքով լի տոնական օր։Դպրոցի բակը կրկին մարդաշատ էր. 1֊ին և 9֊րդ դասարանների աշակեր...
05/09/2026

Ամռան վերջին օրն էր, ժպիտներով և բերկրանքով լի տոնական օր։
Դպրոցի բակը կրկին մարդաշատ էր. 1֊ին և 9֊րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Վիկտորիա Ռուխկյանը։
Երգ, ծիծաղ միացան դպրոցական զանգի անուշ ղողանջին և ազդարարեցին նոր ուսումնական տարվա սկիզբը...
Սիրելի՜ մայակովցիներ, բարի երթ դեպի նոր հաջողություններ և հաղթանակներ։🎈🎊🌼🌈

24/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրաման
Դասալսումների արդյունքների արձանագրություն
1) Դասալսումների արդյունքների արձանագրությունը կազմում է դասալսողը՝ դասալսման օրը։
2) Դասալսումների արդյունքների արձանագրությունը կարող է պարունակել հետևյալ տեղեկատվությունը.
ա. առարկայի անվանումը.
բ. դասարանը.
գ. սովորողների թիվը դասարանում.
դ. ներկա սովորողների թիվը.
ե. դասը վարող ուսուցչի անունը և ազգանունը.
զ. դասի թեման, դասի նպատակը.
է. դասի ընթացքի նկարագրությունը.
ը. դասը լսողի որոշմամբ կարող է պարունակել դասի մասին այլ տեղեկատվություն.
թ. դասալսողի մեկնաբանությունները, եզրակացությունները և առաջարկությունները դասի մասին.
ժ. դասը վարող ուսուցչի հատուկ կարծիքը (առկայության դեպքում)։
3) Ուսումնական հաստատությունը կարող է սահմանել դասալսումների արդյունքների արձանագրության իր ձևաչափը:
4) Դասալսումների արդյունքների արձանագրությունը պահվում է տնօրենի կամ մեթոդական միավորման նախագահի մոտ՝ մեկ ուսումնական տարի։
5) Ներքին և արտաքին գնահատումների ժամանակ կատարված դասալսումների արդյունքների արձանագրություն(ներ)ը պահվում է ստուգում իրականացրած մարմնի կամ արտաքին գնահատում իրականացրած անկախ կազմակերպության մոտ, էլեկտրոնային օրինակ(ներ)ը ՝ տնօրենի տեղակալի մոտ։
6) Դասալսումների արդյունքների արձանագրությունները, ըստ անհրաժեշտության, կարող են քննարկվել մեթոդական միավորման և մանկավարժական խորհրդի նիստերում։
7) Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 3 տարի:

03/07/2026

‼️Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ «Երևանի Վ. Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի պաշտոնական հարթակում (Սփյուռ) տեղադրված հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվելու՝ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված։
Այս ընթացքում հարցերի կամ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
091007544-օպերատոր
094721124-գործավար

Մայիսի 14֊ին Iա դասարանի աշակերտները՝ դասվար Նարինե Ավագյանի գլխավորությամբ, այցելեցին Օշական, որտեղ կայացավ նրանց «Հրաժ...
18/05/2026

Մայիսի 14֊ին Iա դասարանի աշակերտները՝ դասվար Նարինե Ավագյանի գլխավորությամբ, այցելեցին Օշական, որտեղ կայացավ նրանց «Հրաժեշտ Այբբենարանին» ուրախ ու բովանդակալից միջոցառումը։

2/ռ դասարանի աշակերտները դասվար Իրինա Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին Ա Խաչատրյանի տուն֊թանգարան։
18/05/2026

2/ռ դասարանի աշակերտները դասվար Իրինա Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին Ա Խաչատրյանի տուն֊թանգարան։

Address

Գրիգոր Լուսավորչի 7
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 08:30 - 16:00

Telephone

+37410527929

Alerts

Be the first to know and let us send you an email when Mayakovsky School No7 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Mayakovsky School No7:

Shortcuts

Share