25/12/2024
메리 크리스마스
Korean Language, Culture, Drama and Kpop for Everyone..
25/12/2024
메리 크리스마스
14/11/2024
Ովքեր ուզում են ունենալ լավ վարձատրվող աշխատանք
“ArctXian Journey” Apprenticeship Program Program Overview “The ArctXian Journey's one-month apprenticeship program aims to equip participants with basic knowledge of the Korean language (TOPIK Level 1) to fill positions in ArctX Solution LLC’s Customer Support division. By the end of the program, participants will acquire: Basic knowle...
01/06/2024
Բարև բոլորին։
2024 թ. կորեերենի իմացության քննությունը (TOPIK 96)տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։ Գրանցվելու համար անցնել հղումով, ներբեռնել հայտը, լրացնել այն հատվածները, որոնք նշված են կից նկարում, տեղադրել նկարը (նկարը պետք է լինի վերջին 3-6 ամսվա թարմության ու անպայման 3x4 ֆորմատով, այլապես չի ընդունվի), ստորագրության փոխարեն ուղղակի գրել անուն ազգանունն ու ուղարկել ներքոնշյալ էլ. հասցեին ՝ վերնագրի դաշտում գրելով TOPIK 2024
[email protected]
Հայտի մեջ նկարը տեղադրելուց բացի, այդ նույն նկարը նաև առանձին JPG ֆորմատով ուղարկել նույն էլ. հասցեին հայտի հետ միասին։ Ձեր հայտը կհամարվի հաստատված միայն վճարում անելուց ու ՀԴՄ կտրոնը մեզ ուղարկելուց հետո։ Իսկ դրա մասին կտեղեկացնենք առանձին էլ. նամակով՝ հայտը ստանալուց հետո։
TOPIK 1 - 10.000 AMD
TOPIK 2- 10.000 AMD
Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 30-ը ներառյալ։
Հ.գ. անպայման նշել գործող էլ. հասցե ու անպայման հետևել նամակներին։
Հայտը ներբեռնել այստեղից ՝
https://docs.google.com/document/d/16NLImChVAGkvbdmLdCYeJ5KoNPFSj1Ln/edit?usp=drivesdk&ouid=111715051367377825186&rtpof=true&sd=true
Հարցերի դեպքում գրել մեր էջին։
K-POP 2024 COVER DANCE մրցույթի կիսաեզրափակիչ փուլի արդյունքում հետևյալ խմբերը կմասնակցեն մայիսի 18֊ին կայանալիք եզրափակիչ փուլին։
StarLight
Savage
Bang
GenZ
Siren
SpaceS
New Glow
setUp team
Michyos Dance Studio
NP project
La-La Land
TUBATU
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ,շնորհավորում ենք բոլորին ու սպասում Սունդուկյանի դահլիճում։
15/04/2024
Բարև սիրելի կ-փոփասերներ։
Եկել ենք ձեզ հայտարարելու 2024 թվականի կ-փոփ պարի մրցույթի մասին, որը կկայանա ՄԱՅԻՍԻ 18-ին։
Իսկ մրցույթի եզրափակիչ փուլին կարող են մասնակցել ընդամենը 10 խումբ, ովքեր կանցնեն նախընտրական փուլը։ Նախընտրական փուլը կկայանա ՄԱՅԻՍԻ 10-ին, իսկ այլ մանրամասներ կհայտարարվեն արդեն իսկ գրանցված մասնակիցներին։
Նախ ներկայացնենք մի քանի կանոներ, որոնց պետք է հետևել անպայման.
1. Եվ նախընտրական փուլին, և եզրափակիչ փուլում ամեն ինչ, բացի հագուստից պետք է լինեն նույնությամբ։
2. Մրցույթին կարող են մասնակցել բոլորը, բացի ազգությամբ կորեացիներից։
3. Պետք է լինի երգի միայն օրիգինալ տարբերակը՝ առանց որևէ միքսի, քավրների, ինտրոների և այլն։ Նույնն էլ վերաբերվում է խորեոգրաֆիային։ Միայն օրիգինալ պարը պետք է լինի։
4. Խմբի անդամների քանակը չպետք է գերազանցի 10 հոգին ,ինչպես նաև չեք կարող ներկայանալ սոլո տարբերակով։
5. Չի կարող լինել подтанцовка ասվածը։ Այսինքն պետք է լինեն միայն ու միայն հիմնական անդամները։ Նույն անձը չի կարող պարել միաժամանակ տարբեր խմբերում։
6. Չեք կարող օգտագործել որևէ ծխային , կրակային կամ այլ հատուկ էֆֆեկտներ։
7. Երգի տևողությունը պետք է համապատասխանի օրիգինալին, բայց չլինի ավել քան 5 րոպեն։
8. Եզրափակիչ փուլում 1֊ին, 2֊րդ, 3֊րդ տեղ զբաղեցրած խմբերը պետք է համաձայնվեն նկարահանել իրենց պարը դրսում։
Իսկ ինչպե՞ս գրանցվել։
1. Խումբը ձևավորելուց, անունը որոշելուց ու երգը ընտրելուց հետո ուղարկում եք նամակ հետևյալ բովանդակությամբ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]
Վերնագիր ՝ K-POP 2024
Խմբի անուն
Խմբի անդամների քանակ
Խմբի ավագի Անուն/Ազգանուն, հեռախոսահամար
Խմբի անդամների անուն/ազգանունները
Երգի անունը և յութուբյան հղումը
Երգի mp3 տարբերակը
Հ.գ. նամակները ուղարկել բացառապես հայերենով։
Խնդրում և պահանջում ենք նամակները ուղարկել միայն այն էլ. հասցեներից, որոնց հետևում եք ու կարողանալու եք հետադարձ կապ պահպանել։ Որովհետև ձեր գրանցումը լինելու է հաստատված միայն այն դեպքում երբ մեզանից կստանաք հաստատող նամակ։
Բոլոր հարցերի դեպքում միայն խմբի ավագները գրեն վերոնշյալ էլ. հասցեին։
Գրանցումը սկսված է հայտարարության տեղադրման պահից ու կտևի մինչև մայիսի 4-ը ներառյալ։
Սպասում ենք ակտիվ մասնակցության։
Հ.գ. Կարող եք կիսվել այս գրառումով։
10/03/2024
MT2024
MT 2024
😄😄😄😄😄😄😄😄😄😄😄😄