13/12/2025
❄️Բժշկական ձմեռային Վիքիճամբար 2026
«Վիքիմեդիա Հայաստանը» հունվարի 24-31-ին Ծաղկաձորում կազմակերպում է «Բժշկական Վիքիճամբար 2026»-ը✨
Միջոցառման ընթացքում մասնակիցները փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն բժշկական, դեղագիտական հոդվածներ📚
👩⚕️👨⚕️Միջոցառմանը կարող են դիմել 18-35 տարեկան բժշկական կրթություն ունեցող կամ բժշկական հաստատություններում սովորող երիտասարդները։
Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում է «Վիքիմեդիա Հայաստանը»։
‼️Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 6-ն է:
📌Գրանցվելու համար, անցեք հղումով՝ https://forms.gle/jPpwnMCwbAKqxVBN6
19/08/2025
🔥 Ավարտվեց Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025-ը 🎉
📅 Օր 7
Վերջին օրը մասնակիցները կատարեցին խմբագրական վերջին ներդրումները 💻📚։ Այնուհետև խաղացինք «Ֆորտ Վիքի» 🏰՝ փորձելով հաղթահարել ամենաբարդ առաջադրանքները։
🌍 Երեկոյան յուրաքանչյուր ջոկատ ներկայացրեց իր բեմականացումը 🎭։ Այս անգամվա թեմաներն էին՝
🇦🇲 Հին Հայաստան,
🇨🇳 Հին Չինաստան,
🇪🇬 Հին Եգիպտոս,
🇬🇷 Հին Հունաստան։
🏆 Ամփոփվեցին 7 օրերի արդյունքները․ խմբագրման, սպորտային և ինտելեկտուալ մրցույթների արդյունքում հաղթող ճանաչվեց 2-րդ ջոկատը 🎊👏։
✨ Իսկ կեսգիշերին բոլորս հավաքվեցինք խարույկի շուրջ 🔥, երգեցինք, կիթառ նվագեցինք 🎶՝ միասին ավարտելով վիքիճամբարի անմոռանալի օրերը։
15/08/2025
🌊 Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025
📅 Օր 6
Առավոտյան ուղևորվեցինք դեպի Սևանա լիճ 🌊🏞։ Diving in Armenia - ArmDiving -ի փորձառու հրահանգիչները մեզ դիմավորեցին 🤿, ներկայացրին դայվինգի նրբությունները։🚤 Քշեցինք նավ, լողացինք և վայելեցինք Սևանի զով ալիքները։
🖊️ Կեսօրին նոր ուժերով վերադարձանք խմբագրումներին 💻📚։
🍽 Երեկոյան՝ համեղ մրցույթ 🍲✨։ Ջոկատները յուրովի էին պատրաստվել՝ փորձելով զարմացնել և՛ համով, և՛ մատուցմամբ։
14/08/2025
🔥 Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025
Օր 5️⃣
💻 Նախորդ օրվա խմբագրումների արդյունքում լավագույնն էր կրկին 2-րդ ջոկատը։
🎯 Կեսօրին ճամբարը լցվեց էներգիայով և մարտական տրամադրությամբ․ բոլոր ջոկատները միաժամանակ մասնակցեցին «Քաղցած խաղեր» մրցույթին։
🏓 Երեկոյան շարունակվեցին սեղանի թենիսի միջջոկատային խաղերը։
🧠 Իսկ օրվա վերջում ջոկատները մասնակցեցին «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղին։
13/08/2025
🏕 Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025
Օր 4️⃣
💻 Խմբագրումները նոր թափով շարունակվում են, իսկ նախորդ օրվա խմբագրումների արդյունքում լավագույնը 2-րդ ջոկատն էր։ 👏🙌
🏸 Կեսօրին կայացան բադմինթոնի մրցաշարի խաղերը։ Լարված և հետաքրքիր պայքար էր։
🥚 Երեկոյան մասնակցեցինք յուրահատուկ և ստեղծագործական առաջադրանքի․ յուրաքանչյուր ջոկատ պետք է ստեղծեր գեղեցիկ և հուսալի կառույց, որը կպաշտպաներ ձուն բարձր հարկից նետելիս։
✨ Բոլոր ջոկատները փայլուն հաղթահարեցին առաջադրանքը՝ ապացուցելով, որ ստեղծագործ միտքը, տրամաբանությունը և թիմային աշխատանքը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն։
📷 Շարունակեք հետևել մեզ՝ տեսնելու առաջիկա օրերի ամենահետաքրքիր պահերը։
12/08/2025
🌞 Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025
Օր 3️⃣
💻 Խմբագրումները շարունակվում են նույն եռանդով։ Նախորդ օրվա արդյունքների համաձայն
🏅 լավագույն խմբագրող ճանաչվեց 2-րդ ջոկատը 👏✨
🏊♂️ Կեսօրին այցելեցինք լողավազան։ Էներգիայով և ուրախ տրամադրությամբ լի օր ունեցանք։
🏓 Երեկոյան էլ ավարտեցինք սեղանի թենիսի ներջոկատային խաղերը։
✨ Վիքիճամբարը լի է նոր փորձություններով, համախմբվածությամբ և անմոռանալի պահերով։
11/08/2025
🏕 Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025
Օր 2️⃣
💻 Օրը սկսվեց նախորդ օրվա խմբագրման արդյունքների ամփոփմամբ․ լավագույնն էր 2-րդ ջոկատը։
📝 Խմբագրումները շարունակվում են նույն եռանդով։
🏐 Կեսօրին մեկնարկեց վոլեյբոլի առաջնությունը։ Պայքարը թեժ էր․․․
🏓 Երեկոյան անցկացվեցին սեղանի թենիսի ներջոկատային խաղերը, որոնց ժամանակ էլ որոշվեցին յուրաքանչյուր ջոկատի լավագույն 3 մասնակիցները, որոնք կմրցեն միմյանց դեմ։
✨ Մեր ճամբարային օրերը լցված են սովորելու, մրցելու և ընկերանալու հրաշալի պահերով։
10/08/2025
🚀 Մեկնարկեց Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025-ը 🎉
Առաջին օրը մեր ճամբարականները
🤝 ծանոթացան միմյանց հետ,
👕 ստացան իրենց շապիկները և բեյջերը,
💻 իսկ հետո արդեն սկսեցին խմբագրումները Հայերեն Վիքիպեդիայում։
Օրվա վերջում մասնակիցներին տրվեց ստեղծագործական և զվարճալի առաջադրանք, որը նրանք կպատրաստեն ամբողջ ճամբարի ընթացքում և վերջում կներկայացնեն🎭✨
Առջևում մեզ սպասում են շատ հետաքրքիր օրեր 💫
17/07/2025
🏕️«Վիքիմեդիա Հայաստանը» օգոստոսի 9-16-ը Ծաղկաձորում կազմակերպում է Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2025-ը։
🧑💻👩💻Միջոցառման ընթացքում մասնակիցները փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն տարբեր թեմաներով հոդվածներ։
Միջոցառմանը կարող են մասնակցել խմբագրել իմացող և չիմացող 18-35 տարեկան երիտասարդները։ Չիմացողները նախքան Վիքիճամբարը կմասնակցեն հատուկ դասընթացի։
Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում է «Վիքիմեդիա Հայաստանը»։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 23-ն է (ներառյալ)։
📌Դիմեք՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdQoreBDWQHFlqyiEEfYxi98VZ5qtFq1LTZL9aC9psRg_7D8Q/viewform?usp=preview
13/07/2025
Ավարտվեց Պատանեկան Վիքիճամբար 2025-ը, բայց հիշողությունները դեռ երկար կուղեկցեն մեզ 💫
Ճամբարը հագեցած էր ուրախ պահերով, պայքարով, նոր գիտելիքներով, ընկերությամբ և ստեղծագործ մտքով։
Ճամբարի 7-րդ օրը մեր մասնակիցները կատարեցին իրենց վերջին խմբագրումները Վիքիճամբարում։
📚 Հետո՝ ամենասպասված պահերից մեկը՝ Ֆորտ Վիքի🏰։
Ջոկատները ուժերը փորձեցին տարբեր առաջադրանքներում՝ ցուցադրելով խելացիություն, ճկունություն, թիմային աշխատանք և տրամաբանություն։🙌🧠
🎭 Իսկ երեկոյան ջոկատները ներկայացրին բեմադրություններ՝ հայտնի մուլտֆիլմերից։ 🎬
Շնորհակալություն այս օրերին մեզ հետևելու և հետաքրքիր պահերը միասին կիսելու համար։ Շարունակե՜ք հետևել, առջևում Երիտասարդական Վիքիճամբարն է։