ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոն

ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոն, College & University, Yerevan.

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի ուսումնական ծրա¬գիրը, համակարգում է քաղաքական գիտության զարգացման միջազգային փորձը պետական, քաղա-քական և հանրային կառավարման արդյու¬նա-վետության ապահովման բնագավառում` հնա¬րա-վորություն ընձեռելով երիտասարդներին
կատարել վերլուծություններ և կանխատե-սումներ,
ձեռք բերել լիդերության հատկանիշներ,
իրականացնել քաղաքական խորհրդատ-վություն (consul

Պետական Կառավարման ակադեմիա // Արաբաիրայելական հակամարտություն 19/12/2017

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի առաջին կուրսի մագիստրանտների "Էթնոքաղաքականություն" առարկայի համար սարքած պռեզենտացիա։ Վստահ եմ Ձեզ կհետաքրքրի...

Պետական Կառավարման ակադեմիա // Արաբաիրայելական հակամարտություն գործարար, հայաստան, ձեռագիր, ta production, gortsarar dzeragir, gorcarar hayastan

Photos 21/04/2017

Քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի առաջին կուրսի ուսանողները, ամբողջացնելով առարկայի շուրջ ձեռք բերած իրենց գիտելիքները, կազմակերպել էին ինտերակտիվ իրավիճակային խաղ՝ հիմնված իրական փաստերի վրա, որի արդյունքում կիրառեցին տեսական և գործնական բոլոր գիտելիքները և ցուցաբերեցին բարձր ակտիվություն:

Photos from ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA's post 21/03/2017

Կարևոր հանդիպում և քննարկում

Photos 14/03/2017

Շտապեք ձեռք բերել Մարիամ Մարգարյանի «Քաղաքական Լիդերություն» գիրքը՝ միայն մեր գրատնից՝ հենց հեղինակի ստորագրությամբ:

Photos from ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA's post 01/03/2017

«Անհրաժեշտ ամեն ինչ կա, սակայն դա բավարար չէ: Երկիրը պետք է ամուր և կայուն լինի, որպեսզի այն դրսում ներկայացնող դիվանագետները ամուր հենարան ունենան: Հատկապես արտաքին ռիսկերին դիմագրավելու համար պետք է ունենալ ուժեղ պետություն: Սխալվելու իրավունք չունենք». -Արտակ Զաքարյան: Կառավարման ակադեմիայի հյուրն էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Մանրամասները՝ http://paara.am/ujegh-petutun-riskeri-dimagravelu/

Особенности модернизации правящей элиты в Республике Армения | ՀՀ ՊԿԱ 12/10/2016

Особенности модернизации правящей элиты в Республике Армения | ՀՀ ՊԿԱ 10-11 октября по инициативе кафедры политического управления и политического анализа состоялась   научная  конференция под названием “Особенности модернизации правящей элиты в Республике  Армения”.

Photos from ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA's post 12/10/2016

ԿԱՌԱՎԱՐՈՂ ԷԼԻՏԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-11-ին տեղի ունեցավ «Կառավարող էլիտայի արդիականացման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով միջբուհական գիտաժողով:
Ողջունելով մասնակիցներին և նման գիտաժողովների ավանդական դառնալու միտումը՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հատկապես կարևորեց ընտրված թեման:
«Մենք բոլորս ականատեսն ենք այն գլոբալ փոփոխությունների, որոնք տեղի են ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ուստի շատ կարևոր է, թե մեր երկիրն արդիականացման ինչ ճանապարհ է ընտրում և ինչ եղանակով է դիմագրավելու սպասվող մարտահրավերներին»,- ասաց պարոն Լոքյանը՝ վստահություն հայտնելով, որ գիտաժողովն արդյունավետ է լինելու և նպաստելու է մասնակիցների միջև երկխոսության ծավալմանն ու մտքերի փոխանակմանը:
Շեշտելով գիտաժողովի թեմայի հրատապությունը՝ ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը փաստեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք գործ ունենք բոլորովին այլ տեսակի քաղաքական արդիականացման և կառավարող էլիտաների հավաքագրման նոր կառուցակարգերի հետ՝ կարևորելով Սահմանադրությունից Սահմանադրականության անցման, կառավարող էլիտայի պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև ավանդական և մոդեռն արժեքների համադրման անհրաժեշտությունը քաղաքական ճգնաժամերի հաղթահարման գործում:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրին շուրջ երկու տասնյակ զեկուցում, մասնավորապես, հետևյալ թեմաներով. «Քաղաքական արդիականացման առանձնահատկությունները ՀՀ անցումային գործընթացներում», «Տեղեկատվական անվտանգության ապահովումը՝ որպես ռազմավարական էլիտայի արդյունավետ գործառնման միջոց», «Արդարությունը՝ որպես կառավարող էլիտայի արդիականացման գործոն», «Քաղաքական էլիտան՝ որպես ավանդական և արդիական արժեքների կրող», «Քաղաքական էլիտայի հավաքագրման բյուրոկրատական որոշ ասպեկտների շուրջ», «Կառավարող էլիտայի կերպափոխումը՝ որպես ՀՀ ազգային անվտանգության ապահովման երաշխիք» և այլն:
Գիտաժողովի ավարտին «Կառավարող ընտրանին` պետական կառավարման արդիականացման դերակատար» թեմայով վարպետաց դաս վարեց Մարիամ Մարգարյանը: Վարպետաց դասին հաջորդեց թեմայի վերաբերյալ բուռն քննարկումը:
Մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, իսկ լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ՊԿԱ «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:

30/06/2016

Հունիսի 27-ից 29-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, Կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարող ընտրանին. մարտահրավերներ և պատասխաններ» խորագրով քաղաքագիտական եռօրյա դասընթացների շարքը: Դասընթացին մասնակցում էին Կառավարման ակադեմիայի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի նախորդ տարիների շրջանավարտներ, ասպիրանտներ, Ակադեմիայի աշխատակիցներ:
Հատուկ շնորհակալություն Քաղաքագիտության ամբիոնի վարիչ՝ քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին, ով հանդիսանում է քաղաքագիատական եռօրյա դասընթացի նախաձեռնողը:

Քննարկվեցին պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներ | ՀՀ ՊԿԱ 28/06/2016

Քննարկվեցին պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներ | ՀՀ ՊԿԱ Հունիսի 27-29-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Կառավարման ակադեմիայում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության կառավարող ընտրանին. մարտահրավերներ և պատասխաններ» խորագրով դասընթաց: Դասընթացին մասնակցում են Կառա...

Photos 24/06/2016

ԴԻՄԵ՛Ք ԵՎ ՍՏԱՑԵ՛Ք ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ։ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈւՄ Է
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ուսումնական ծրագիրը, որը համակարգում է քաղաքական գիտության զարգացման միջազգային փորձը պետական, քաղաքական և հանրային կառավարման արդյունավետության ապահովման բնագավառում:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ http//www.paara.am կայքից կամ դիմել
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Երևան, Կիևյան 8,
հեռ. (374 10) 22-89-34, 22-89-75
Էլ-փոստ [email protected]

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Yerevan
0032