The forum "Innovative Solutions In Dentistry"

Call Directions Website Contact the school

The forum "Innovative Solutions In Dentistry" Unique education for innovative & caring future doctors.

ISD team wholeheartedly wishes you and your families a Merry Christmas and a Happy New Year. May 2020 be the year of hea...
31/12/2019

ISD team wholeheartedly wishes you and your families a Merry Christmas and a Happy New Year. May 2020 be the year of health, happiness and peace, bringing new ideas, achievements and opportunities. May everything you do end up with a big success!
🎄
Այ-Էս-Դի աշխատանքային թիմը ջերմորեն շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը: Ձեր ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն և խաղաղություն:
Նոր տարին թող նորացնի ձեր մտքերն ու գաղափարները, իղձերն ու ցանկությունները, բազմապատկի ձեր հնարավորություններն ու ներուժը, նվաճումներն ու ձեռքբերումները: Թող բոլորիս ջանքերն ի բարօրություն ծառայեն:
#Ամանոր #ՍուրբԾնունդ #Շնորհավոր 🎄
Команда ISD от всего сердца поздравляет Вас и Ваши семьи с Новым Годом и Рождеством и желает Вам здоровья, счастья и мира. Пусть Новый Год принесет с собой исполнение желаний, множество новых возможностей и достижений. Пусть все начинания будут успешными!
#СНовымГодом 🎄

Ս/թ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում կազմակերպված «Ոչ վիրաբուժական պերիօ...
05/10/2019

Ս/թ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում կազմակերպված «Ոչ վիրաբուժական պերիօդոնտոլոգիա» հինգշաբաթյա դասընթացի ավարտական միջոցառումը:
Հատուկ մեր թիմի հրավերով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից Հայաստան ժամանած դենտալ հիգիենիստ Կարինա Մաթևոսյանն այս շաբաթների ընթացքում մեր մասնակիցներին փոխանցեց գործնական նոր գիտելիքներ բերանի խոռոչի պահպանողական բուժման և պացիենտի վարման ժամանակակից մոտեցումների ու մեթոդների, էրգոնոմիկան ստոմատոլոգիական պրակտիկայում, պերիօդոնտոլոգիական բուժման համար անհրաժեշտ գործիքների, դրանց ճիշտ կիրառելության տեխնիկայի և այլի վերաբերյալ: Ողջ պրակտիկայի ընթացքում մեր մասնագետները հնարավորություն ունեցան աշխատել հատուկ աշխատանքային ֆանտոմների վրա, իսկ արդեն վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ հանդես գալու և բժշկի, և պացիենտի դերում՝ բուժման ողջ պրոցեսը համակողմանիորեն յուրացնելու նպատակով:
Ավարտական միջոցառման ժամանակ մասնակիցները քննություն հանձնեցին, որից հետո դասընթացավար Կարինա Մաթևոսյանը և «Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանն ավարտական վկայականներ հանձնեցին մասնակիցներին՝ «Ոչ վիրաբուժական պերիօդոնտոլոգիա»-ի հինգշաբաթյա դասընթացը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: «Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամի կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև Կարինա Մաթևոսյանին:
Խորին շնորհակալություն ենք հայտնում դենտալ հիգիենիստ Կարինա Մաթևոսյանին մեր հրավերն ընդունելու և իր փորձառությամբ մեզ հետ կիսվելու պատրաստակամության համար, դասընթացի մասնակիցներ Նաիրա Հովհաննիսյանին, Ուրֆա Դեհբաշյանին, Մերուժան Հարթուն Քարամին, Քրիստինա Դաշտոյանին, Վիկտորյա Հարությունյանին, Մարիամ Ալեքյանին, Գևորգ Ալեքյանին, Գևորգ Ասատրյանին, Արմին Խոդաբախշին ստոմատոլոգիական բուժսպասարկման ոլորտում պահպանողական բուժման կարևորությունը գիտակցելու, այդ ուղղությամբ համաշխարհային փորձառությունը յուրացնելու և մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամության համար:
Շնորհակալություն ենք հայտնում «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկային հինգշաբաթյա դասընթացի կազմակերպչական նախաձեռնության, մասնակիցներին համապատասխան աշխատասենյակներով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գործընկեր “Te Pe” ընկերությանը՝ մասնակիցներին բերանի խոռոչի խնամքի պարագաներ նվիրելու համար:

Դենտալ հիգիենիստ Կարինա Մաթևոսյանն իր փորձառությունն է փոխանցում մեր մասնակիցներին   #ԿրթականԾրագրեր  #ՈչՎիրաբուժականՊեր...
26/09/2019

Դենտալ հիգիենիստ Կարինա Մաթևոսյանն իր փորձառությունն է փոխանցում մեր մասնակիցներին
#ԿրթականԾրագրեր #ՈչՎիրաբուժականՊերիօդոնտոլոգիա

Շուտով կամփոփենք հինգշաբաթյա գործնական դասընթացի երկրորդ շաբաթը, և արդեն մեր մասնակիցներն  ակտիվորեն կիրառում են պերիօդո...
13/09/2019

Շուտով կամփոփենք հինգշաբաթյա գործնական դասընթացի երկրորդ շաբաթը, և արդեն մեր մասնակիցներն ակտիվորեն կիրառում են պերիօդոնտոլոգիական բուժման փորձառու մասնագետ, ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանի պրակտիկ գիտելիքները և մասնագիտական խորհուրդները՝ հանգելով պահպանողական բուժման արդյունավետ լուծումների:
#ՈչՎիրաբուժականՊերիօդոնտոլոգիա #դասընթաց

ՄԵԿՆԱՐԿՎԵՑ ՍՏՈՄԱՏՈԼՈԳ-ՀԻԳԻԵՆԻՍՏ ԿԱՐԻՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ Սեպտեմբերի 1-ին «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական ...
02/09/2019

ՄԵԿՆԱՐԿՎԵՑ ՍՏՈՄԱՏՈԼՈԳ-ՀԻԳԻԵՆԻՍՏ ԿԱՐԻՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Սեպտեմբերի 1-ին «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում տեղի ունեցավ մեր աշխատանքային թիմի հատուկ հրավերով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից ժամանած ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանի «Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա» թեմայով առաջին տեսական դասախոսությունը:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ ատամների պահպանողական բուժման կարևորությանը...
Կարդալ ավելին՝ https://whitecastle.am/hy/ստոմատոլոգ-հիգիենիստ-կարինա-մաթևոսյ/
#դասընթաց

The ISD library was replenished with a new book.
18/08/2018

The ISD library was replenished with a new book.

Address

St. Adonts 6/1
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when The forum "Innovative Solutions In Dentistry" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to The forum "Innovative Solutions In Dentistry":

Shortcuts

Share

Category