20/02/2026
⚠️ ՆԵՐՔԻՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՎՆԱՍԱԿԱՐ (ՀԻՎԱՆԴԱՑՆՈՂ) ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
👇 Երբ խոսք է բացվում ներքին կոնֆլիկտի մասին, շատերը թյուրիմացաբար կարծում են, թե դա մի կոնֆլիկտ է անձի 2 դրդապատճառների միջև: Սակայն հոգեբանները գիտեն, որ ներքին կոնֆլիկտի 6 տեսակ կա...
↘️ Եվ դրանցից յուրաքանչյուրը մեր կյանքի տարբեր ասպարեզներից են:
↘️ Ներքին կոնֆլիկտի որևէ տեսակին հակվածությունը կամ տևական ժամանակահատվածում դրա չհաղթահարելը հղի է լուրջ վտանգներով:
↘️ Իսկ բացասական հետևանքները շոշափում են ոչ միայն անձի հոգեկան անդորրը, այլև պատճառ դառնում մի շարք մարմնական հիվանդությունների:
🆗 Ուստի, իմանալով ներքին կոնֆլիկտի «անունը»՝ կարելի է գտնել խնդրահարույցը և կանխել որոշ հիվանդություններ:
🚩 Կարելի է դիմել նաև մեր մասնագետներին...
⛳ Կամ միանալ մեր հոգեբանական ակումբին ՀՈԳԵՍԵՆՅԱԿՈՒՄ… https://forms.gle/6NszUSmrR63GgRqSA
📞 Հեռ.՝ 099644870
#հոգեբանականարվեստանոց #ինքնօգնություն #հոգեբան #հոգեբանություն #վարքաբանություն #հոգեբանական #խորհրդատվություն
27/12/2025
🚩ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ… 🆘«Ամենալավ» ու «Արդյունավետ» ապրումները սովորական դարձած ապրումներն են, քանզի որոշակիություն կա դրանցում:
↘️Հաճախակի և «բարեհաջող իրացված» ապրումները անձի համար ոչ միայն սովորական, ալև հոգեհարազատ են դառնում, եթե անգամ դրանք անախորժ ապրումներ են:
↘️Այդ ապրումներում նա հաստատ հմտացած է՝ լավ է կատարում: Դրանք ունեն ազատ և «թիրախավորված» արտահայտվելու փորձված եղանակներ՝ ճշգրիտ վերապրումով և ապրումակիցներ գտնելու ակնկալիքով:
↘️Մարդիկ ինչ-ինչ հանգամանքներում հակված են ենթագիտակցաբար կրկնելու այդ ապրումները (շարունակական վերապրումներ):
⛔ Սա ոչ միայն մտքի սահմանափակում է, այլև ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄ:
⚠️Սոցիալական կարծրատիպավորման ընթացքում մարդը յուրացնում է սոցիալական նորմերն ու արժեքները՝ ակամայից դառնալով դրանց կրողն ու պահապանը. նույնիսկ երբ դրանք անհատապես բացասական երանգավորում ունեն:
⚠️Զգացմունքային բյուրեղացումն սկսում է ձևավորվել անձի վաղ տարիքից՝ արժեքամշակութային նախապատվությունների սովորության ուժով:
↘️Դրանցից են, օրինակ, թախիծն ու ընկճվածությունը, այսպես կոչված՝ «աշնանային տրամադրությունը»՝ որպես մշակութային դիրքորոշում: Կենսառիթմիկ և Ֆիզիոլոգիական մի քանի գործոններից բացի, այս տրամադրությունը բուն հոգեբանական սկզբնապատճառներ ունի. դեռևս մանկուց կամ դպրոցական տարիքից երեխային մեծերի կողմից մատուցվել է աշնան ու թախիծի զուգորդական ըմբռնումը (ներշնչանք-վարքագծային ծրագիրը): Հիշենք տարվա եղանակների մասին գրական ստեղծագործությունները, պոեզիայում և արվեստի տարբեր ձևերում արտացոլված տրամադրությունները: Հիշենք նաև դպրոցական շարադրությունները...
📌Ինչու՞ է մարդը նոստալգիա (կարոտաբաղձություն) ապրում անախորժ անցյալի վերաբերյալ…
📌Կարոտաբաղձության դեպքում ո՞րն է դրական ապրումների իրական գործոնը՝ փաստացի անցյալի իրադարձությու՞նը, թե՞ ներկայում այն վերապրելու վաղեմի փորձառությունը...
Ամբողջական գիտ. հոդվածը կարդացեք համացանցում.
Հովհաննիսյան Հ. Ռ. _ Ճգնաժա՞մ, թե կրիզիս։ Կեղծ բեկման ապրումների հոգեբանական վերլուծություն_// «Արդի հոգեբանություն» գիտական հանդես, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ/, Անտարես, Երևան 2018 թ., էջ 88-97
☃ Մաղթում եմ ձմեռային ուրախ տրամադրություն...
#հոգեբան #հոգեբանական #խորհրդատվություն #հոգեբանականարվեստանոց
#հոգեբանություն #վարքաբանություն
27/12/2025
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ…⛔ Խիստ հազվադեպ է, որ ռիսկի դիմելը ռացիոնալ է և արդարացված:
❗ Չարդարացված ռիսկը քողարկվում է նորաձև լինելու արդարացումներով, համարձակ ու ինքնավստահ երևալու ձգտումներով, ինքնատիպորեն զվարճանալու բաղձանքով…
❗ Ամենատարբեր հարաբերություններում անձը, սպառված համարելով կենսական խնդիրներ լուծելու լայնորեն ընդունված՝ ավանդական եղանակները, դիմում է կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների:
❗ Հիմնականում մեջբերվում են սպորտն ու առողջ ապրելակերպը, ինքնաճանաչումն ու կյանքի ուղու փոփոխությունը, նորի ու արտասովորի բացահայտումն ու այլ հիմնավորումներ:
Սակավաթիվ են այն դեպքերը, երբ այս հիմնավորումները համարժեք են իրողությանը:
🆘 Ավելի հաճախ սա սուր զգացողությունների որոնում է («Sensation Seeking»)։
⚠️ Սուր զգացողությունների սիրահարները ծարավ են նոր, տարբերվող, բարդ և ուժգին ապրումների:
⚠️ Հուզական փորձի պակասը անընդհատ համալրելով թարմ փորձերով, անձը աստիճանաբար հանգում է ծայրահեղության (էքստրեմալ վարքի):
⚠️ Ռիսկային գործունեության նկատմամբ հակվածությունը մեծ մասամբ պայմանավորված է նեղանձնական խնդիրների լուծման ոչ ավանդական եղանակների փնտրտուքով, որն աստիճանաբար վերածվում է «ՀԱՂԹԱՀԱՐՈՂԻ ԲԱՐԴՈՒՅԹԻ»:
Որո՞նք են.
📌 հանուն սուր զգացողությունների` ռիսկի դիմելու «հարուցիչները»…
📌 խելահեղ արարքներից ակնկալիքները…
📌 խիզախման «թյուր արդյունքները» (pseudo-resultates)…
Ամբողջական գիտ. հոդվածը կարդացեք համացանցում.
Հովհաննիսյան Հ. Ռ. _ Ճգնաժա՞մ, թե կրիզիս։ Կեղծ բեկման ապրումների հոգեբանական վերլուծություն _ // «Արդի հոգեբանություն» գիտական հանդես, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ/, Անտարես, Երևան 2018 թ., էջ 88-97
Նկարը՝ Գոռ Աբրահամյանի
#հոգեբան #հոգեբանական #խորհրդատվություն #հոգեբանականարվեստանոց
#հոգեբանություն #վարքաբանություն
20/09/2025
Սիրելի երիտասարդներ,
Սեպտեմբերի 27-ին և 28-ին, ժամը` 09:30-17:30-ը, #ԼոֆթՄեղրի երիտասարդական կենտրոնում կազմակերպվում է բնակչության պաշտպանության, աղետների ռիսկերի կառավարման և առաջին օգնության վերաբերյալ կարևոր ու կիրառական դասընթաց նախատեսված 13-35 տարեկանների համար:
📌 Դասընթացը կվարի հանրապետությունում եզակի ու փորձառու մասնագետ՝ Սպարտակ Հովհաննիսյանը:
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք և ձեռք կբերեք՝
✅ Ինչպես ճիշտ գործել արտակարգ իրավիճակների ժամանակ
✅ Ինչպես նվազեցնել աղետների ռիսկերը
✅ Առաջին օգնության հիմնական հմտություններ
Օգտվիր այս հնարավորությունից՝ կարևոր հմտություններ ձեռք բերելու և քո ու շրջապատի անվտանգությունը բարձրացնելու համար:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչությունը երիտասարդական քաղաքականության՝ երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման, ինչպես նաև իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակում:
27/08/2025
https://www.facebook.com/share/19WS6YBzBb/
Великий самозванец, вылечивший 15 из 16 больных, не будучи хирургом
На фото — Фердинанд Уолдо Демара, более известный как "Великий самозванец". Он прославился тем, что выдавал себя за десятки специалистов — от монаха и адвоката до тюремного директора и врача. Удивительно, но он почти никогда не делал это ради денег — ему нужно было лишь уважение. Демара обладал фотографической памятью и высоким IQ, что помогало ему вживаться в роли.
В 16 лет он сбежал из дома, жил с монахами, позже пошёл в армию, а затем — во флот. Попытка выдать себя за офицера не удалась, и он инсценировал самоубийство, чтобы исчезнуть. Под именем психолога Роберта Френча преподавал в колледжах, пока его не разоблачили — Демара получил 18 месяцев тюрьмы за дезертирство.
После освобождения он вновь сменил личность: учился на юриста, снова стал монахом и даже основал колледж. Позже, представившись хирургом Джозефом Сирой, попал на канадский эсминец "Каюга" во время Корейской войны. Там ему пришлось экстренно оперировать 16 раненых — он в одиночку провёл сложнейшие операции, вооружённый лишь учебником по хирургии. 15 солдат выжили. Газеты писали о подвиге, пока мать настоящего Сиры не узнала о подмене. ВМС Канады не стали выдвигать обвинения, и Демара вернулся в США.
Позднее он работал в тюрьме Техаса, где успешно внедрил психологическую программу перевоспитания заключённых, был консультантом в приюте и приходским священником.
Фердинанд Демара умер в 1982 году. О его жизни написаны книги, сняты фильм и сериал.