International Scientific-Educational Center of NAS RA

International Scientific-Educational Center of NAS RA

Share

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։
Պաշոնական կայք` www.isec.am

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին։

Կենտրոնը իրականացնում է մագիստրոսական և ասպիրանտական կրթություն գիտության տարբեր ճյուղերում։

ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական գործունեությա

22/06/2026

🌐ԳԿՄԿ դասախոսը՝ ներառական կրթությանը նվիրված մոսկովյան գիտաժողովի մասնակից

✔️Ս․թ․ հունիսի 18-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի կրթության ակադեմիայի կազմակերպած «XXI դարի ներառականությունը. առողջական սահմանափակ հնարավորություններով անձանց կրթությունը թվային դարաշրջանում» խորագրով V միջազգային գիտաժողովը։

✔️ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից համաժողովին մասնակցել է Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, պատմ․գ․թ․ Լիլիթ Ասոյանը։

📌Նա ելույթ է ունեցել «Առողջական սահմանափակ հնարավորություններով անձնանց կրթությունը թվային դարաշրջանում․ Հայաստանի փորձը» խորագրով զեկույցով։

Մանրամասն՝ այստեղ.👇
https://www.isec.am/articles/news/news_22062026.html

#ԳԿՄԿ

21/06/2026

🌐Ս.թ. հունիսի 20-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ միջազգային դասախոսություն։

📌Թեման՝
«Մեծահասակների կրթությունը ԱՄՆ-ում. անդրագոգիկայի սկզբունքները և զարգացման միտումները»

✔️Բանախոս՝
պրոֆեսոր Արմինե Շահոյան
(ամերիկահայ տնտեսագետ, ԱՄՆ Սուրբ Խաչ համալսարանի Բիզնես վարչարարության ամբիոնի վարիչ)

✔️ Հիմնական մասնակիցներ՝
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի դասախոսներ, ուսանողներ, տարբեր տարիների շրջանավարտներ։

📌Դասախոսությունը՝ իր արդիական կրթական թեմայով, տեղին և խորհրդանշական շարունակությունն էր նույն օրը կայացած 2 իրադարձության՝ «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի թեզերի պաշտպանության և կրթական ծրագրի 5-ամյակի առթիվ ծրագրի տարբեր տարիների շրջանավարտների համախմբման (նեթվորքինգ)։
5-ամյակի միջոցառման մասին՝ հաջորդիվ, առանձին հրապարակմամբ։

#ԳԿՄԿ #անդրագոգիկա

19/06/2026

📌 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2026–2027 թթ. ուսումնական տարվա ընդունելություն «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրով։

Ծրագիրը եզակի և ժամանակակից կրթական առաջարկ է, որը մշակվել է՝ հաշվի առնելով 21-րդ դարի կրթական պահանջները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կառավարման ազգային ու գլոբալ առաջնահերթությունները։ Այն համադրում է տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները՝ պատրաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունակ են արձագանքելու ժամանակակից բնապահպանական մարտահրավերներին և մրցունակ են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։

Ուսուցումն իրականացվում է անվճար և վճարովի համակարգերով։ Գործում է եկամտահարկի վերադարձի հնարավորություն, ինչպես նաև՝ կրթաթոշակային ծրագրեր։

Դիմումների ընդունման վերջնաժամկետները՝
🔹 Անվճար համակարգ – մինչև հուլիսի 6
🔹 Վճարովի համակարգ – մինչև օգոստոսի 22

📑 Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ՝ https://www.isec.am/entrant.html

📝 Առցանց դիմում ներկայացնելու համար՝ https://www.isec.am/online-admission-form

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ (010) 52 48 12, (060) 27 06 06, [email protected]

Ծրագրի մասին տեսանյութը՝ https://drive.google.com/file/d/18Bqlgw_UWCTZD3Ee20gYcDLlcq0GkiEx/view?usp=drivesdk

18/06/2026

🇦🇲🇺🇸Այսօր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ ամերիկահայ տնտեսագետ, պրոֆեսոր Անահիտ Շահոյանի վարպետաց դասը՝ «Միջազգային տնտեսական կառույցներ» թեմայով։
Հունիսի 20-ին և 24-ին կլինեն մյուս 2 հանդիպումները։

#ԳԿՄԿ

16/06/2026

📣Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) հյուրընկալել է ամերիկահայ տնտեսագետ, պրոֆ․ Արմինե Շահոյանին։

✔️Միջազգային առաջատար փորձի փոխանցման համատեքստում նախատեսված է 3-օրյա միջոցառումների շարք՝ ստորև նշված ժամանակացույցով։
Մասնակցությունն անվճար է։

✔️Կարող են մասնակցել ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները, այնպես էլ այլ հետաքրքրվածներ՝ նախապես գրանցման պարտադիր պայմանով։

📌Գրանցվելու համար անցե՛ք հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSewR2YS9tobDPVcDrDIxrDXqfGIQPyyVpm4R2n18Ai4k2vptg/viewform?usp=publish-editor

📌Ուշադրություն․ հունիսի 24-ի հանդիպումն ունենալու է հանձնարարությունների առցանց ստուգման մասով շարունակություն և եզրափակվելու է 1 կրեդիտ ծավալով վերապատրաստման հավաստագրով։

🗓️ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

🔹Հունիսի 18-ին՝ ժ․ 12:30-ին
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ «Միջազգային տնտեսական կառույցներ» թեմայով։
Մասնակիցներ՝ ԳԿՄԿ ուսանողներ և այլ հետաքրքրվածներ։
Անցկացման վայր՝ 10-րդ հարկի նիստերի դահլիճ։

🔹Հունիսի 20-ին՝ ժ․ 16:00-ին
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ «Մեծահասակների կրթությունը ԱՄՆ-ում․ անդրագոգիկայի սկզբունքները և զարգացման միտումները» թեմայով:
Մասնակիցներ՝ ԳԿՄԿ «Կրթության կառավարում» ծրագրի ուսանողներ, շրջանավարտներ և այլ հետաքրքրվածներ։
Անցկացման վայր՝ 2.1 լսարան։

🔹Հունիսի 24-ին՝ ժ․ 12:30-ին
ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐ՝ նվիրված որակի կառավարման (QM) չափանիշներին, դասընթացների մշակմանը և արհեստական բանականությանը:
Մասնակիցներ՝ ԳԿՄԿ դասախոսական կազմի անդամներ և այլ հետաքրքրվածներ:
Անցկացման վայր՝ 10-րդ հարկի նիստերի դահլիճ։

#ԳԿՄԿ #անդրագոգիկա

12/06/2026

📣 Սիրելի՛ դիմորդներ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2026-2027 ուստարվա ԱՌԿԱ ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության մեկնարկը տրվում է ս․թ․ հունիսի 15-ից։👨‍🎓👩‍🎓

🔍 Մասնագիտություններին և այլ մանրամասներին
ծանոթանալու համար այցելե՛ք
https://www.isec.am/entrant.html

կամ

☎️ զանգահարե՛ք հետևյալ հեռախոսահամարներին՝
(010) 52 48 12,
(060) 27 06 06։

👨‍💻👩‍💻 Ընդունելության համար կարող եք ներկայացնել նաև առցանց դիմում՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.isec.am/online-admission-form




#մագիստրատուրա

12/06/2026

📣 Եվ այսպես ‼️

ս․թ․ հունիսի 15-ից մեկնարկում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը:

👨‍🎓👩‍🎓 Շտապե՛ք դիմել առկա ուսուցմամբ ԱՆՎՃԱՐ մագիստրատուրա՝ հետևյալ կրթական ծրագրերով՝

✅ Ավիատիեզերական սարքաշինություն,
✅ Բնապահպանություն և բնօգտագործում,
✅ Գործարար վարչարարություն (կառավարում),
✅ Դեղագիտություն,
✅ Իրավագիտություն,
✅ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա,
✅ Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն:

⏰ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 6-ը ներառյալ:

👩‍💻👨‍💻Կարող եք ուղարկել առցանց դիմում՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.isec.am/online-admission-form

🔍 Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք
https://www.isec.am/entrant

կամ

☎️ զանգահարե՛ք հետևյալ հեռախոսահամարներին՝
(010) 52 48 12,
(060) 27 06 06

👩‍🎓👨‍🎓Արի՛ ԳԿՄԿ և ստացի՛ր մագիստրոսական կրթությունդ ակադեմիական միջավայրում:


#դիմորդ #ակադեմիա #մագիստրատուրա

12/06/2026

Սիրելի՛ դիմորդներ,

📣ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ս․թ․ հունիսի 15-ից մեկնարկում է 2026-2027 ուստարվա ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ և ՀԵՌԱՎԱՐ ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը:

📌 Բաց մի՛ թողեք ակադեմիական միջավայրում մագիստրոսական մրցունակ կրթություն ստանալու ձեր հնարավորությունը:

🔍 Մասնագիտություններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք
https://www.isec.am/entrant.html

կամ

☎️ զանգահարե՛ք հետևյալ հեռախոսահամարներին՝
(010) 52 48 12,
(060) 27 06 06։

👩‍💻👨‍💻Ընդունելության համար կարող եք ներկայացնել նաև առցանց դիմում՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.isec.am/online-admission-form





#մագիստրատուրա

Photos from International Scientific-Educational Center of NAS RA's post 11/06/2026

Ս․թ․ հունիսի 9-10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) հաջողությամբ կազմակերպվեց ՀՀ ԳԱԱ բոլոր գիտական կազմակերպությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական անգլերենի քննությունը։

Քննող հանձնաժողովի կազմը ԳԿՄԿ Օտար լեզուների ամբիոնից էր՝ ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Գոհար Գրիգորյանի նախագահությամբ։

➡️Ավելին՝ 👇
https://www.isec.am/articles/news/news_11062026.html

#ԳԿՄԿ

Photos from International Scientific-Educational Center of NAS RA's post 09/06/2026

🌐 Ս․թ․ հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ ամենամյա միջազգային գիտաժողովը, որն այս տարի կրում էր «Միջգիտակարգային հետազոտություններ և նորարարական տեխնոլոգիաներ» խորագիրը։

✔️Օրակարգում ընդգրկված էր 45 գիտական զեկույց՝ նվիրված գիտության ամենատարբեր ոլորտների արդիական խնդիրներին: Գիտաժողովը համախմբել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի առաջատար մասնագետների:

✔️Ողջույնի խոսքում ԳԿՄԿ տնօրեն, տնտ. գիտ. թեկնածու Արմեն Սարգսյանն ընդգծեց միջգիտակարգային երկխոսության կարևորությունը արագ փոփոխվող աշխարհում.

💬 «Ժամանակակից մարտահրավերները պահանջում են նոր մտածողություն, նոր մոտեցումներ և, ամենակարևորը, համագործակցություն։ Հենց այդ պատճառով գիտական առաջընթացի կարևորագույն նախապայմաններից մեկը դարձել է միջգիտակարգային երկխոսությունը, երբ տարբեր ոլորտների գիտնականներ միավորում են իրենց գիտելիքն ու փորձը՝ նոր լուծումներ գտնելու համար։ Այս գիտաժողովը հենց այդպիսի հարթակ է»։

✔️ Լիագումար նիստը վարեց ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հոգեբ․ գիտ․ դոկտոր, պրոֆ․ Նաիրա Հակոբյանը։

✔️Գիտաժողովի աշխատանքները լիագումար նիստից հետո շարունակվեցին 6 մասնագիտական բաժանմունքներում՝ ուղեկցվելով ակտիվ ու կառուցողական քննարկումներով:

✔️Հատկանշական է, որ գիտաժողովի նյութերի թվային ժողովածուն հրապարակվել է հենց գիտաժողովի օրը:

🔗 Գիտաժողովի ընթացքին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցե՛ք հղմամբ.👇
https://www.isec.am/articles/news/news_09062026.html

#ԳԿՄԿ #Գիտաժողով2026 #գիտություն #կրթություն

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


24d Marshal Baghramyan Avenue
Yerevan
0019