Երևանի պետական հումանիտար քոլեջ ՊՈԱԿ

Երևանի պետական հումանիտար քոլեջ ՊՈԱԿ

Share

Երևանի պետական հումանիտար քոլեջ/YEREVAN STATE COLLEGE OF HUMANITIES/Ереванский Государственный Гуманитарный Колледж

🔶 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

❖ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾ
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼ
ԿՐԹԱՁԵՎԸ՝ ԱՌԿԱ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 3 ՏԱՐԻ (հիմնական կրթության հիմքով) և 2 ՏԱՐԻ (միջնակարգ կրթության հիմքով)
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ՝ 240.000 Դ

❖ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ
ԿՐԹԱՁԵՎԸ՝ ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ առկան 3 ՏԱՐԻ (հիմնական կրթության հիմքով) և 2 ՏԱՐԻ (միջնակարգ կրթության հի

11/08/2026

Հարգելի դիմորդներ, Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀՔ֊ի «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության ընդունելության մրցույթի արդյունքները։

11/08/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եթե հետաքրքրված եք ժեստերի լեզվի թարգմանչի կրթական ծրագրով, ցանկանում եք սովորել այս մասնագիտությունը, ունեք հարցեր կամ ցանկանում եք դիմել, սակայն դիմելու հետ կապված որոշակի հարցեր կամ դժվարություններ ունեք, ապա այս հանդիպումը հենց ձեզ համար է։

📅 Օգոստոսի 13-ին

🕑 Ժամը 14:00-ին

📍 Երևանի պետական հումանիտար քոլեջում

Կարող եք մոտենալ, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը և քննարկել դիմելու հետ կապված հնարավոր խնդիրները։

Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրված անձանց։ 💙

Photos from Երևանի պետական հումանիտար քոլեջ ՊՈԱԿ's post 10/08/2026

Այսօր ավարտվեցին «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության ընդունելության քննությունները։ 🎨🖌️

Դիմորդները ջանասիրաբար ներկայացրին իրենց աշխատանքներն ու պատրաստվածությունը։

​Շնորհակալություն ենք հայտնում բոլորին և մաղթում հաջողություն։

​ #ԶարդակիրառականԱրվեստ #ԺողովրդականԱրհեստներ #Ընդունելություն2026 #Գծանկար #Գունանկար #Կոմպոզիցիա

07/08/2026

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն անցկացնում է «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026» մրցույթը, որի նպատակն է զարգացնել սովորողների գործնական հմտություններն ու գիտելիքները կիբեռանվտանգության ոլորտում և նպաստել երկրում կիբեռանվտանգության ուսանողական համայնքի ձևավորմանը:

Միջոցառումը բաղկացած է որակավորման և եզրափակիչ փուլերից. այն բաց է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնակիցների համար։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ավագ դպրոցների աշակերտները, ինչպես նաև քոլեջների և բուհերի ուսանողները։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է:

Մրցույթի մասնակցության պայմանները՝ https://escs.gov.am/articles/announcements/160

31/07/2026

📢 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Երևանի պետական հումանիտար քոլեջ ՊՈԱԿ-ում առկա են դասախոսի թափուր տեղեր հետևյալ մոդուլների համար․

🔹 «Հայերեն ժեստերի լեզու 1» (սկզբնական մակարդակ)— 108 ժամ
🔹 «Հայերեն ժեստերի լեզու 2» (հիմնական հաղորդակցություն)— 108 ժամ

Վերոնշյալ թափուր տեղերի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն դասընթացի բնույթին համապատասխան կամ հարակից միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության որակավորում և տիրապետում են հայերեն ժեստերի լեզվին։

Նախապատվությունը կտրվի այն անձանց, ովքեր ունեն տվյալ մասնագիտական բնագավառում առնվազն 3 տարվա գործնական և/կամ մանկավարժական փորձ, ներառյալ՝ հայերեն ժեստերի լեզվի կիրառման, դասավանդման, թարգմանության կամ խուլ համայնքի հետ աշխատանքի փորձ։

📄 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

1️⃣ Դիմում
2️⃣ Կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ (բնօրինակը և պատճենը)։
3️⃣ Աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք (առկայության դեպքում)։
4️⃣ Ինքնակենսագրություն (ձև 4)։
5️⃣ Լուսանկար (3×4)։
6️⃣ Այլ պետությունների քաղաքացիների համար՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ այն օտարերկրացիների, որոնք ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի համաձայն ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։
7️⃣ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար՝ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)։
8️⃣ Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)։

📌 Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին։

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 23 99 91, 055 05 20 38 հեռախոսահամարներին։

31/07/2026

📢 Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ

🎨 «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության հայտագրման վերջնաժամկետը ԱՅՍՕՐ է (հուլիսի 31, ժ. 18։00 ներառյալ)։

30/07/2026

Սովորիր ժեստերի լեզվի թարգմանչի մասնագիտությունը և
դարձիր կամուրջ մարդկանց աշխարհների միջև

30/07/2026

📢 «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ

​💼 Ունենք հետևյալ դասախոսների թափուր տեղերը.

​🔹 Մաթեմատիկա (1 դրույք)
🔹 Ֆիզիկա (0.5 դրույք)
🔹 Իրավունքի հիմունքներ (1 դրույք)
🔹 Ֆիզկուլտուրա ( 1 դրույք)
🔹 Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր (1 դրույք)
🔹 Անվտանգություն և առաջին օգնություն (1 դրույք)
🔹 Թվային գրագիտություն և տեղեկատվական֊հաղորդակցական գործիքներ (1 դրույք)
🔹 Մշակութային բազմազանություն և խուլերի համայնքի պատմություն և սոցիալական կառուցվածք (90 ժամ)
🔹 Լսողության խնդիրներ ունեցող անձանց հոգեբանություն (72 ժամ)

​📅 ​Փաստաթղթերի ընդունում՝
2026թ Հուլիսի 29 –ից մինչև օգոստոսի 12֊ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00 - 16:00

​Մրցույթը կկայանա օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին։

​📍 Վայրը՝ Երևանի պետական հումանիտար քոլեջ

​📄 Պահանջվող փաստաթղթերը.

​Դիմում

​Դիպլոմ (բնօրինակ և պատճեն)

​Անձնագիր (բնօրինակ և պատճեն)

​Աշխատանքային ստաժի տեղեկանք
(առկայության դեպքում)

​Ինքնակենսագրություն (Ձև 4)

​1 լուսանկար (3x4)

​Զինվորական գրքույկ (արական սեռի քաղաքացիների համար)

​Այլ պետությունների քաղաքացիների համար՝ Հայաատանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների

​Գիտական աստիճանը/հոդվածները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Տեղեկությունների համար զանգահարել ` 010 23 99 91, 055 05 20 38 հեռախոսահամարներին։

29/07/2026

📢 2026–2027 ուսումնական տարվա օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն

🎓 Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում սովորել և ավարտել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով՝ ընդհանուր հիմունքներով։

📅 Փաստաթղթերի ներկայացման ժամկետներ

🟢 Վճարովի առկա ուսուցում
📍 2026 թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 17-ը ներառյալ

🟢 Վճարովի հեռակա ուսուցում
📍 2026 թ. հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ

📄 Ներկայացվող փաստաթղթեր

1. 📝 Դիմում

2. 📋 Դիմում-հարցաթերթիկ

3. 🏥 Բժշկական տեղեկանք՝ ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ

4. 🛂 Անձնագրի պատճեն

5. 👨‍👩‍👧 Սփյուռքահայ դիմորդների համար՝ ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճեն կամ մկրտության վկայականի պատճեն

6. 🎓 Կրթական աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի պատճեն (գնահատականներով)՝ թարգմանված, նոտարական վավերացմամբ, իսկ առանձին երկրների դեպքում՝ նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ)

7. 📸 3×4 չափսի 4 լուսանկար

8. 📑 Ինքնակենսագրություն (CV)՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով

📍 Փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ ուղարկվեն էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին։

🕙 Փաստաթղթերի ընդունման ժամերը

📅 Աշխատանքային օրերին՝ 10:00–17:00

⏸️ Ընդմիջում՝ 13:00–14:00

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Մալխասյանց 1/11
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00