Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան

Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան

Share

181 հիմնական դպրոցի 1-ին Զ դասարան, դասվար՝ Հասմիկ Սիմոնյան

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 14/09/2024

էքսկուրսիա դեպի Օշական

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 25/05/2024

Առաջին Քայլեր
Գեղեցիկ կերպով հանձնվեցին վինետկաները 📕 Պահենք եւ միշտ հիշենք մեր առաջին քայլերը միասին 👧🏻🧒🏻
#181դպրոց

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 22/05/2024

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ 📖
Մեր փոքրիկ Հնարամիտներն այսօր մեծ շուքով հրաժեշտ տվեցին Այբբենարանին: Նրանք հպարտությամբ հաղթահարեցին դեպի գիտություն տանող իրենց առաջին քայլերը: Եվ հենց այսօր Մեսրոպատառ հայոց տառերով ազդարարվեց նրանց իսկական Հայ լինելը: Նրանք արդեն կարող են գրել ու կարդալ հայերեն, մտածե՛լ հայերեն, ապրե՛լ հայերեն, պահե՛լ հայոց գրերը, գրականությունն ու արժեքները📝
Դուք արդեն ունե՛ք ոսկեղենիկ հայերենի բանալին 🔑 թող այն միշտ մնա ու հնչի ձեր շուրթերից…
#181դպրոց

09/04/2024

Բեմականացնում ենք Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը
🦅 Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։ 🦅 🦅

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 31/03/2024

Տիկնիկային Թատրոնում 🎭
Այս անգամ էլ միասին դիտեցինք «Երեք Խոզուկներ» ներկայացումը, ուսումնասիրեցինք թատրոնն իր բոլոր հետաքրքիր անկյուններով եւ լուսանկարվեցինք՝ ստեղծելով եւս մեկ դասարանական գեղեցիկ հիշողություն 🙂

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 19/02/2024

Նշում ենք Գրքի Տոնն 📚 ու Մեծն գրող Թումանյանի ծննդյան օրը։ Այսօր, որպես օրվա տոնական ավանդույթ, երեխաները փոխադարձաբար միմյանց գրքեր նվիրեցին 📕 այնուհետեւ նրանք այցելեցին գրադարան եւ ծանոթացան գրքերի հարուստ աշխարհին։ Այս միջոցով նրանք հաղորդակից դարձան գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին📖

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 29/12/2023

Ամանորին ընդառաջ՝ դեպի կրկես 🎪 🎪 🎪
Այս անգամ որոշեցինք երեխաների ուրախ ամանորյա տրամադրությունն ապահովել կրկեսում: Նրանք իրապես տպավորված էին ամենով. ակրոբատներ եւ ուժային ներկայացումներ, ծաղրածու 🤡 կրկրեսային զանազան շոուներ եւ վերջում իհարկե անակնկալ հայտնվող տոնածառը 🎄 Ձմեռ պապն 🎅 ու Ձյունանուշը ։ Այս ամենը լիարժեք հաճույք պարգեւեցին երեխաներին. նրանց աչուկները անընդմեջ փայլում էին զարմանքից ու հրճվանքից։ Ծափահարում էին եւ ոգեվորությամբ միմյանց մեկնաբանում ներկայացվող համարները:
#181դպրոց

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 24/12/2023

🎄Ամանորյա հեքիաթը 1-զ դասարանում🎄 Երեխաներն ամանորյա հիշարժան օր անցկացրեցին հենց սիրելի դպրոցում։
Նախ իրենց ջերմ ու տաքուկ դասասենյակում նրանք գտան գեղեցիկ ամանորյա տաղավարը , որտեղ պետք է լուսանկարվեին ու ստեղծեին իրենց ամանորյա ինքնատիպ ֆոտոշարքը։
Իսկ հետո… 😲նրանք լցվեցին էլ ավելի մեծ խինդ ու սպասումով, երբ իմացան, որ ներքեվում իրենց է այցելելու Ձմեռ Պապը 🎅 Շտապելով այնտեղ՝ երեխաներն ուրախ ու հագեցած ժամանակ անցկացրեցին Ձմեռ Պապի հետ. երգ եւ ուրախություն, անակնկալ նվերներ, պայծառ ժպիտներ, անսահման խինդ ու ծիծաղ🎄

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 22/11/2023

Այսօր երեխաները ճանաչողական էքսկուրսիա կատարեցին դեպի «Էդիթ Պրինտ» հրատարակչություն։ Անչափ մեծ էր նրանց ոգևորությունը, երբ տեսան հսկայական տպագրահաստոց մեքենաները, որոնք մեծ արագությամբ բազմաէջանոց գրքեր էին տպում, կարում, կազմում և գունազարդում։ Այնուհետեւ նրանք մասնակցեցին ուսուցողական խաղերի, հետաքրքիր ու տրամաբանական հարց ու պատասխանի։
Իսկ որ ամենակարեւորն է՝ երեխաներն այսօր սովորեցին ՍԻՐԵԼ ու ԳՆԱՀԱՏԵԼ ԳԻՐՔԸ, հասկացան, թե ինչ դժվարությամբ է այն ստեղծվում, ուստի պետք է պահել և պահպանել այն։
#181դպրոց

Photos from Երեւանի Թիվ 181 Դպրոցի I-Զ Դասարան 's post 07/11/2023

Գունագեղ աշունը երեխաների ձեռքերով…
Այսօրվա մեր գործնական աշխատանքն էլ ավելի կրեատիվ բնույթ ստացավ, քանի որ երեխաներն աշխատեցին այգում՝ տեղում հավաքելով տերեւներն ու ստեղծագործելով բնության գրկում։ Արդյունքում ունեցանք ինքնատիպ եւ ուրախ աշխատանքներ։
🍁 🍂 Գեղեցիկ աշուն, երբ նկարում ենք երփներանգ տերեւներով 🍁 🍂
#181դպրոց

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan