10/06/2024
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ շտապեք ԱՆՎՃԱՐ տեղերի համար կարող եք դիմել մինչը հուլիսի 25
ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով
մասնագիտական կրթություն:
10/06/2024
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ շտապեք ԱՆՎՃԱՐ տեղերի համար կարող եք դիմել մինչը հուլիսի 25
04/03/2024
Կառավարման հոգեբանների դասերը ինչպես միշտ տարբերվում են: Բայց ամենակարևորը հոգեբանական մթնոլորտն է, հետաքրքիր զրույցը, որը թվում է պարզ, բայց միևնույն ժամանակ խորը գիտական:
16/02/2024
Գործնական հոգեբանություն
13/02/2024
Նանե Զեյնալյանի դասն էր: Նա դեռևս ոչ շատ հեռու անցյալում մեր ուսանողն էր, հետո ասպիրանտը, հիմա՝ մեր լավագույն դասախոսը, չմոռանամ ասել, որ հայաստանյան ամենաաաառաջատար ընկերություններում ճանաչված HR է: Ես մասնագիտությունս չեմ փոխել, պարզապես հպարտանում եմ մեր կադրերով:
12/02/2024
Նկատել եք արդյոք, որ վերջին ժամանակները շատ թրենդային է դարձել փափուկ հմտությունների թրենինգները: Իսկ ով է փափուկ հմտությունների մասնագետը. դա հենց կառավարման հոգեբաններն են, ովքեր սովորեցնում են թե ինչպես մարդը կարող է իր մասնագիտական հմտությունները դարձնել պիտանի:
16/01/2023
Սույն թվականի հունվարի 18-ին տեղի կունենա կլոր սեղան-քննարկում, որի ժամանակ կքննարկվեն.
✔️ստեղծարարության պարադոքսները
✔️կառավարչի ստեղծարարության դրսևորումները և ուսումնասիրության մոդելը
✔️կառավարչի ստեղծարարությունը որպես մասնագիտական որակ:
Քննարկումը տեղի է ունենալու գիտական թեմայի շրջանակներում:
📍Քննարկմանը մասնակցելու համար համեցեք ՀՀ պետական կառավարման ակադեմիա' 3-րդ հարկ, 301 լսարան, հունվարի 18-ին, ժամը 14:00-ին:
22/11/2022
Ահա և մեր կլոր սեղան-քննարկման օրակարգը 👇
Համեցե՛ք նոյեմբերի 23-ին և 24-ին քննարկելու կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրները։
✔️Նոյեմբերի 23, ժամը՝ 14:00, 102 Ռ. Եզեգելյանի անվան լսարան
Ողջույնի խոսք' ՀՀՊԿԱ ռեկտոր Խ. Ղազեյան
1. Լ. Պետրոսյան- Անձնակազմի կառավարման հոգեբանական արդի հիմնախնդիրները
2. «Անանևյան ընթերցումներ»- 2022 միջազգային գիտաժողովի մասնակցության վերաբերյալ հաշվետվություն
3. Ս. Պողոսյան- Ժամանակակից կառավարչի ստեղծարարության հոգեբանական ուսումնասիրություն
4. Վ. Մեսրոբյան -Կրթության կառավարիչների մասնագիտական
հոգեբանական որակների ուսումնասիրություն
5. Ս. Բաղդասարյան - Ռազմական անձնակազմի հոգեբանական կայունությունը պայմանավորող գործոնների
ուսումնասիրություն
6.Ա. Ղուկասյան-Կառավարչական գործունեության մեջ հուզական ինտելեկտի և ստեղծարարության
հարաբերակցությունը
7. Մ. Քոչարյան-Ղեկավարի դերը և գործառույթները կառավարման համակարգում
✔️Նոյեմբերի 24, ժամը՝ 14:00
1. Ռ. Աղուզումցյան – Անձնակազմի հոգեբանական ընտրության հիմնահարցը
2.Ա. Լոքյան– Կառավարչական գործունեության մեջ անձի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների
ուսումնասիրություն
3.Վ. Կարապետյան –Հոգեբանական հետազոտությունների արդյունքները մշակելու մեթոդները
4. Ա. Ստեփանյան -Անձի մասնագիտական կայացման վրա ազդող գործոնները
5. Ա. Գևորգյան - Մայնդֆուլնես մեդիտացիան որպես անձի ստեղծարարության զարգացման միջոց
Սույն թվականի նոյեմբերի 23-ին և 24 -ին տեղի է ունենալու կլոր սեղան-քննարկում, որի նպատակն է.
✔️ծանոթանալ կառավարման հոգեբանության արդի հետազոտություններին,
✔️քննարկել դրանք
✔️մատնանշել կառավարման հոգեբանության արդի հիմնահարցերը:
📍Քննարկմանը մասնակցելու համար համեցեք ՀՀ պետական կառավարման ակադեմիա նոյեմբերի 23-ին և 24-ին, ժամը 14:00-ին:
10/11/2022
Սույն թվականի նոյեմբերի 23-ին և 24 -ին տեղի է ունենալու կլոր սեղան-քննարկում, որի նպատակն է.
✔️ծանոթանալ կառավարման հոգեբանության արդի հետազոտություններին,
✔️քննարկել դրանք
✔️մատնանշել կառավարման հոգեբանության արդի հիմնահարցերը:
📍Քննարկմանը մասնակցելու համար համեցեք ՀՀ պետական կառավարման ակադեմիա նոյեմբերի 23-ին և 24-ին, ժամը 14:00-ին:
14/10/2022
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Կառավարման հոգեբանություն կրթական ծրագրով սկսել է 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ՀԵՌԱԿԱ ուսուցման ընդունելությունը։
Ընդունելության վերջնաժամկետը հոկտեմբերի 21-ն է։
Դիմումի կարգը` այստեղ`https://paara.am/wp-content/uploads/2022/09/Heraka-usucum_2022-2023.pdf
Կառավարման հոգեբանություն կրթական ծրագրին ծանոթացեք պատկերում👇
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |