Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia

Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia

Share

Initial and continuous training institution for Judiciary, Prosecutors, Investigators.

Իրավական համակարգին վերաբերող օրենսդրական փաթեթով, որն Ազգային ժողովն ընդունել էր 2013թ.-ի մայիսի 2-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Արդարադատության ակադեմիա: Կառավարության 2013թ.-ի սեպտեմբերի 13-ի N 990-Ա որոշման համաձայն՝ Արդարադատության ակադեմիային է վերապահված դատական, դատախազական, քննչական համակարգերը մասնագիտացված կադրերով ապահովելու գործառույթը:

21/08/2026

ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց 2026» ծրագրի շրջանակում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը ներկայացրել է ձերբակալման ինստիտուտը քրեական դատավարությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թեմային առնչվող արդիական և գործնական կարևորություն ունեցող խնդիրներ, առանձին հարցերի առնչությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները։ Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և դրանց վերաբերյալ քննարկում ծավալելու։

https://aoj.am/news/1723



#ԱրդարադատությանԱկադեմիա

Photos from Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia's post 17/08/2026

Օգոստոսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը դիպլոմ հանձնեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված Պապոյան Թեհմինեին:
Ռեկտորը շնորհավորեց դատախազի թեկնածուին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ «Բավականին բարդ և պատասխանատու աշխատանք եք ընտրել, բայց հույս ունեմ, որ մեծ սիրով ու նվիրումով եք այն կատարելու, քանի որ նվիրումով կատարված յուրաքանչյուր գործ սպասելի արդյունք է տալիս»,- ընդգծեց ռեկտորը շրջանավարտին մաղթելով անփորձանք ծառայություն:
Դատախազի թեկնածուն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի
ռեկտորին և աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով
կազմակերպելու համար:

https://aoj.am/news/1722



#ԱրդարադատությանԱկադեմիա

07/08/2026

Օգոստոսի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների չորրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 16 ունկնդիր:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:
Մասնագիտական պատրաստումը մեկնարկել է օգոստոսի 3-ին և նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 14-ին:

http://aoj.am/news/1721


#ԱրդարադատությանԱկադեմիա

23/07/2026

Հուլիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» խորագրով HELP դասընթացի մեկնարկային հանդիպումը:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը և HELP ծրագրի ազգային որակավորված դասընթացավար, փորձագետ Սերգեյ Ղազինյանը:
«Թեման իսկապես արդիական է և խիստ կարևոր, որովհետև հոգեկան առողջության ոլորտում գործ ունենք խոցելի կարգավիճակ ունեցող անձանց հետ: Նրանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համապատասխան մասնագիտական գիտելիքների ու կարողությունների առկայություն, այլև հետևողական ու զգայուն մոտեցում։ Եվրոպայի խորհրդի ներկայացրած ծրագիրը ոչ միայն ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումները, այլև ամբողջովին համապատասխանեցված է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին ու ինստիտուցիոնալ առանձնահատկություններին, ինչի շնորհիվ էլ այն մեծապես կնպաստի մասնակիցների մասնագիտական գիտելիքների առավել կատարելագործմանն ու դրանց գործնականում արդյունավետ կիրառությանը»,- նշեց ռեկտորը և շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին նման նախաձեռնության համար:
Սերգեյ Ղազինյանն իր հերթին ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Ակադեմիային շարունակական ու արդյունավետ համագործակցության համար և ընդգծեց, որ դասընթացը մշակվել է հատուկ հայաստանյան ծրագրերի շրջանակում: Դա ենթադրում է, որ մինչև դասընթացի մեկնարկն իրականացվել են Հայաստանում առկա վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչն էլ հնարավորություն է ընձեռում դասընթացը նախատեսել տարբեր ոլորտների մասնագետների համար:
Միջոցառմանը մասնակցում էին դատավորներ, HELP ծրագրի ներկայացուցիչներ և Ակադեմիայի աշխատակիցներ:

http://aoj.am/news/1720


#ԱրդարադատությանԱկադեմիա

Photos from Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia's post 21/07/2026

Հուլիսի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված 3-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Ուզում եմ, որ դուք ձեր նոր կարգավիճակում նորանոր հաջողություններ գրանցեք, բայց հիշեք, որ հաջողությունները, որոնք ապագայում արձանագրելու եք, ոչ միայն գիտելիքի, գործնական հմտությունների ու կարողությունների արդյունք են լինելու, այլև ձեր ազնվության, նվիրված աշխատանքի, պարտքի և պատասխանատվության բարձր զգացման: Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը հենց այդ արժեքներով է մոտենալու այն կարևոր առաքելությանը, որը դուք շուտով ստանձնելու եք»,– նշեց ռեկտորը՝ շրջանավարտներին մաղթելով անփորձանք ծառայություն:
Տաթևիկ Սուջյանն ընդգծեց ևս մեկ կարևոր խորհրդանշական հանգամանք, որ դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունենում հերոս Գևորգ Արշակյանի անվան լսարանում, ով սեփական կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Դա ամենևին պատահական ընտրություն չէ, քանի որ այս խորհրդանշական միջավայրում դիպլոմ ստացող շրջանավարտներն իրենց հերթին պատրաստվում են իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 36 ունկնդիր, որոնք, համապատասխան ուսուցման ծրագրով, մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի ապրիլի 27-ից հուլիսի 8-ը:

http://aoj.am/news/1719


#ԱրդարադատությանԱկադեմիա

Photos from Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia's post 13/07/2026

Արդարադատության ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի ու իրավագիտության ֆակուլտետի միջև ձևավորված սերտ ու արդյունավետ համագործակցության շրջանակում Ակադեմիայի գրադարանը համալրվել է մասնագիտական նոր, արժեքավոր գրականությամբ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից Ակադեմիային են փոխանցվել Քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսների համահեղինակած՝ վերջերս լույս տեսած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն» ուսումնական ձեռնարկի առաջին և երկրորդ մասերը: Գրքերը ներառում են ոլորտի առաջատար մասնագետների կողմից գործող իրավակարգավորումների վերաբերյալ կատարված արդիական վերլուծություններ, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն իրավաբանական կրթության և պրակտիկ գործունեության համար:
Այսուհետ Ակադեմիայի ունկնդիրները հնարավորություն կունենան գրադարանում ազատորեն օգտվելու այս ձեռնարկներից:
ԵՊՀ-ի և իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցությունը շարունակում է լինել Ակադեմիայի առաջնահերթություններից մեկը՝ հիմնված փոխադարձ վստահության և գիտակրթական ընդհանուր արժեքների վրա:

https://aoj.am/news/1718


#ԱրդարադատությանԱկադեմիա

Photos from Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia's post 10/07/2026

Հուլիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի պատվիրակությանը, որի կազմում էին հայաստանյան գրասենյակի ղեկավար (ՌՎԻ) Լաուրա Միլնը և գրասենյակի ղեկավարի տեղակալ Արման Գասպարյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են հետագա համագործակցության մի քանի առանցքային ուղղություններ, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել էկոլոգիական իրավունքի և կլիմայական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված նոր ուսումնական մոդուլ, որը նախատեսվում է ներառել դատավորների վերապատրաստման ծրագրերում, ինչպես նաև ներդնել համապատասխան էլեկտրոնային ուսուցման (e-learning) հարթակ: Կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ հետազոտություն այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ, որի շրջանակում կկազմակերպվեն գործնական աշխատաժողովներ դատաիրավական համակարգի և պրոբացիայի ծառայության մասնագետների մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Ակադեմիայի գործող ուսումնական ծրագրերի կատարելագործմանը՝ դրանցում մարդու իրավունքների ու գենդերային զգայունության բաղադրիչների վերանայման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով: Կողմերը քննարկել են նաև արդարադատության համակարգում արհեստական բանականության կիրառման իրավական հարցերի և արդի միտումների վերաբերյալ կրթական բաղադրիչների ներդրման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչ տարեվերջ շարունակել աշխատանքային քննարկումները՝ նշված ուղղություններով հստակ գործողությունների ծրագիր և համատեղ օրակարգ ձևավորելու համար:

https://aoj.am/news/1717


#ԱրդարադատությանԱկադեմիա

Photos from Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia's post 03/07/2026

Հուլիսի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) պատվիրակությանը՝ DCAF-ի Հայաստանի ծրագրի ղեկավար Անտյե Ֆրիցի գլխավորությամբ. պատվիրակության կազմում էին նաև «Պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» ծրագրի համակարգող Այնեիաս Էնգստրոմը, ազգային փորձագետ Արմեն Գրիգորյանը, Ծրագրի կրտսեր պատասխանատու Լարիսա Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ակադեմիայի և DCAF-ի միջև համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինվորական ծառայության ընթացքում կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ ուղեցույցի մշակմանը։
Ներկայացվել է ուղեցույցի մշակման ընթացքը՝ նշելով, որ այն հիմնված է Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների մեկնաբանության, միջազգային իրավական չափանիշների և համեմատաիրավական վերլուծության վրա։
Կողմերը մանրամասն քննարկել են նաև ուղեցույցի մշակման ավարտից հետո նախատեսվող քայլերը՝ ուղղված դատավորների, դատախազների և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև փաստաթղթի գործնական կիրառման ապահովմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ վերահաստատելով համատեղ աշխատանքի շարունակականության իրենց պատրաստակամությունը։

https://aoj.am/news/1715


#ԱրդարադատությանԱկադեմիա

Photos from Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia's post 03/07/2026

Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ԱԶԲ-ի գլխավոր խորհրդատուի օգնական Քրիստինա Պակը և մասնավոր հատվածի զարգացման գծով գլխավոր մասնագետ Նարինե Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության ակադեմիայի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության և նոր կրթական նախաձեռնությունների իրականացման հեռանկարները՝ ընդգծելով նման գործընկերության կարևորությունը Ակադեմիայի ինստիտուցիոնալ զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման տեսանկյունից։
Կողմերը համաձայնության են եկել համագործակցության երկու առաջնահերթ ուղղությունների շուրջ։ Առաջինը վերաբերում է սնանկության իրավունքի ոլորտում դատավորների մասնագիտական կարողությունների զարգացմանը, որի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացնել մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ՝ հաշվի առնելով ոլորտի նոր իրավական կարգավորումներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները։ Երկրորդ ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել էկոլոգիական իրավունքի և կլիմայական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված նոր ուսումնական մոդուլ, որը նախատեսվում է ներառել դատավորների վերապատրաստման ծրագրերում։
Հանդիպման ընթացքում ռեկտորը կարևորել է նաև Արդարադատության ակադեմիայի թվայնացման գործընթացը։ Այդ համատեքստում քննարկվել են միջազգային գործընկերների աջակցությամբ Ակադեմիայի էլեկտրոնային կրթական հարթակի ներդրման հնարավորությունները։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները շրջայց են կատարել Ակադեմիայում, ծանոթացել ուսումնական միջավայրին, առկա կարողություններին և զարգացման հեռանկարներին։

https://aoj.am/news/1714


#ԱրդարադատությանԱկադեմիա

Photos from Արդարադատության ակադեմիա/Academy of Justice, Armenia's post 25/06/2026

Հունիսի 22-ից 24-ը Արդարադատության ակադեմիան ՀՀ ֆինանսների նախարարության և Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրեց «Ֆինանսական գրագիտություն ՀՀ իրավական ոլորտի մասնակիցների համար» խորագրով եռօրյա վերապատրաստում:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը: Նրանք ողջունեցին մասնակիցներին, ընդգծեցին իրավական ոլորտի ներկայացուցիչների ֆինանսական գրագիտության շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կարևորելով դրա նշանակությունը մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման և արդի մարտահրավերներին համարժեք արձագանքելու տեսանկյունից, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին գործընկերներին համատեղ նախաձեռնության համար:
Վերապատրաստումն անցկացրել է Համաշխարհային Բանկի խորհրդատու Արփինե Ղևոնդյանը:

https://aoj.am/news/1709


#ԱրդարադատությանԱկադեմիա

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Pirumyanner 9
Yerevan
0054

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00