Նժդեհիկներ 9ա-ից

Նժդեհիկներ 9ա-ից

Share

Նժդեհիկներ 9ա-ի նպատակն է դաստիարակել հայրենապաշտ, հայ?

1. Սերմանել աշակերտների մոտ սեր դեպի գիտելիքը, ուսումը: Սովորելը դարձնել հաճույք, տարերք, զենք:
2. Ձևավորել ազգային գաղափարախոսություն: Պետականության, ինքնության ճանաչման միջոցով աշակերտների մոտ երկրի տիրոջ հոգեբանություն ձևավորել, որ տեր լինեն երկրին, հզորացնեն այն իրենց գիտելիքներով և գործունեությամբ, Հ1 և ԱՐ –ի նյութը
3. Ձևավորել ՀՀ քաղաքացի լինելու հոգեբանություն

Ժողովրդին հեքիաթներով պետք չէ կերակրել․Աշոտ Մելքոնյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին 21/04/2021

«Հոգեպես մանրանում և ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։ Կես կյանքով են ապրում այն ժողովրդները, որոնք իրենց կյանքին չեն խառնում իրենց անցյալի փառքերն ու ապագայի հույսերը։» Նժդեհ

Ժողովրդին հեքիաթներով պետք չէ կերակրել․Աշոտ Մելքոնյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին Հայ-թուրքական սահմանի բացումը ներկայիս իշխանությունները ներկայացնում են որպես արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություն։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդաշարի ընթ...

Պատերազմը վերհանեց մեր երկրի բոլոր ոլորտներում առկա թերությունները․Դիանա Նազարյան-Մեսրոպյան 20/03/2021

«Ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ սերունդ ունի, նա էլ ապագա ունի։» Նժդեհ

Պատերազմը վերհանեց մեր երկրի բոլոր ոլորտներում առկա թերությունները․Դիանա Նազարյան-Մեսրոպյան Պատերազմը վերհանեց մեր երկրի բոլոր ոլորտներում առկա թերությունները։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդաշարի շրջանակներում Մարինա Մադոյանի հետ զրույցում ասել է Դիանա ...

Photos from Նժդեհիկներ 9ա-ից's post 08/07/2017

Օր 3` Բայազետ, Իսահակ փաշայի պալատ, Իգդիր, Մասիս, Արաքս, Բերկրիի ջրվեժ, Կարսի բերդ:
Ահա այսպես ավարտեցին իրենց ուխտագնացությունը Նժդեհիկները:
Մենք իհարկե չենք մոռանում KILIKIA TOUR / ԿԻԼԻԿԻԱ ՏՈՒՐ ին ու պարոն Աշոտ Սողոմոնյանին, ում շնորհիվ մենք վայելեցինք Արեւմտյան Հայաստանը:
Հատուկ շնորհակալություն հարգելի ընկեր Մադոյանին, ում շնորհիվ մենք այս 3 օրերի ընթացքում խորը կերպով հասկացանք Հայոց Պատմությունը, որին ծանոթացել էինք կրկին նրա շնորհիվ` անցած 5 տարիների ընթացքում։
Այսպիսով ավարտվեց Նժդեհիկների այցը Արեւմտյան Հայաստան։

Photos from Նժդեհիկներ 9ա-ից's post 08/07/2017

Օր 2` Վանա լիճ, Աղթամար կղզի, Սբ. Խաչ, Վանի միջնաբերդ ու Մհերի դուռ:
Ահա այս վայրերում Նժդեհիկները շրջեցին իրենց ուխտագնացության երկրորդ օրը: Նրանք արդեն ավանդական դարձած եռագույներով, երգերով ու պարերով, Վանը լցրին հայի ոգով։

Photos from Նժդեհիկներ 9ա-ից's post 08/07/2017

Նժդեհիկները վերջապես այցելեցին Արեւմտյան Հայաստան, քայլեցին այն հողերով, որոնցով քայլել էին մեր պապերը։
Այսպիսով ներկայացնում եմ ֆոտոշարք "Օր 1` Անիի ավերակները"

Photos from Նժդեհիկներ 9ա-ից's post 19/02/2017

Նժդեհիկները նույնպես իրենց մասնակցությունը ունեցան 106 դպրոցի Տեառն Ընդառաջի միջոցառման մեջ...

106 դպրոցի 9Ա դասարանի Նժդեհիկների միջոցառումը նվիրված Հայոց բանակի 25 ամյակին (27/01/2017թ.) 30/01/2017

2017 թվականի հունվարի 27-ին "Վարդանանց ասպետներ" թիվ 106 դպրոցի 9Ա դասարանի աշակերտները` Նժդեհիկները, ներկայացրին իրենց միջոցառումը նվիրված ազատ ու անկախ Հայաստանի բանակի 25 ամյակին: Միջոցառման ընթացքում նրանք դահլիճը լցրին Գարեգին Նժդեհի, Թաթուլ Կրպեյանի, Լեոնիդ Ազգալդյանի ու Մոնթե Մելքոնյանի գաղափարախոսությամբ ու ոգով: Նաև ներկայացրին ազգագրական երգ ու պար, որը երբեք չի պակասել հայ զինվորի մարտի դաշտում:

106 դպրոցի 9Ա դասարանի Նժդեհիկների միջոցառումը նվիրված Հայոց բանակի 25 ամյակին (27/01/2017թ.) 2017 թվականի հունվարի 27-ին "Վարդանանց ասպետներ" թիվ 106 դպրոցի 9Ա դասարանի աշակերտները` Նժդեհիկները, ներկայացրին իրենց միջոցառումը նվիրված ազատ ու անկախ Հայ...

Photos from Նժդեհիկներ 9ա-ից's post 22/11/2016

Այսօր նժդեհիկները այցելեցին Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթողի մոտ և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեր հերոսին, իր իսկ ծննդյան օրվա առթիվ: Այնուհետև նժդեհիկները այցելեցին Երևանի Պետական Համալսարան, որտեղ մասնակցեցին Լեոնիդ Ազգալդյանի 74 ամյակին նվիրված համերգին:
Ծնունդդ շնորհավոր Լեոնիդ Ազգալդյան ...

Photos from Նժդեհիկներ 9ա-ից's post 16/10/2016

Հաղթահարելով բոլոր դժվարությունները մեր ուխտը դեպի Ախջոց վանք, Սբ. Ստեփանոս հաջողվեց: Աստծո աջը բոլորիս վրա

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-100. միջոցառում Նոր Նորքի հ.106 դպրոցում 18/05/2016

Համո Սահյան. պոեզիայի ժամ Նժդեհիկների մասնակցությամբ:
Շնորհակալություն մեր սիրելի ուսուցչուհիներին՝ ընկ. Բաղդագուլյանին և ընկ. Հովսեփյանին

Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նոր Նորքի առաջին զանգվածում գործող Երևանի «Վարդանանց ասպետներ» հ. 106 հիմնական դպրոցում կազմակերպվել էր գրական ցերեկույթ, որին ներկա էին ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, մանկավարժներ, ծնողներ և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում աշակերտները գեղեցիկ ասմունքի, թատերական բեմադրության շնորհիվ մարմին ու հոգի հաղորդեցին մեծ պոետի ստեղծագործություններին` հանդիսատեսին տեղափոխելով սահյանական աշխարհ` իր սիրո տառապանքով, իր մարդկային ճակատագրի դժվարություններով, իր մանկության տարիների հիշողությամբ, իր ապրած կյանքի լույս ու ստվերով:
Մեծ բանաստեղծի պատվիրաններից մեկն ասում է` «Ինձ բացակա չդնեք», որը ժամանակակից սերունդը փորձում է իրականացնել, հավաստելով, որ իրենք Սահյանին երբեք «բացակա չեն դնի»:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan
0056