02/06/2018
Սիրելի ավարտական կուրսերի ուսանողներ սիրով Ձեզ ենք ներկայացնում Ձեր կողմից ուղղված “Ավարտական քննական հարցաշարերի մեջ առկա հարցեր, որոնք չկան գրականության ցանկի մեջ” հարցերի քննարկման արդյունքները։
Գինեկոլոգիա.
6-րդ կուրս
38. Կիարի-Ֆրոմելի համախտանիշը երկրորդային հիպերպրոլակտինեմիայի մասնավոր դեպք է, ուստի բավարար է ամբիոնի կողմից տրամադրված «Հիպերպրոլակտինեմիա» վերնագրով նյութը:
7-րդ կուրս
3. Պտղի վիճակի գնահատման ախտորոշիչ մեթոդները (ՈՒՁՀ, ԿՏԳ, դոպլեր, ամնիոսկոպիա, ամնիոցենտեզ, հորմոնալ մեթոդներ):
Այս հարցի մեջ նշված դոպլերը պետք է կարդալ «Савельева Г.М.«Акушерство»,2003» աղբյուրից, էջ 159-160.
46. Կրծքագեղձերի դիսհորմոնալ հիվանդություններ: Աղբյուրը՝ Василевская Н.Н. «Гинекология», 2002г.
Սրտաբանություն.
16-18.
Սուր սրտային անբավարարություն, կլինիկական նշանները, դասակարգումը ըստ
ծանրության աստիճանի:
Սուր սրտային անբավարարության բուժումը ըստ ծանրության աստիճանի:
Աղբյուրը՝ Г.Е.Ройтберг, А.В.Струтынский “Внутренние болезни (сердечно-сосудистая система). 2007. Էջերի միջակայքը՝ 542-570: Տարակուսանքը առաջացել է այն պատճառով,որ սուր սրտային անբավարարության վերաբերող 16 և 18 հարցերը բերված են սրտամկանի ինֆակտին նվիրված բաժնում։
17. Բժշկի մարտավարությունը արյան շրջանառության կանգի դեպքում: Սիրտ-թոքային վերակենդանացում: Վիճակի գնահատում, անհետաձգելի միջոցառումների
իրականացման մոտեցումները:
Այս թեմայով համապատասխան նյութը տրվել է ամբիոնի կողմից, և դա ամրագրված է հարցաշարի վերջում:
Թոքաբանություն.
1. Արտաքին շնչական ֆունկցիայի գնահատումը թոքային վենտիլյացիայի
օբստրուկտիվ տիպի խանգարումների դեպքում: Կլինիկական նշաններ:
Ախտորոշում: Բուժում:
2. Արտաքին շնչական ֆունկցիայի գնահատումը թոքային վենտիլյացիայի
ռեստրիկտիվ տիպի խանգարումների դեպքում: Կլինիկական նշաններ:
Ախտորոշում: Բուժում:
Այս հարցերի մեջ շնչական ֆունկցիայի գնահատմանը վերաբերող մասը պետք է կարդալ «Թոքաբանություն» ձեռնարկի էջ 4-16-ից, իսկ կլինիկային և բուժմանը վերաբերող հարցերը՝ մյուս գլուխներից՝ ըստ պաթոլոգիաների(ընդ որում Ամբիոնը ինկատի է ունեցել վենտիլյացիայի օբստրուկտիվ տիպի խանգարումների համար քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի մասին գլուխը,իսկ ռեստրիկտիվի համար թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների մասին գլուխը):
16.Թոքերի էմֆիզեմա: Էթիոպաթոգենեզ: Կլինիկա: Ախտորոշում: Բուժում:
Այս հարցը ամբիոնը դիտարկել է որպես քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտին ուղեկցող Թոքերի Էմֆիզեման որի մասին ներկայացված է էջ 99 -ից Թոքերի էմֆիզեմայի ձևավորումը հատվածից։
22.Թոքի աբսցես: Էթիոպաթոգենեզ, դասակարգում, կլինիկա, ախտորոշում,
բարդություններ, բուժում:
23.Բրոնխոէկտատիկ հիվանդություն. էթիոլոգիա, պաթոգենեզ, դասակարգում,
կլինիկա:
24.Բրոնխոէկտատիկ հիվանդություն: Ախտորոշում: Բարդություններ: Բուժում:
27.Սարկոիդոզ: էթիոլոգիա, պաթոգենեզ: Կլինիկա:
28.Սարկոիդոզ: Ախտորոշում: Բուժում:
Այս հարցերի վերաբերյալ ամբիոնի կողմից տրամադրվել են համապատասխան նյութեր,որոնք իրենց թերացմամբ չի նշվել անհրաժեշտ գրականության ցանկի մեջ։
32.Սուր թոքային սիրտ: Էթիոպաթոգենեզ: Կլինիկա:
33.Սուր թոքային սիրտ: Ախտորոշում: Բուժում:
Գրքի համապատասխան գլուխը (էջ 255-268) կոչվում է «սուր թոքային սիրտ և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա», և այնուհետ խոսվում է հենց վերջինիս մասին: Ամբիոնը հավաստիացնում է, որ այս հարցերի (32 և 33) մեջ պահանջվող ինֆորմացիայի աղբյուր նրանք ինկատի են ունեցել հենց թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան։Իսկ հաջորդիվ 34 ,35 հարցերը նույն թեմայի մասին թերացման հետևանք ենք։
Հ.Գ. Ամբիոնները ընդունում են, որ հարցաշարերում տեղ գտած որոշ հարցեր կարող էին ուսանողներին շփոթմունքի տեղիք տալ ,դժվարացնել ուսումնառության պրոցեսը ,եղել են թերացումներ որոնք հետևողականորեն կշտկվեն հետագա հարցաշարեր կազմելու պրոցեսներում։