ՀՆԱՐ Արվեստի աշխատարան

ՀՆԱՐ Արվեստի աշխատարան

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՆԱՐ Արվեստի աշխատարան, Բաղրամյան 51, Yerevan.

✅Իրականացնում ենք ոչ ֆորմալ արվեստի կրթություն
• Նկարչություն (գունանկար, գծանկար)
•Հորինվածք
• Կավագործություն, քանդակ
• Արվեստի պատմություն
• Արվեստի ճամբարներ և արշավներ
•Ճեպանկար Հնարը արվեստանոց է, որը մասնագիտացած է նկարչության դասավանդման մեջ։
Մենք ձեզ առաջարկում ենք ծանոթանալ կերպարվեստի տեսակներին, ժանրերին և ուղղություններին՝ ձեռք բերելով նոր հմտություններ։ Զարգացրեք ձեր մեջ ստեղծարար մտածողություն արվեստի միջոցով`Հնար արվեստի աշխատարանում:

04/08/2026

Հնար արվեստի աշխատարանը հրավիրում է համագործակցության կավագործների:
Պահանջներ`
✔️Դասավանդման փորձ:
✔️Տեխնիկական հմտություններ կավագործության ոլորտում:
✔️Օտար լեզուների իմացությունը (Անգլերեն, ռուսերեն) կդիտվի որպես առավելություն:
✔️Պատասխանատվության և հոգատարության զգացողություն աշխատանքի նկատմաբ:
✔️ Թիմում աշխատելու պատրաստակամություն:
Մանրամասն տեղեկանալու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք:
(CV) կարող եք ուղարկել [email protected]
+374 93 877837📩
+374 99 877837📩

Photos from ՀՆԱՐ Արվեստի աշխատարան's post 29/07/2026

🎨✨ Հնար Արվեստի Աշխատարանում երեխաները ոչ միայն սովորում են նկարել, այլև բացահայտում են քանդակագործության հետաքրքիր աշխարհը։

Կավի հետ աշխատանքը զարգացնում է երևակայությունը, ստեղծագործական մտածողությունը, մանր մոտորիկան և համբերությունը։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է սիրով, ոգեշնչմամբ և երեխաների անսահման երևակայությամբ։

📍 Միացե՛ք մեզ և բացահայտե՛ք արվեստի աշխարհը՝ նկարիչների և փոքրիկ քանդակագործների հետ։

Photos from ՀՆԱՐ Արվեստի աշխատարան's post 25/07/2026

Հայ-Չինական գործընկերության կենտրոնի աջակցությամբ: 2026 թվականի հուլիսի 23-ին Շանհայում մեկնարկեցին 11-րդ Միջազգային մանկական ստեղծարար արվեստի ցուցահանդեսը և 5-րդ Միջազգային (Շանհայ) մանկական գեղագիտական կրթության համաժողովը։

Մեզ համար մեծ պատիվ է, որ «Հնար» արվեստի աշխատարանի սաները ևս մասնակցեցին այս հեղինակավոր միջազգային ցուցահանդեսին՝ իրենց ստեղծագործություններով ներկայացնելով Հայաստանը աշխարհի տարբեր երկրների երեխաների կողքին։

Շնորհավորում ենք մեր սաներին այս կարևոր ձեռքբերման առթիվ և մաղթում նոր ստեղծագործական հաջողություններ, միջազգային հաղթանակներ և անսպառ ոգեշնչում։ Հպարտ ենք, որ հայկական մանկական արվեստը ներկայացված է նման բարձր միջազգային հարթակում։ 🇦🇲🎨

21/07/2026

Բջնիի բնությունն այս անգամ դարձավ մեր արվեստանոցը։ 🌿🎨 Հնար Արվեստի Աշխատարանի հերթական էտյուդի ընթացքում մասնակիցները բնությունից վերցրին գույները, լույսն ու տրամադրությունը և դրանք վերածեցին կտավների։ Յուրաքանչյուր աշխատանք դարձավ այդ օրվա յուրահատուկ զգացողության արտացոլումը։

Եթե դու էլ ուզում ես ստեղծագործել բնության գրկում և մասնակցել մեր հաջորդ էտյուդներին, միացի՛ր Հնար Արվեստի Աշխատարանին։ ✨

#արվեստ #հնար #նկարչություն #рисование

Photos from ՀՆԱՐ Արվեստի աշխատարան's post 21/07/2026

Բջնիի բնությունն այս անգամ դարձավ մեր արվեստանոցը։ 🌿🎨
Հնար Արվեստի Աշխատարանի հերթական էտյուդի ընթացքում մասնակիցները բնությունից վերցրին գույները, լույսն ու տրամադրությունը և դրանք վերածեցին կտավների։

17/07/2026

Բնությունը միայն այն չէ, ինչ տեսնում ենք, այլ այն՝ ինչ զգում ենք։ 🌿

Այս շաբաթ օրը միասին կուսումնասիրենք բնանկարչության հետաքրքիր պատմությունը՝ ժանրի ծագումից մինչև ամենաարդիական մոտեցումները։ Կխոսենք լույսի, գույնի և տարածության ընկալման մասին։

⏰ Հուլիսի 18-ին, ժամը 13:30-ին հանդիպում ենք «Հնար»-ում։

Սիրով սպասում ենք բոլոր արվեստասերներին: ✨

Photos from ՀՆԱՐ Արվեստի աշխատարան's post 16/07/2026

🎉 Երեկ «Հնար Արտ»-ում յուրահատուկ ծննդյան տոն էր։ 🏺✨

Մեր հյուրերը ոչ միայն տոնեցին իրենց օրը, այլև բացահայտեցին կավագործության կախարդական աշխարհը։ Յուրաքանչյուրը սեփական ձեռքերով ստեղծեց իր աշխատանքը, ստեղծագործեց, ուրախացավ և անցկացրեց հիշարժան ու ջերմ ժամանց։ Ստեղծեցին իրենց հիշողությունը։

Եթե դուք էլ ցանկանում եք ձեր երեխայի ծննդյան օրը դարձնել ստեղծարար, հետաքրքիր և անմոռանալի, սիրով սպասում ենք «Հնար Արտ»-ում։ 💚 💚

15/07/2026

Եթե դուք էլ ուզում եք փորձել այս հետաքրքիր ու թերապևտիկ տեխնիկան,գնացեք«ՀՆԱՐ» արվեստի աշխատարան։ Բոլոր մանրամասները կգտնեք էջում։

Photos from ՀՆԱՐ Արվեստի աշխատարան's post 14/07/2026

Յուրաքանչյուր աշխատանք այստեղ սկսվում է գաղափարից, իսկ ավարտվում՝ արվեստով։ ✨

Այս լուսանկարներում ներկայացված բոլոր աշխատանքները ստեղծվել են «Հնար Արվեստի» ստեղծագործական միջավայրում՝ մեր աշակերտների երևակայության, համբերության և սիրո շնորհիվ։

Յուրաքանչյուր ստեղծագործություն յուրահատուկ է, անկրկնելի և կրում է իր հեղինակի անհատական ձեռագիրը։ Այստեղ մենք ոչ միայն սովորեցնում ենք արվեստ, այլ օգնում ենք բացահայտել սեփական ոճը, ստեղծել ու արտահայտվել՝ առանց սահմանների։ 🎨🤍

13/07/2026

🎨 Բացահայտիր ջրի վրա նկարելու կախարդանքը

արվեստի աշխատարանը հրավիրում է մասնակցելու ջրի նկարչության բաց աշխատարանին, որտեղ արվեստն իսկապես կենդանանում է ջրի մակերևույթին։

💧 Սովորիր նկարելու այս եզակի տեխնիկան,
🎨 Ստեղծիր քո սեփական պատկերները ջրի վրա,
🧣 Եվ տեղափոխիր դրանք կտորի կամ կտավի վրա՝ պատրաստելով քո ձեռքով յուրահատուկ շարֆ։

📅 Աշխատարանի օրերը՝ Օգոստոսի 11-21

Մանրամասների համար՝ գրել Direct կամ զանգահարել 📞 ⁨093 877837⁩
📍 Բաղրամյան 51

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Բաղրամյան 51
Yerevan