10/09/2026
Ոչ թե պատերազմի, այլ՝ կյանքի համար։
Ինչո՞ւ է դպրոցականին անհրաժեշտ նախնական զինվորական պատրաստությունը։
Ոչ նրա համար, որ երեխային ագրեսիվ դարձնենք։
Եվ ոչ էլ նրա համար, որ նրանից զինվոր պատրաստենք։
Այլ նրա համար, որ մի օր, երբ նա բախվի դժվարության, իմանա՝ ես կարող եմ հավաքվել։ Ես կարող եմ գործել։ Ես անօգնական չեմ։
Նախնական զինվորական պատրաստությունն առաջին հերթին բնավորության ձևավորում է։ Երեխան սովորում է հաղթահարել վախն ու շփոթությունը, որոշումներ կայացնել անսովոր իրավիճակներում, գործել թիմում, պատասխանատվություն կրել ոչ միայն իր, այլև կողքին կանգնած մարդու համար։
Այստեղ շատ արագ պարզ է դառնում, որ ուժը վախի բացակայությունը չէ։
Ուժը վախենալով հանդերձ գործելու կարողությունն է։
Նման պարապմունքները զարգացնում են ինքնատիրապետումը, ինքնուրույնությունը, կարգապահությունն ու հարգանքը մյուսների նկատմամբ։ Դրանք հնարավորություն են տալիս դեռահասին իրեն տեսնել բոլորովին այլ իրավիճակում՝ սովորական դասարանից, նստարանից, գնահատականներից ու ծնողական հոգածությունից դուրս։
Եվ թերևս ամենակարևորը՝ երեխայի մեջ աստիճանաբար ձևավորվում է ներքին վստահություն՝
«Եթե դժվար լինի, ես կհաղթահարեմ»։
Մենք ուզում ենք, որ մեր երեխաները կրթված լինեն։ Բայց միայն կրթությունը բավարար չէ։
Մեզ պետք են երիտասարդներ, որոնք կարողանում են մտածել, պատասխանատվություն ստանձնել, օգնել միմյանց և դժվարությունների առաջ չկորցնել իրենց։
Որովհետև դպրոցը պետք է պատրաստի ոչ միայն քննություններին։
Դպրոցը պետք է պատրաստի կյանքին։
Eureka School — գիտելիքը հնարավորություններ է տալիս, իսկ բնավորությունը սովորեցնում է՝ ինչպես օգտագործել դրանք։