H. Buniatian Institute of Biochemistry NAS RA

H. Buniatian Institute of Biochemistry NAS RA

Share

Научный институт, наука, биохимия.

Photos from H. Buniatian Institute of Biochemistry NAS RA's post 22/04/2026

Ապրիլի 17-ին Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակներում իրականացվեց միջոցառում՝ նվիրված ֆրանսախոս երկրների լեզվամշակութային և գիտական ժառանգությանը։
Միջոցառման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց Էմանուել Շարպանտյեի գիտական գործունեությանը և նրա ներդրմանը ժամանակակից կենսատեխնոլոգիաների զարգացման մեջ։
Միջոցառման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից կենսաքիմիայի կարևորագույն նվաճումներին, ինչպես նաև բացահայտել ֆրանկոֆոն գիտական մտքի նշանակալի դերը համաշխարհային գիտության զարգացման մեջ։
Մասնակիցները՝ մասնակցեցին հետաքրքիր և ցուցադրական գիտական փորձերի և վիկտորինաների, հնարավորություն ունեցան հանդիպելու և անմիջականորեն շփվելու գիտնականների հետ։
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց շրջայց.
մասնակիցները ծանոթացան ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին նաև այցելեցին թանգարան ։
Այս միջոցառումը դարձավ հրաշալի հարթակ՝
գիտելիքների ընդլայնման, հետաքրքրասիրության խթանման և գիտության նվաճումները նոր, յուրահատուկ ձևով ընկալելու համար։

16/04/2026

📢 Հայտարարություն

Սիրով հրավիրում ենք դպրոցականներին և քոլեջի ուսանողներին մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվող գիտական միջոցառմանը՝

«Ֆրանկոֆոն գիտական միտքը, ժամանակակից կենսաքիմիան և Էմանուել Շարպանտեի գիտական ժառանգությունը»

Միջոցառումը կանցկացվի Կենսաքիմիայի ինստիտուտում և նպատակ ունի երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից կենսաքիմիայի կարևորագույն նվաճումներին և ֆրանկոֆոն գիտական մտքին համաշխարհային գիտության զարգացման մեջ։

Մասնակիցներին սպասվում են՝
🔬 հետաքրքիր և ցուցադրական գիտական փորձեր
🧪 ճանաչողական և ինտերակտիվ ներկայացումներ
🌍 ֆրանկոֆոն գիտության ձեռքբերումների բացահայտում
👩🔬 հանդիպումներ և շփում գիտնականների հետ

Այս միջոցառումը հրաշալի հնարավորություն է ընդլայնելու գիտելիքները, զարգացնելու հետաքրքրասիրությունը, նորովի և յուրովի ներկայացնելու գիտության նվաճումները։

📍 Վայրը՝ Կենսաքիմիայի ինստիտուտ (Պ.Սևակի փողոց 5/1)
📅 Ամսաթիվ՝ (17.04.2026)
🕒 Ժամ՝ (12:00-15։00)

Սիրով սպասում ենք ձեզ

10/12/2025
Photos from H. Buniatian Institute of Biochemistry NAS RA's post 12/11/2025

⚗️ Գիտությունը՝ գործողության մեջ․ 07/11֊ին ԵՊՀ-ում անցկացվեց «BioExpo-2025» ցուցահանդեսը, որը մեկ հարթակում համախմբեց գիտությունը, կրթությունը և նորարարությունը։
🔬Այս տարի ևս Հ. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը սիրով մասնակցեց «BioExpo» ամենամյա միջոցառմանը` ներկայացնելով տարատեսակ գիտափորձեր և ինտելեկտուալ վիկտորինաներ։ Վերջինս միտում ուներ մեծացնել հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ։ Այցելուները -ի ընթացքում իրենց ձեռքով տարբեր գիտափորձեր իրականացրին, մասնակցեցին վիկտորինաներին` ստանալով հավաստագրեր և նվերներ։

07/11/2025

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո ՒՆ

2025թ. ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում կանցկացվեն հետևյալ սեմինարները՝
«Կենսաբանական հյուսվածքների օպտիկական լուսավորման մեթոդը կենսաբժշկական ախտորոշման մեջ և ֆոտոթերապիայում»

Զեկուցող՝ ARPI 2024-2029_24RL-3C005 դրամաշնորհի համաղեկավար, ՌԱ թղթ.անդամ, պրոֆեսոր Վալերի Տուչին, Սարատովի համալսարան, Ռուսաստան

Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին
«Բջիջների իմունագեն ոչնչացումը քաղցկեղի իմունաթերապիայում»

Զեկուցող՝ ARPI 2024-2029_24RL-3C005 դրամաշնորհի համաղեկավար, պրոֆեսոր Դմիտրի Կրիսկո, Գենտի համալսարան, Բելգիա



Նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին

Photos from H. Buniatian Institute of Biochemistry NAS RA's post 27/10/2025

Օրերս Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցները այցելեցին Գավառի Հ.Բունիաթյանի անվ. վերաբացված պատկերասրահ ։
Պատկերասրահում ցուցադրված էին ականավոր կենսաքիմիկոս Հ. Բունիաթյանի կողմից Գավառին նվիրաբերած համաշխարհային ճանաչում ունեցող հայ և այլազգի նկարիչների աշխատանքները։
Պատկերասրահի աշխատակիցները ջերմ ընդունեցին և ներկայացրեցին ցուցադրված հավաքածուները և գիտնականի անձնական իրերը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց պատկերասրահի և Կենսաքիմիայի ինստիտուտի նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ։

Photos from H. Buniatian Institute of Biochemistry NAS RA's post 09/10/2025

Գիտության շաբաթվա ամփոփում.

Կենսաքիմիայի ինստիտուտը ակտիվ մասնակցություն ունեցավ գիտական միջոցառման կազմակերպման և իրականացման գործընթացում։

Տաղավարը այցելուներին ընձեռում էր հնարավորություն՝ ծանոթանալու կենսաքիմիայի ոլորտում իրականացվող գիտափորձերին և ներգրավվելու դրանց ընթացքին՝ ձեռք բերելով կիրառական գիտելիքներ և փորձառություն։
Որպես խրախուսիչ միջոցառում՝ գիտական հարցաշարերին ճիշտ պատասխանած և փորձարարական գործընթացներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած երկու ամենաակտիվ այցելուները արժանացան խորհրդանշական մրցանակի՝ կենդանի նապաստակի, ինչպես նաև ստացան հրավեր՝ այցելելու և անմիջականորեն ծանոթանալու ինստիտուտի իրականացվող գիտական գործունեությանը։ Մեր նախաձեռնությունը կարողացավ գրավել տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների ուշադրությունը՝ առաջացնելով հետաքրքրություն ինչպես փոքր տարիքի այցելուների, այնպես էլ մեծահասակների շրջանում։
Միջոցառումը նպաստավոր հարթակ է հանրությանը ներկայացնելու կենսաքիմիայի ոլորտում իրականացվող հետազոտական գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով ժամանակակից գիտության գրավչությունը և կիրառական նշանակությունը։
Մեր հիմնական նպատակն է ապագայում ևս ընդլայնել ներգրավվածությունը՝ խթանելով հասարակության տարբեր շերտերի մասնակցությունը գիտական գործընթացներին և բարձրացնելով գիտության նկատմամբ հետաքրքրությունը։

Photos from H. Buniatian Institute of Biochemistry NAS RA's post 01/10/2025

Մեկնարկել է փառատոնը, և Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը ևս մասնակցում է այս միջոցառմանը՝ ներկայացնելով գիտական և կրթական իր հզոր ներուժը։

#գիտությանշաբաթ
#գիտուժ
#գիտությանշաբաթ2025

Photos from Գիտության շաբաթ/Science week's post 19/09/2025
Photos from H. Buniatian Institute of Biochemistry NAS RA's post 06/05/2025

2025 թվականի մայիսի 2-3-ը Թբիլիսիում կայացավ Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների ոլորտում նորարարություններին նվիրված գիտաժողովը, որին մասնակցեցին նաև մեր ինստիտուտի ավագ գիտաշխատողներ` կ.գ.թ. Ֆ. Սարուխանյանը և կ.գ.դ. Վ. Քնարյանը: Այն զգալի ներդրում էր շարժողական խանգարումների ոլորտում գիտելիքների զարգացման և համագործակցության խթանման գործում: IBRO աջակցությամբ Վրաստանի նյարդաբանության ասոցիացիայի (GNA) կողմից կազմակերպած այս միջոցառումը միավորում էր առաջատար հետազոտողներին, բժիշկներին և առողջապահության մասնագետներին՝ Պարկինսոնի հիվանդության և դրան առնչվող հիվանդությունների առաջատար զարգացումներն ուսումնասիրելու համար:

17/10/2024

ՀՀ ԳԱԱ Հ․Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը խորը վշտով հայտնում է կ․գ․թ․, դոցենտ Լյուդմիլա Նիկոլայի Առաքելյանի մահվան մասին։
Լ․Առաքելյանն իր գիտական ուղին սկսել է Կենսաքիմիայի ինստիտուտի հիմնադրման օրվանից։ Երկար տարիներ հանդիսացել է ինստիտուտի գիտական քարտուղար։ Նրա ավանդը ինստիտուտի կազմավորման մեջ անգնահատելի է։
Ինստիտուտի ողջ անձնակազմը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Լյուդմիլա Առաքելյանի ընտանիքին և հարազատներին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


5/1 Paruir Sevak Str
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30