17/07/2026
🔔 Քոլեջի զարգացումը՝ սեփական ուժերով․ ամփոփվեցին Erasmus+ QA4VET ծրագրի արդյունքները
🔎❓ Ինչպե՞ս գնահատել քոլեջի զարգացումը, ժամանակին բացահայտել խնդիրները և համատեղ պլանավորել բարելավումները՝ առանց մեծ ֆինանսական ծախսերի։
📚 Mock հավատարմագրումը քոլեջի զարգացման ներքին գործիք է։
🔹Այն օգնում է գնահատել հաստատության և կրթական ծրագրերի ուժեղ կողմերն ու զարգացման կարիքները, վերլուծել իրականացված գործողությունների արդյունքները և սահմանել հետագա քայլերը։
🎓⛪️ Քոլեջները կարող են Mock հավատարմագրումն իրականացնել սեփական մասնագիտական ներուժով՝
🔹օգտագործելով առկա տվյալները,
🔹դասախոսների փորձը,
🔹ուսանողների կարծիքները,
🔹գործատուների արձագանքները։
✔️ Այն հնարավորություն է տալիս առանց մեծ լրացուցիչ ծախսերի զարգացնել ինքնավերլուծության, տվյալների վերլուծության և փաստահենք որոշումների ընդունման կարողությունները։
🎯 QA4VET ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններին արդյունավետ ներքին որակի ապահովման համակարգերի ձևավորման գործում։
📌🔗 Հավատարմագրումը վերջնական նպատակ չէ, այլ գործիք՝ հասկանալու հաստատության ներկա վիճակը և զարգացման ուղղությունը։
📊 Որակի իրական մշակույթը ձևավորվում է, երբ ինքնավերլուծությունը դառնում է կառավարման բնական բաղադրիչ, իսկ բարելավումը՝ քոլեջի ամբողջ համայնքի միասնական աշխատանք։
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/35brfem9
14/07/2026
🔔 Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում
📻 Հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարի շրջանակներում տեղի է ունեցել կարևոր և արդիական քննարկում՝ նվիրված հայաստանյան բուհերում թվային կրթության զարգացմանը, որակի ապահովմանն ու եվրոպական փորձի տեղայնացմանը։
🎙️ Հաղորդման հյուրերն են՝
🔹 ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, Ուսանողության ձայնի պատասխանատու Մերի Բարսեղյանը,
🔹 ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ, Erasmus+ eCAMPUS ծրագրի համակարգողի տեղակալ Մարի Սանթուրջյանը։
🎧 Հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ՝
🔗 https://hy.armradio.am/archives/746539
💬 Մի քանի կարևոր մեջբերում հաղորդումից.
🎙️ Մերի Բարսեղյան.
📍«Աշխատաժողովը հիմնական մեկ ուղերձ ուներ, որ՝ թվայնացումն անխուսափելի է, սակայն որակի կորուստը՝ ոչ։ Մենք ասում ենք, որ կապ չունի, թե ինչ միջավայրում է իրականացվում կրթությունը՝ առցանց, հիբրիդային, թվային, թե ընդհանրապես առցանց թվային գործիքների կիրառմամբ, միևնույն է, մենք պետք է ապահովենք նույն որակը և պատրաստենք նույն մասնագետին, որի համար սահմանել ենք վերջնարդյունքները։»
🎯«Աշխատաժողովի նպատակը ոչ միայն եվրոպական փորձառությունը վերցնելը և փորձելն է հարմարվել այդ փորձառությանը, այլ վերհանել հայաստանյան բուհերի կարիքները և դրանք համադրել եվրոպական լավագույն փորձի հետ։»
🎙️ Մարի Սանթուրջյան.
📌«Այս նախագծի շրջանակում մշակվում է դասավանդման, ուսուցման և գնահատման թվային կարողությունների շրջանակը բուհերի համար, որն արդեն մշակված է և կհաստատվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։ Այս շրջանակը կսահմանի և կկանոնակարգի դասախոսների անհրաժեշտ թվային կարողությունները և հմտությունները։»
🎯«Որակի ապահովումը կարևոր է ոչ միայն առկա կրթության համար, այլ նաև առցանց, որը բազմաթիվ մարտահրավերներ է դնում մեր առջև։»
💡 Erasmus+ eCAMPUS ծրագիրը քառամյա նախագիծ է, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և համակարգվում է ԵՊՀ-ի կողմից՝ նպատակ ունենալով լուծել առցանց և թվային կրթության որակին առնչվող համընդհանուր խնդիրները։
#ՈԱԱԿ #ԵՊՀ #ԿրթությանՈրակ #ԹվայինԿրթություն #Դպրություն #ՀանրայինՌադիո
13/07/2026
📅 Այս շաբաթ ՈԱԱԿ-ում․
🔔 Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգերի զարգացմանը։
📚 ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, Ուսանողության ձայնի պատասխանատու Մերի Բարսեղյանը և ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ, Erasmus+ eCAMPUS ծրագրի համակարգողի տեղակալ Մարի Սանթուրջյանը Հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարի եթերում կներկայացնեն «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում» Էրազմուս+ eCAMPUS ծրագիրը։
📊 Էրազմուս+ KPI4HE ծրագրի շրջանակում հանդիպում ծրագրի համակարգողների հետ։
🎓 Ուսանող-փորձագետների վերապատրաստման դասընթացի նոր խմբի մեկնարկ։
11/07/2026
📅 Հուլիսի 10-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ «Ուսանողության ձայն» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացի ամփոփիչ հանդիպումը։
🔔 Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները ստացան վկայականներ և համալրեցին ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան։
✔️ Ուսանողները հանդիպեցին ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի հետ։
📚 Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց
🔹ուսանողակենտրոն կրթությանը,
🔹մասնագիտության նկատմամբ հետաքրքրասիրության ձևավորմանը,
🔹հարցադրումների դերին,
🔹գործնական փորձառությամբ դասախոսների ներգրավմանը և ուսանողի՝ որպես ինքնուրույն մասնագետի կայացմանը։
📊 Ուսանողակենտրոն կրթությունը միայն ուսանողի ակնկալիքները բավարարելը չէ։
🔹Այն ենթադրում է այնպիսի կրթական միջավայրի ձևավորում, որտեղ ուսանողը դառնում է սեփական ուսումնառության ակտիվ մասնակից։
📝 Հարց տալու կարողությունը դիտարկվեց որպես արդյունավետ ուսումնառության և փորձագիտական աշխատանքի հիմք։
🎯 Ուսանող-փորձագետի նպատակը միայն խնդիր արձանագրելը չէ, այլ համապատասխան հարցադրումների միջոցով խնդիրը խորությամբ հասկանալը և բարելավման հնարավոր ուղիների որոնմանը նպաստելը։
📍🔗 Ուսանող-փորձագետների մասնակցությունը որակի ապահովման գործընթացներին կարևոր է ոչ միայն ուսանողների տեսակետը ներկայացնելու, այլև կրթական գործընթացների շարունակական բարելավմանը նպաստելու տեսանկյունից։
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/4pem5rf5
10/07/2026
🔔 ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը՝ ծրագրային հավատարմագրման գործընթացում գտնվող բժշկական քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ։
📚 Ծրագրային հավատարմագրման նպատակը վստահության ձևավորումն է առ այն, որ յուրաքանչյուր շրջանավարտ տիրապետում է մասնագիտության համար անհրաժեշտ նվազագույն կարողություններին։
🎯 Հանդիպման առանցքում կրթական ծրագրերի քարտեզագրման գործընթացն էր՝ որպես ծրագրային հավատարմագրման կարևոր գործիքներից մեկը։
📊 Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց
🔹քարտեզագրման կառուցվածքին,
🔹մշակման սկզբունքներին,
🔹դասընթացների և ծրագրի վերջնարդյունքների միջև կապի հստակ արտացոլմանը,
🔹ինչպես նաև գնահատման համակարգի կազմակերպման հարցերին։
🔗📍 Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ծրագրային հավատարմագրման հիմնական գաղափարին՝ ապահովելու, որ կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողին ձևավորել և ցուցադրել ծրագրով նախատեսված բոլոր վերջնարդյունքները։
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/3rvyzhba
09/07/2026
🔔 Ծրագրային հավատարմագրումը գնահատում է ոչ թե ուսուցման գործընթացը, այլ այն, թե արդյոք կրթական ծրագիրը կարողանում է ապացուցել ուսանողի կողմից վերջնարդյունքների ձեռքբերումը։
📚 ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված ծրագրային հավատարմագրման փորձագիտական այցերի արդյունքների ամփոփմանը և գործընթացի հետագա բարելավման ուղղությունների մշակմանը։
🎯 Հանդիպման ընթացքում ամփոփվել են իրականացված փորձագիտական այցերի արդյունքները, վերլուծվել արձանագրված հիմնական դիտարկումները և քննարկվել ծրագրային հավատարմագրման մեթոդաբանության զարգացման առաջնահերթությունները։
📊 Քննարկումների առանցքում եղել է այն հարցը, թե ինչպես կարող է ծրագրային հավատարմագրումն առավել ամբողջական գնահատել կրթական ծրագրի արդյունավետությունը՝ կենտրոնանալով ուսանողի կողմից վերջնարդյունքների ձեռքբերման ապացույցների վրա։
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/bdvuv2e5
08/07/2026
📣 Դարձիր ուսանող-փորձագետ՝ մասնակցիր կրթության որակի միջազգային գործընթացներին📍
📌🔗 Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 16-ը։
🌍 Միջազգային փորձ, 🤝 Նոր հնարավորություններ, 🚀 Իրական ազդեցություն
Միացի՛ր ESU-ի ուսանող-փորձագետների բազային
📢 Մինչև հուլիսի 16-ը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները կարող են դիմել՝ անդամակցելու Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազային
🔗 https://tinyurl.com/ym76tf5v
🔗 https://tinyurl.com/msz68ht
Սա բացառիկ հնարավորություն է մասնակից դառնալու կրթության որակի ապահովման գործընթացներին միջազգային մակարդակով 🌍 ։
✅ Մինչ այս ՈԱԱԿ-ի 8 ուսանող-փորձագետներ հաջողությամբ միացել են Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման ուսանող-փորձագետների բազային՝ մասնակցելով միջազգային գնահատումների։
🌐 Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման ուսանող-փորձագետների բազան լավագույն ուսանողական հարթակն է միջազգային փորձ ձեռք բերելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու 🤝 և իրական փոփոխությունների մաս դառնալու համար։ Այստեղ ոչ միայն սովորում ես 📚, այլև քո ձայնը լսելի ես դարձնում կրթական բարելավումների համար։
🚀 Այն նոր հնարավորությունների և մարտահրավերների մասին է, իսկ ցանկացած մարտահրավեր ևս մեկ քայլ առաջ գնալու հնարավորություն է։
✨ Եղիր բաց նոր փորձի նկատմամբ, պատրաստ սովորել և նույնքան պատրաստ կիսվել սեփական գիտելիքով՝ ի նպաստ համընդհանուր բարելավման։
🙌 Հիմա քո հերթն է։
📅 Նշենք՝ այս պահին բաց է 2026/2027 թթ. անդամակցության համար հայտադիմումների ընդունման փուլը։
⏳ Դիմումների վերջնաժամկետն է հուլիսի 16-ը։
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/5n8ymveu
07/07/2026
📅 Հուլիսի 7-ին Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում տեղի ունեցավ արտաքին գնահատման փորձագիտական այց Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:
📚 Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, գործատուների հետ։
🎯 QA4VET ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացի նպատակն է աջակցել ուսումնական հաստատություններին զարգացնելու ներքին գնահատման կարողությունները և փորձարկել ինքնավերլուծության նոր ձևաչափեր՝ SWOT վերլուծությունների հիման վրա։
📊 Հանդիպումների հիմքում եղել են քոլեջի կողմից իրականացված SWOT վերլուծությունները, որոնց շուրջ իրականացվել են քննարկումներ՝ ուղղված հաստատության հետագա զարգացման հնարավորությունների հստակեցմանը։
✅ Ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական այցերը շարունակական բնույթ են կրելու, նպաստելով՝ ՄԿՈՒ հաստատություններում
🔸որակի ապահովման մշակույթի զարգացմանը,
🔸ներքին գնահատման մեխանիզմների ամրապնդմանը,
🔸շարունակական բարելավման գործընթացների կայացմանը։
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/8bwj5r27