25/03/2026
🧠 Մարդու գլխուղեղի հսկա մոդելը 2․5 անգամ մեծ է բնականից։
Մոդելը հնարավոր է առանձնացնել 14 հատվածների։ Ուղեղի կառուցվածքը տեսանելի է միջնային, ճակատային և լայնակի բաժանումների միջով։
Պատրաստված է չկոտրվող, դիմացկուն վինիլից և ամրացված է պատվանդանին, որից հեշտությամբ կարող է առանձնացվել։
Պատվիրելու և այլ մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8
20/03/2026
Դեմքի մկանային մոդելը թույլ է տալիս տեսնել դեմքի մկանների կառուցվածքը՝
🔴 Աջ կողմում ցուցադրված են դեմքի և ծամելու մկանները։ Տարբեր գույների շնորհիվ ավելի հեշտ է տարբերակել մկանային համակարգը։
🔵 Ձախ կողմում գույներով նշված են մկանների ծագման (կարմիր) և կցման (կապույտ) կետերը։
Ծնոտը շարժական է, և շնորհիվ ճկուն մկանային կառուցվածքի՝ հնարավոր է ցուցադրել ծամելու հիմնական շարժումները։ Իսկ առանձնացվող գանգն ու մկանները հնարավորություն են տալիս ավելի մանրակրկիտ ուսումնասիրել դեմքի կառուցվածքը։
Պատվիրելու և այլ մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8
12/03/2026
Այս բարձրորակ անատոմիական մոդելը մանրամասնորեն ցուցադրում է գլխի և պարանոցի արտաքին, մակերեսային և ներքին կառուցվածքները։ Այն մատակարարվում է շարժական հենակով։
Նախատեսված է՝
🔹 դպրոցների, ուսումնական հաստատությունների, բժշկական քոլեջների և համալսարանների համար
🔹 բժշկի աշխատասենյակում ցուցադրելու համար
Պատվիրելու և այլ մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8
05/03/2026
🫀 2 մասից բաղկացած սրտի մոդելի առջևի հատվածն առանձնացվում է՝ հնարավորություն տալով ուսումնասիրել սրտի խոռոչներն ու փականները, ինչպես նաև արյունատար անոթները։
Նախատեսված է՝
🔹 դպրոցների, ուսումնական հաստատությունների, բժշկական քոլեջների և համալսարանների համար
🔹 բժշկի աշխատասենյակում ցուցադրելու համար
Մոդելը ներառում է նաև հենակ: Անհրաժեշտության դեպքում մոդելը կարելի է հեշտությամբ առանձնացնել հենակից։
Պատվիրելու և այլ մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8
25/02/2026
Մարդու կմախք (80 սմ)
Չնայած կմախքի կոմպակտ չափին՝ պահպանված են անատոմիական բոլոր կարևոր մանրամասները, ինչն այն դարձնում է հարմար և արդյունավետ ուսումնական գործիք։
🔹Հնարավոր է առանձնացնել հենակից
🔹 Գանգը բաժանվում է 3 մասի՝ գանգաթաղանթ, հիմք, ստորին ծնոտ
🔹 Վերջույթները հեշտությամբ առանձնացվում են
🔹 Հոդերը թույլ են տալիս ցուցադրել բնական շարժումները
Իդեալական ընտրություն է դպրոցների, քոլեջների, բժշկական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բժշկի աշխատասենյակում ցուցադրման համար։
Պատվիրելու և այլ մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․26/8
17/02/2026
🔬 Լիովին ավտոկլավացվող միկրոլիտրային պիպետն ապահովում է անվտանգ և հիգիենիկ աշխատանք, իսկ հստակ և հեշտ կարգավորվող ծավալի մեխանիզմը թույլ է տալիս արագ ու ճշգրիտ ընտրել անհրաժեշտ ծավալը։
✔️ իրականացնում է ծայրակալի հեռացում՝ առանց ձեռքի շփման
✔️ ունի թեթև և էրգոնոմիկ դիզայն՝ հարմար երկարատև աշխատանքի համար
✔️ հուսալի է լաբորատոր պայմաններում աշխատելու համար
🎯 Նախատեսված է լաբորատորիաների, բժշկական կենտրոնների և հետազոտական աշխատանքների համար
Պատվիրելու և այլ մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․26/8
08/01/2026
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես ենք լսում ձայները
🔹 Մարդու ականջի այս բարձրորակ անատոմիական մոդելը պատկերավոր և մանրամասն ներկայացնում է արտաքին, միջին և ներքին ականջի կառուցվածքն ու գործառույթը։
📌 Մոդելը տեղադրված է հիմքի վրա, նախատեսված է դասասենյակներում կամ բժշկի սենյակում ցուցադրելու համար։
Ձեռք բերելու և այլ մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8