ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոն

ԵՊՀ  Շարունակական կրթության կենտրոն

Share

ՇԿԿ-ն մշակում և իրականացնում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր տարբեր խմբերի համար։

Շարունակական կրթության կենտրոնը մշակում և իրականացնում է ֆորմալ և ոչ ֆորմալ, երկարաժամկետ և կարճաժամկետ կրթական ծրագրեր թիրախային տարբեր խմբերի համար։ Կենտրոնը նաև կազմակերպում է հանրային դասախոսություններ, սեմինարներ, ամառային դպրոցներ ու աշխատարաններ ուսանողների, դասախոսների, հետազոտողների և այլ խմբերի համար։

Շարունակական կրթության կենտրոնն իրականացնում է ԵՊՀ դասախոսների և ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման և կարողությունների բարձրացման ծրագրեր։

19/08/2026

💡Կրթական հնարավորություններ մարզերի բնակիչների համար
❕Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 25

[English text below👇]

🚀 Պատրա՞ստ եք ձեռք բերել ապագայի հմտություններ։

💡Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում աշխատաշուկան, ամրապնդել ձեր թվային և կիբեռանվտանգության գիտելիքները, և զարգացնել այն փափուկ հմտությունները, որոնք այսօր փնտրում են գործատուները, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📈Թվային տեխնոլոգիաների և AI-ի արագ զարգացման հետ մեկտեղ՝ նոր մասնագիտական հնարավորություններ են բացվում գրեթե բոլոր ոլորտներում։ Միևնույն ժամանակ, այս հմտություններին տիրապետողների պահանջարկը շարունակում է աճել, հատկապես մարզերում, որտեղ նման վերապատրաստման հնարավորությունները սահմանափակ են։

📢 «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» (ԻԼՏԿ) հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ՀՀ ԲՏԱՆ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, մեկնարկում է անվճար ուսումնական ծրագիր՝ նախատեսված 6 մարզերի թիրախային խմբերի համար։

🔹 Ի՞նչ կսովորեք.

💻 Թվային գրագիտություն
- Համակարգիչների և թվային գործիքների վստահ կիրառում,
- Անվտանգ ինտերնետ օգտագործում և առցանց ծառայություններ,
- Արտադրողականության և cloud գործիքներ առօրյա աշխատանքի համար,

🤖 AI գրագիտություն
- Ինչպես է աշխատում արհեստական բանականությունը և ինչի համար կարելի է այն կիրառել,
- Գործնական prompt engineering և AI գործիքների օգտագործում,
- Ծանոթություն AI գործակալներին (AI agents) և դրանց կիրառելիությանը աշխատավայրում,

🔐 Կիբեռանվտանգության իրազեկվածություն
- Անձնական տվյալների և հաշիվների պաշտպանություն,
- Ֆիշինգի և առցանց խարդախությունների ճանաչում,
- Անվտանգ վարքագիծ սոց․ցանցերում և առցանց հարթակներում,

🤝 Փափուկ հմտություններ
- Հաղորդակցություն, թիմային աշխատանք և ինքնավստահության ամրապնդում,
- Քննադատական մտածողություն և խնդիրների լուծման տեխնիկաներ,
- CV պատրաստում և հարցազրույցի նախապատրաստում,
- Ձեռնարկատիրական մտածելակերպի և հնարավորությունների ճանաչման զարգացում:

📅 Ծրագրի մանրամասներ
📍 Վայրեր՝ Սյունիք, Արագածոտն, Տավուշ, Արմավիր, Գեղարքունիք, Երևան
🏘️ Համայնքներ՝ Գորիս (Սյունիք), Օշական/Աշտարակ (Արագածոտն), Դիլիջան (Տավուշ), Արմավիր/Վաղարշապատ (Արմավիր), Գավառ (Գեղարքունիք), Երևան
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն

🔗 Տեղերը սահմանափակ են — դիմե՛ք ՀԻՄԱ հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/SJVtbJ8KVfWTfzwy6

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։

-----------------------------------------------------

🚀 Ready to gain the skills of the future?

💡 Want to understand how artificial intelligence is transforming the job market, strengthen your digital and cybersecurity know-how, and build the soft skills employers are looking for today? Then this program is for you.

📈 As digital technologies and AI evolve rapidly, new professional opportunities are opening up across almost every field. At the same time, demand for people equipped with these skills keeps growing — especially in the regions, where such training opportunities remain limited.

📢 The "Innovative Solutions and Technologies Center" (ISTC) Foundation, in cooperation with the Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia (MHTI of the RA) and the United Nations Development Programme (UNDP), is launching a free training program for target groups across 6 regions of Armenia.

🔹 What you'll learn:

💻 Digital Literacy
- Confident use of computers and digital tools,
- Safe internet use and online public and e-government services,
- Productivity and cloud tools for everyday work,

🤖 AI Literacy
- How artificial intelligence works and where it can be applied,
- Practical prompt engineering and hands-on use of AI tools,
- An introduction to AI agents and their applications in the workplace,

🔐 Cybersecurity Awareness
- Protecting personal data and accounts,
- Recognizing phishing and online scams,
- Safe behavior on social media and online platforms,

🤝 Soft Skills
- Communication, teamwork, and building self-confidence,
- Critical thinking and problem-solving techniques,
- CV writing and interview preparation,
- Building an entrepreneurial mindset and recognizing opportunities.

📅 Program Details
📍 Locations: Syunik, Aragatsotn, Tavush, Armavir, Gegharkunik, Yerevan
🏘️ Communities: Goris (Syunik), Oshakan/Ashtarak (Aragatsotn), Dilijan (Tavush), Armavir/Vagharshapat (Armavir), Gavar (Gegharkunik), Yerevan
🕑 Format: hybrid (onsite + online), 32 hours total
📆 Duration: approximately 2 months
📌 Application deadline: August 25, 2026
🎓 Graduates receive a joint ISTC–UNDP certificate
🗣️ Language of Training: Armenian

🔗 Spots are limited — apply NOW via the following link: https://forms.gle/SJVtbJ8KVfWTfzwy6

The project is implemented within the framework of the "NEST: National Ecosystem for Skills and Technologies" initiative, implemented through cooperation between the Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia (MHTI of the RA) and the United Nations Development Programme (UNDP).

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 12/08/2026

💡 «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակում ԵՊՀ ուսանողների գաղափարները վերածվում են իրագործելի նախագծերի։

📝 «ԲանՈՒԳործ. ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողական թիմերն արդեն մեկնարկել են գաղափարների զարգացման հաջորդ փուլը։ Նրանք ուսումնասիրում են խնդիրները, կատարում հետազոտություններ, մշակում լուծումներ և մասնագիտական աջակցությամբ հստակեցնում իրենց նախագծերը։

🌿 «Արշավանքների ակումբ» ուսանողական թիմի անդամները ցանկանում են համատեղել արշավներն ու բնության պահպանությունը՝ արշավների ընթացքում կազմակերպելով նաև աղբահանություն։

🎓 «ՈւսաԼի» թիմն առաջարկում է ստեղծել մեխանիզմ, որը կխրախուսի ուսանողների ակտիվ մասնակցությունը համալսարանական կյանքին։
Սրանք ընդամենը երկու գաղափարներ են այն նախագծերից, որոնք ծնվել են «ԲանՈՒԳործ» ամառային դպրոց-աշխատարանի ընթացքում։ Թեմաների շրջանակը բազմազան է՝ բնության պահպանությունից և աղբահանությունից մինչև կրթական, սոցիալական, մշակութային ու տեխնոլոգիական խնդիրներ։

🚀 Աշխատանքները շարունակվում են․ ուսանողները կատարելագործում են նախագծերը, իսկ վերջնական արդյունքները կներկայացնեն «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի ընթացքում։

✔️ Հոդվածի հղումը՝ մեկնաբանության դաշտում։

#ԵՊՀ #ԲանՈՒԳործ

Photos from ԵՊՀ  Շարունակական կրթության կենտրոն's post 21/07/2026

Հուլիսի 20-ին ավարտվեց ևս մեկ ճամբար՝ «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե’ս, շոշափի’ր, փորձի’ր» ամառային ճամբարը 8-11-րդ դասարանների աշակերտների համար: Մեր աշակերտները ներկայացրեցին իրենց վերջնական աշխատանքներն այն մասին, թե ինչ են սովորել ճամբարի ընթացքում, և ստացան իրենց հավաստագրերը: Շնորհավորում ենք մեր աշակերտներին և հույս ունենք տեսնել նրանց արդեն որպես ԵՊՀ-ի ուսանող 🍀

Photos from ԵՊՀ  Շարունակական կրթության կենտրոն's post 18/07/2026

✨Հուլիսի 15-17-ը Ծաղկաձորի ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ ԲանՈւԳործ ամառային դպրոց-աշխատարանը, որը կազմակերպվել է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի շնորհիվ

✨ԲանՈւԳործ ամառային դպրոց-աշխատարանին մասնակցել է ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 30 ուսանող

✨ԲանՈւԳործ ամառային դպրոց-աշխատարանի վերջին օրը ուսանողները ներկայացրեցին իրենց աշխատանքը հրավիրված փորձագետներին և ստացան օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն նրանց իրենց ծրագրերի վրա աշխատելու հետագա փուլերում

Photos from ԵՊՀ  Շարունակական կրթության կենտրոն's post 13/07/2026

✅ Հուլիսի 12-ին ԵՊՀ-ում ամփոփվեց «Հարցրու’ ծնողներիդ. Ղարաբաղյան շարժումը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» թեմայով հետազոտական նախագծերի մրցույթը:

📗Դովեղի միջնակարգ դպրոցը և Բերդավանի միջնակարգ դպրոցը հանդես եկան համատեղ նախագծով՝ «Անկախության պատմությունը սերունդների հիշողության մեջ»

📕Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոցը ներկայացրեց «Ստալինի սովխոզից մինչև անկախ Հայաստան» նախագիծը

📘Երևանի համար 134 հիմնական դպրոցը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը և իր ժամանակը» նախագիծը

📙Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը ներկայացրեց «Ղարաբաղյան շարժման ղափանյան էջերը» նախագիծը

📔«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց «1990-1991. Անկախության ուղին» նախագիծը

📓Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը ներկայացրեց «Ցավից ծնված հերոսություն» նախագիծը

🏆Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը հաղթեց Երևանի համար 134 հիմնական դպրոցի թիմի կողմից կազմակերպած անակնկալ մրցույթը 🥳

🥉«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը 🥳

🥈Երևանի համար 134 հիմնական դպրոցի սաները զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը 🥳

🥇Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի սաները զբաղեցրեցին առաջին հորիզոնականը 🥳

✨Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր մասնակիցներին ցուցաբերած պատրաստակամության և ջանասիրության համար և մաղթում հաջողություններ 🎉🎊🥳

❇️«Պատմության մրցույթներ»-ը EUSTORY ոչ ֆորմալ ցանցի նախաձեռնությունն է, որը ստեղծվել է Գերմանիայում՝ Քյորբեր հիմնադրամի կողմից և միավորում է ավելի քան 20 երկրների 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և կրթական հաստատություններ։ 2001թ․-ից ի վեր անցկացվել է շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230․000 երիտասարդներ ողջ Եվրոպայից։ Յուրաքանչյուր մրցույթի համար մասնակից երկիրն ընտրում է այդ տարվա մրցույթի թեմա:

Հայաստանը ծրագրին մասնակցել և պատմության մրցույթներ կազմակերպել է երկու անգամ՝ 2021-22 և 2023-24թթ.: Առաջին ծրագիրը՝ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» իրականացվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի տեղական գործընկերներն են հանդիսացել «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ն և «Պարադիգմա» կրթական հիմնադրամը:

Երկրորդ ծրագիրը՝ «Պատմության մրցույթներ 4.0. պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ»-ը, նույնպես իրականացվել է Քյորբեր հիմնադրամի և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ համատեղ՝ այս անգամ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հետ համատեղ՝ կրկին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

2023թ. «Հազարաշեն»-ը դարձել է EUSTORY ցանցի անդամ և այսպիսով՝ Հայաստանում «Պատմության մրցույթներ»-ի հիմնական իրականացնող:

2025թ.-ին «Հազարաշեն»-ը համաձայնության է եկել ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ՝ 2026թ. մրցույթը համատեղ իրականացնելու վերաբերյալ:

2026թ. Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի կապակցությամբ մրցույթի թեման է. Հարցրու ծնողներիդ. Ղարաբաղյան շարժումը և Հայաստանի Հանրապետության ծնունդը:

Photos from ԵՊՀ  Շարունակական կրթության կենտրոն's post 11/07/2026

Օր 5

Ահա և վերջ։ Ավարտվեց «Օրենքը և հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում» միջազգային ամառային դպրոցը: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր մասնակիցներին և հաջողություններ մաղթում մեր ուսանողներին:

Photos from ԵՊՀ  Շարունակական կրթության կենտրոն's post 11/07/2026

Օր 4

«Օրենքը և հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում» միջազգային ամառային դպրոցը ընթացիկ աշխատանքային օրվա ավարտին հյուրընկալեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին: Շնորհակալ ենք պատվիրակությանը հրավերն ընդունելու և հետաքրքիր քննարկման համար:

Photos from European Union Mission in Armenia's post 10/07/2026

Օր 3

«Օրենքը և հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում» միջազգային ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակ: Առաքելության ղեկավար Սատու Կոյվուն ողջունեց երիտասարդներին և ներկայացրեց Առաքելության մանդատը: Այնուհետև առաքելության անդամները մանրամասն անդրադարձան իրենց աշխատանքի տարբեր կողմերին:

Անչափ շնորհակալ ենք ՀԵՄԱ-ին՝ ջերմ հյուրընկալության և հետաքրքիր քննարկումների համար:

European Union Mission in Armenia

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 08/07/2026

Օր 1

Հուլիսի 6-ին «Օրենքը և հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում» ամառային դպրոցի շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալել ենք Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ տիկին Մագդալենա Գրոնոյին

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ալեք Մանուկյան 1 (Ֆիզիկայի ինստիտուտ, 0 հարկ)
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00