Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց / A. Terteryan art school

Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց / A. Terteryan art school

Share

Արվեստի դպրոցն ունի հետևյալ բաժինները՝ երաժշտական, կերպարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, գեղագիտական (սկսած 3 տարեկանից)։

05.08.2011 թվականից ՀՀ Երևան քաղաքի ավագանու 24.07.2011 թվականի N 246-Ա որոշմամբ ստեղծվել է «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը («Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի և թիվ 2 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՀՈԱԿ-ի (երկու դպրոցներն էլ հիմնադրվել են 1993 թվականին) վերակազմակերպմամբ):

Դպրոցն ունի հետևյալ բաժինները՝ երաժշտական, կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի և մշակույթ

18/06/2026

🎉Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը հայտարարում է ամառային դասընթացներ. 🎨 Կերպարվեստի բաժին(նկարչություն) 4 տարեկանից սկսած`շաբաթական 2֊օրյա գրաֆիկով` հուլիս և օգոստոս ամիսներին 🩰Պարարվեստի բաժին (լատինոամերիկյան պարեր) 4 տարեկանից սկսած` շաբաթական 2֊օրյա գրաֆիկով` օգոստոս ամսին 🎼 Դաշնամուրային բաժին (6 տարեկանից սկսած) շաբաթական 2֊օրյա գրաֆիկով` օգոստոս ամսին։ Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 📞 010 -36-96-80/ 033-36-96-80

Photos from Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց / A. Terteryan art school's post 16/06/2026

Այսօր Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված գեղեցիկ և հուզիչ համերգ։

🎶Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրեցին հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հանդիսատեսին պարգևելով անմոռանալի երաժշտական պահեր։

🎵Համերգը ևս մեկ անգամ ընդգծեց հայկական երաժշտարվեստի հարուստ ժառանգության պահպանման և երիտասարդ սերնդին ազգային մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու կարևորությունը։

🎼Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, մանկավարժներին և կազմակերպիչներին այս գեղեցիկ նախաձեռնության համար և մաղթում նոր ստեղծագործական հաջողություններ։

Photos from Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց / A. Terteryan art school's post 12/06/2026

Այսօր Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ավարտական դասարանի աշակերտներն ավարտեցին իրենց ուսումնառությունը՝ հաջողությամբ անցնելով կրթական ուղին և ցուցադրելով ձեռք բերած գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները։

🎨Հանդիսավոր միջոցառման ընթացքում շրջանավարտներին շնորհվեցին ավարտական դիպլոմներ՝ ի նշան նրանց աշխատասիրության, նվիրումի և արվեստի նկատմամբ սիրո։

🎨Սրտանց շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և լուսավոր ապագա։ Թող արվեստը միշտ ուղեկցի նրանց կյանքի ճանապարհին՝ ոգեշնչելով նոր հաղթանակների և ձեռքբերումների։

Photos from Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց / A. Terteryan art school's post 12/06/2026

🎨Հունիսի 11-ին Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ կար ու ձևի և մոդելավորման խմբի աշակերտների արդեն ավանդույթ դարձած ամենամյա ցուցադրությունը։

🧵🪡Միջոցառումը կազմակերպել էր կար ու ձևի և մոդելավորման խմբի ուսուցչուհի Վարդուհի Միքայելյանը։ Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին սաների ստեղծագործական աշխատանքները, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականին։

💃Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Հայկական ժողովրդական պարերի խումբը՝ պարուսույց Վարդուհի Սուսունյանի ղեկավարությամբ, որի գեղեցիկ և ոգեշնչող ելույթներն առանձնահատուկ շունչ հաղորդեցին տոնական միջոցառմանը։

Ցուցադրությունը ևս մեկ անգամ վկայեց աշակերտների ստեղծագործական ներուժի, աշխատասիրության և գեղագիտական ճաշակի զարգացման մասին՝ հանդիսանալով դպրոցի մշակութային կյանքի կարևոր ու սպասված իրադարձություններից մեկը։

12/06/2026
29/05/2026

🎵27/05/2026 Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների քաղաքային 17-րդ մրցույթ-փառատոն 🎵«Երգչախումբ» անվանակարգ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց
🎶 Ավագ երգչախումբ
🎼 Խմբավար` Անահիտ Սարգսյան
🎼 Նվագակցող` Լուսինե Հակոբյան

Photos from Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց / A. Terteryan art school's post 27/05/2026

🎸 Այսօր Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ կիթառի բաժնի սաների տարեվերջյան համերգը։

🎶 Շնորհավորում ենք մեր աշակերտներին` գեղեցիկ ելույթի համար։
Շնորհակալություն ենք հայտնում ուսուցիչներին գեղեցիկ երաժշտական ծրագրի և իրենց կատարած աշխատանքի համար։

Photos from Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց / A. Terteryan art school's post 25/05/2026

🎵21/05/2026 Երևանի Քաղաքապետարանի 17-րդ մրցույթ-փառատոն «Երգչախումբ» անվանակարգ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց
🎵Փոքրերի երգչախումբ
🎼 Խմբավար` Մանուէլ Օհանեան
🎼 ՆՎագակցող` Մարիամ Զոհրաբյան

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Դավթաշեն 4-րդ թաղ. 50/8
Yerevan
0054

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00