Step Up with Meline

Call Directions Website Contact the school

Step Up with Meline Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Step Up with Meline, Education, Yerevan.

✅Բարձրագույն կրթությամբ լեզվաբան
✅TEFL, TESOL, CELTA որակավորմամբ
✅14 տարվա դասավանդման փորձ
✅IELTS, TOEFL, խոսակցական,ակադեմիական, ոլորտային անգլերենի դասընթացներ
✅Ամենապարզ, մատչելի ու հետաքրքիր անգլերենն իմ էջում

Եթե տեսնում եք նկարը, թողեք որևէ մեկնաբանություն էջի ակտիվությունը վերականգնելու համար։ Շնորհակալ եմ💛
22/09/2026

Եթե տեսնում եք նկարը, թողեք որևէ մեկնաբանություն էջի ակտիվությունը վերականգնելու համար։ Շնորհակալ եմ💛

22/09/2026

Երկար դադարից հետո վերադառնում եմ։
Շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություն թողնեք կամ կիսվեք տեսանյութով էջի ակտիվությունը պահելու համար։
Եթե օգտակար էր 💛

Տեսանյութում դասին սովորած colour idioms միայն 10%-ն է։ Սովորել ենք բանավոր խոսքում ակտիվ կիրառելով, հայերենից անգլերեն գրավոր թարգմանություններով։

#անգլերեն #անգլերենիդասընթացներ #լեզուներ

«Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել: Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունե...
09/09/2026

«Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել: Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին: Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որն առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել»:

«Եթե մարդը խիղճ չունի, նա մարդ չէ, նա դեռ իսկական մարդ չէ։
ՄԻԱՅՆ ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԼԱՑ ԼԻՆՈՒՄ։ Այն մարդը, որը լաց չի լինում աշխարհի ցավի համար, նա վատն է, քան կեղտը, որի վրայով քայլում է, որովհետև կեղտը դեռ սնում է սերմը, արմատը, ծիլը և ծաղիկը, իսկ առանց խղճի ու կարեկցանքի մարդու հոգին անպտուղ է, ոչինչ չի կարող սնուցել, բացառությամբ ամբարտավանության, որը, ի վերջո, կարող է մարդուն առաջնորդել սպանության` գեղեցիկի սպանության...»

Վ.Սարոյան «Մարդկային կատակերգություն»

27/08/2026

Շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություն թողնեք կամ կիսվեք տեսանյութով էջի ակտիվությունը պահելու համար։

Կյանքը լի է անձրևոտ օրերով, հանկարծակի փոթորիկներով, անսպասելի ամպամածություններով: Դժվարություններն ու հիասթափությունները գալիս են անկոչ, ինչպես այդ ամպերը, ու սպասել, որ դրանք ինքնուրույն ցրվեն, նշանակում է կորցնել թանկագին ժամանակը: Փոխարենը՝ կարելի է բացել ձեռքերը, զգալ կաթիլների ռիթմը մաշկիդ վրա ու սկսել շարժվել: Պարել: Ոչ թե չնայելով անձրևին, այլ հենց նրա հետ միասին, նրա երաժշտության ներքո: Երբ դու պարում ես, քո շուրջը մի անտեսանելի ջերմություն է տարածվում: Դու փայլում ես ոչ թե արտաքին լույսով, այլ ներքինով: Եվ հենց այդ շողն է, որ կամաց-կամաց նոսրացնում է ամպերը։ Պարզվում է՝ ամպերը ցրելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համբերությունն է, այլ փայլելը: Այսպես ես սովորեցի՝ անձրևը կարող է թրջել, բայց կարող է նաև պարելու առիթ դառնալ: Ամպերը կարող են խավարեցնել երկինքը, բայց չեն կարող խավարեցնել քո ներսի լույսը, քանի դեռ դու շարունակում ես շարժվել: Եվ ամեն անգամ, երբ ես պարում եմ անձրևի տակ, զգում եմ, որ ոչ թե փոխում եմ եղանակը, այլ՝ փոխում եմ իմ հարաբերությունը նրա հետ. դադարում եմ լինել զոհ, դառնում եմ համահեղինակ: Կյանքում էլ է այդպես՝ մութ օրերը չեն անհետանում, երբ դու պարում ես, դրանք վերածվում են գեղեցիկ ֆոնի, որի վրա լույսդ ավելի պայծառ է երևում: Եվ ամպերը ցրվում են ոչ թե այն պատճառով, որ դու հաղթել ես դրանց, այլ որովհետև դադարել ես նայել դրանց՝ ընտրելով նայել քո ներսի պարին: Իսկ երբ դու փայլում ես այնպես, ասես արևը միշտ քո մեջ է, աշխարհն ինքն է սկսում լուսավորվել քո շուրջը:

Մոսկվայի դպրոցներից մեկում դասերից սկսել էր բացակայել աշակերտներից մեկը։ Բացակայեց մեկ շաբաթ, երկու ...Լյովան հեռախոս չո...
27/08/2026

Մոսկվայի դպրոցներից մեկում դասերից սկսել էր բացակայել աշակերտներից մեկը։ Բացակայեց մեկ շաբաթ, երկու ...
Լյովան հեռախոս չուներ և ուսուցչուհու խորհրդով համադասարանցիները որոշեցին այցելել նրանց տուն։

Դուռը բացեց Լյովայի մայրը։ Նրա դեմքը շատ թախծոտ էր։ Երեխաները բարևեցին և ամոթխած կերպով հարցրին.

— Ինչու՞ Լյովան դպրոց չի գալիս։

Մայրը տխրությամբ պատասխանեց.

— Նա այլևս չի կարող սովորել ձեզ հետ։ Նրան վիրահատեցին, բայց անհաջող։ Լյովան կուրացել է ու չի կարող ինքնուրույն քայլել ...

Երեխաները լռեցին ու միմյանց նայեցին։ Հանկարծ նրանցից մեկն առաջարկեց.

— Իսկ մենք հերթով նրան դպրոց կուղեկցենք։

— Եվ տուն կճանապարհենք։

— Ու կօգնենք դասերը սովորելու, — միմյանց հերթ չտալով սկսեցին ծլվլալ համադասարանցիները։

Մայրիկի աչքերում արցունքներ ցոլցլացին։ Նա երեխաներին սենյակ տարավ։ Քիչ անց, պատերը ձեռքով շոշափելով ներս մտավ Լյովան` աչքերին վիրակապ։ Երեխաները քարացան։ Իրականում նրանք նոր հասկացան, թե ինչ դժբախտություն է պատահել իրենց դասընկերոջ հետ։ Լյովան դժվարությամբ ասաց.

— Բարև ձեզ։

Եվ այդ ժամանակ բոլորը վրա տվեցին իրենց առաջարկներով.

— Ես վաղը կգամ ձեր տուն ու քեզ դպրոց կուղեկցեմ։

— Իսկ ես կպատմեմ, թե ինչ ենք անցել հանրահաշվից։

— Իսկ ես պատմության դասերը կպատմեմ քեզ։

Լյովան չգիտեր, թե ում լսեր և միայն շփոթված գլխով էր անում։ Մայրիկի դեմքով անձրևի պես արցունք էր հոսում։

Գնալուց հետո երեխաները պլան կազմեցին, թե ով երբ է նրան ուղեկցելու, թե ով որ առարկան է բացատրելու, թե ով է զբոսնելու Լյովայի հետ ու դպրոցից տուն ուղեկցելու։

Այն տղան, որ դպրոցում Լյովայի հետ նստում էր նույն նստարանին, դասի ժամին շշուկով պատմում էր նրան, թե ինչ է գրում ուսուցիչը գրատախտակին։ Եվ ինչպես էր քարանում դասարանը, երբ Լյովան դասն էր պատմում։ Ինչպես էին բոլորն ուրախանում, երբ նա հինգ էր ստանում, նույնիսկ ավելի շատ, քան երբ իրենք էին հինգ ստանում։

Լյովան շատ լավ էր սովորում։ Սկսեց լավ սովորել նաև ամբողջ դասարանը։ Որպեսզի իրենց դժբախտության մեջ հայտնված ընկերոջը կարողանային դասը բացատրել, հարկավոր էր, որ իրենք էլ դասն իմանային։ Եվ երեխաները փորձում էին ... Դա դեռ քիչ էր, ձմռանը նրանք Լյովային տանում էին սահադաշտ։ Լյովան շատ էր սիրում դասական երաժշտություն և երեխաները նրա հետ գնում էին սիմֆոնիկ համերգներ լսելու ...

Լյովան դպրոցն ավարտեց ոսկե մեդալով, իսկ հետո ինստիտուտ ընդունվեց։ Այնտեղ նույնպես գտնվեցին ընկերներ, որոնք դարձան նրա աչքերը։ Ինստիտուտից հետո Լյովան շարունակեց ուսումը և ի վերջո դարձավ աշխարհահռչակ մաթեմատիկոս, ակադեմիկոս ԼԵՎ ՊՈՆՏՐՅԱԳԻՆԸ։
Անհաշիվ են մարդիկ, որոնք լույսը տեսել են բարի գործի համար։

ԼԵՎ ՍԵՄՅՈՆԻ ՊՈՆՏՐՅԱԳԻՆ — խորհրդային մաթեմատիկոս, XX դարի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկը։

Բորիս Գանագո - «Երեխաներին` հավատի մասին»

Թարգմ`. Խորեն Կասյան

25/08/2026

Շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություն թողնեք կամ կիսվեք տեսանյութով էջի ակտիվությունը պահելու համար։
Եթե օգտակար էր 💛

Ավելացնե՞նք շարքը։

#անգլերեն #լեզուներ #հայաստան

😂😂😂
24/08/2026

😂😂😂

24/08/2026

Շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություն թողնեք կամ կիսվեք տեսանյութով էջի ակտիվությունը պահելու համար։
Եթե օգտակար էր 💛

Պահպանիր ու կիրառիր

#անգլերեն #լեզուներ #հայաստան

23/08/2026

Շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություն թողնեք կամ կիսվեք տեսանյութով էջի ակտիվությունը պահելու համար։
Եթե օգտակար էր 💛

Գիտես՝ ում ուղարկել 🤍

#անգլերեն #լեզուներ #հայաստան

21/08/2026

Շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություն թողնեք կամ կիսվեք տեսանյութով էջի ակտիվությունը պահելու համար։
Եթե օգտակար էր 💛

Ավելացնե՞նք շարքը։

#անգլերեն #լեզուներ #հայաստան

Address

Yerevan

Opening Hours

Monday 07:00 - 21:00
Tuesday 07:00 - 21:00
Wednesday 07:00 - 12:00
Thursday 07:00 - 21:00
Friday 07:00 - 12:00
Saturday 09:00 - 21:00

Telephone

+37498500016

Alerts

Be the first to know and let us send you an email when Step Up with Meline posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Step Up with Meline:

Shortcuts

Share

Category