YOFF Armenia

YOFF Armenia

Share

«YOFF Armenia – Երիտասարդական հարթակ, որը միավորում է ակտիվ սերնդին՝ հանուն ապագայի հզորացման և նոր հնարավորությունների ստեղծման:»

06/07/2026

🤩«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է «Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի 6-րդ հոսքի ընդունելությունը։

Հետաքրքրված ե՞ս համայնքում, բնակավայրում, ներդրում ունենալ ձեր և հարևան համայնքներում սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության հաստատման և կայուն զարգացման գործում, ապա «Էկո-ակտիվիզմի Ակադեմիան» հենց քեզ համար է։

Ակադեմիայի Նպատակները․
- Միավորել նպատակասլաց քաղաքացիներին, ովքեր ձգտում են իրենց ձայնը լսելի դարձնել սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման որոշումների կայացման գործընթացներում։
- Զարգացնել մասնակիցների հմտությունները՝ համայնքային սոցիալ-բնապահպանական մարտահրավերները վերհանելու, վերլուծելու և դրանց լուծման համար համայնքի ուժերը համախմբելու ուղղությամբ:
- Սովորեցնել և աջակցել ակտիվիստներին կազմակերպելու արդյունավետ հանրային արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և համայնքների առողջ զարգացմանը:
- Ձևավորել համախոհների ակտիվ ցանց՝ հիմնված համընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ գործելու պատրաստակամության վրա։

👫Ո՞վ կարող է մասնակցել․
-18 տարեկանից բարձր անձինք ՀՀ բոլոր համայնքներից (առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին)
- Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն ունեցող անձինք
- Նախաձեռնող քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են սոցիալ-բնապահպանական և համայնքային զարգացման հարցերով
- Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, տեղական բիզնեսի ներկայացուցիչներ, սոցիալական ձեռներեցներ, ֆերմերներ, երիտասարդներ, լրագրողներ

📖Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 3 ամիս տևողությամբ կրթական և պրակտիկ մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին․
- Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
- Կանաչ/կայուն տնտեսություն
- Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
- Տեղական ժողովրդավարություն
- Բնապահպանական շարժումները Հայաստանում
- Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում
- Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ
Ակադեմիայի դասընթացավարներն ու մենթորներն են լինելու քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտի փորձառու մասնագետներ ու ակտիվիստներ։
Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։

⏰Էկո-ակտիվիզմի ակադեմիայի 6-րդ հոսքի 1-ին շրջափուլի անց կացման նախնական ամսաթիվը՝ 2026 թ-ի Օգոստոսի 06(ժամանում)-09, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական կենտրոն ՍՁ-ում:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։

👉Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել սույն դիմում հայտը մինչև 2026 թ-ի Հուլիսի 12-ը․ https://forms.gle/fWHhN7Q6JdwqoFRz6

📞Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:

«Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի շրջանավարտները հետագայում հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ համայնքներում «Կանաչ խորհուրդ»-ների հիմնադրման աշխատանքներին։

29/05/2026

🤩 Մեր լավագույն գործընկերներից

ENG text below ⤵

🎉Սիրելի տավուշաբնակներ,
«Տեղական ձայներ, ազգային հաշվետվողականություն․ երիտասարդների կողմից առաջնորդվող ընտրական մշտադիտարկում Տավուշի մարզում» (Local Voices, National Accountability: Youth-Led Election Oversight in Tavush) ծրագրի շրջանակում հունիսի 3-ին «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»-ը իրականացնում է մեկօրյա աշխատարան «Ընտրական իրավունք, մեդիագրագիտություն եւ քաղաքացիական մասնակցություն» թեմայով։

🔷Ովքե՞ր կարող են մասնակցել․
● 17–35 տարեկան ակտիվ երիտասարդներ Տավուշի մարզի համայնքներից,
● Երիտասարդական նախաձեռնությունների և խմբերի ներկայացուցիչներ,
●Քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, համայնքային ակտիվիստները։
●Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք:

🔶Ի՞նչ է ձեզ սպասվում․

✅Թեմատիկ քննարկումներ հանրային և քաղաքական գործընթացների վերաբերյալ,

✅Հետաքրքիր ներկայացում/պրեզենտացիա ընտրական իրավունքի, մեդիագրագիտության, քաղաքացիական մասնակցության վերաբերյալ:

🔷Որտե՞ղ և ե՞րբ․

📌«Կենաց հաց» ամբողջահատիկի ակադեմիա (ք․ Իջևան, Վասիլյան փողոց, շենք 43)

📆Հունիսի 3, 2026թ.

⏱️Ժամը 12:00 – 15:30

Մասնակցությունը անվճար է, նախապես գրանցումը՝ պարտադիր։

Գրանցվե՛ք մինչև հունիսի 1-ը միջոցառմանը Ձեր մասնակցությունը ապահովելու համար հետևյալ հղումով🔗

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSehUhbh5fdMQxKKMx1bOE_5EuNL-RjYYrhl3bezhl_WlTZLjw/viewform?usp=dialog
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 99 16 32 00 հեռախոսահամարով։

…………………………………………………………………..

✅«Տեղական ձայներ, ազգային հաշվետվողականություն․ երիտասարդների կողմից առաջնորդվող ընտրական մշտադիտարկում Տավուշի մարզում» (Local Voices, National Accountability: Youth-Led Election Oversight in Tavush) ծրագիրը իրականացվում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կողմից «ProElect» ծրագրի շրջանակներում։
«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։

🎉Dear residents of Tavush,

Within the framework of the project “Local Voices, National Accountability: Youth-Led Election Oversight in Tavush”, on June 3, the “Civic Youth Center” will organize a one-day workshop on “Electoral Rights, Media Literacy, and Civic Participation”.
🔷Who can participate?

● Active young people aged 17–35 from communities of Tavush Province,
● Representatives of youth initiatives and groups,
● Representatives of civil society organizations and community activists,
● Displaced persons from Nagorno-Karabakh.

🔶What to expect:
✅Thematic discussions on public and political processes,
✅Engaging presentations on electoral rights, media literacy, and civic participation.

🔷Where and when:
📌“Kents Hats” Whole Grain Academy (43 Vasilyan Street, Ijevan)
📆June 3, 2026
⏱️12:00 PM – 3:30 PM

Participation is free of charge; prior registration is mandatory.

Register by June 1 to secure your participation in the event via the following link:🔗
https://docs.google.com/.../1fidmrmkwVqny5otfN4DG0iG.../edit

For more information, please call: +374 99 16 32 00.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

✅The project “Local Voices, National Accountability: Youth-Led Election Oversight in Tavush” is implemented by the Civil Youth Center within the framework of the “ProElect” program.
“ProElect - Promote accountability in Electoral processes in EaP through increased participation and capacity of civic actors” is a regional project run by the Transatlantic Foundation in partnership with ERIM (Equal Rights and Independent Media) and funded by the European Union. The project aims to ensure that civil society actors in the Eastern Neighbourhood are engaged, capable and knowledgeable in monitoring elections and promoting democratic accountability mechanisms.

11/05/2026

📣ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

❓Հետաքրքրվա՞ծ ես հանրային և քաղաքական գործընթացներով,

❓Ցանկանու՞մ ես բարելավել գիտելիքներդ ընտրական իրավունքի, մեդիագրագիտության, քաղաքացիական մասնակցության վերաբերյալ,

ԱՊԱ
🔷«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»-ը սիրով հրավիրում է ՔԵԶ մասնակցելու «Ընտրական իրավունք, մեդիագրագիտություն եւ քաղաքացիական մասնակցություն» թեմայով մեկօրյա աշխատարանին։

👥Ովքե՞ր կարող են մասնակցել աշխատարանին․

🔗ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում բնակվող 17-35 տարեկան երիտասարդները,

🔗 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,

🔗Քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, համայնքային ակտիվիստները։

📍 Աշխատարանները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով.
📌 Մայիսի 17– Իջևան, Դիլիջան
📌 Մայիսի 19 – Նոյեմբերյան
📌 Մայիսի 21 – Բերդ

📝 Գրանցվելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը՝
https://docs.google.com/.../1fidmrmkwVqny5otfN4DG0iG.../edit

🔶Տեղի և ժամի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված մասնակիցներին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 77 73 33 92 հեռախոսահամարով։

_________________
✅«Տեղական ձայներ, ազգային հաշվետվողականություն․ երիտասարդների կողմից առաջնորդվող ընտրական մշտադիտարկում Տավուշի մարզում» (Local Voices, National Accountability: Youth-Led Election Oversight in Tavush) ծրագիրը իրականացվում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կողմից «ProElect» ծրագրի շրջանակներում։
«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan