13/07/2026
Նոր հնարավորություն 10-րդ դասարանի դիմորդների համար
Հարգելի՛ ծնողներ և աշակերտներ,
Լավ նորություն 10-րդ դասարանի դիմորդների համար․ այս տարի արհեստական բանականության դասարաններ են բացվում ՀՀ բոլոր մարզերի շուրջ 40 ավագ դպրոցներում ( https://drive.google.com/file/d/1efF_PkOMeNVdM1BSNKFgvLGg2jz4Q1If/view) , որոնց կազմում է ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Մանուել Քաջունու անվան հ 54 ավագ դպրոցը:
Եթե երբևէ մտածել եք՝ ինչ սովորել ու ինչ մասնագետ դառնալ, որպեսզի ակտուալ լինի արհեստական բանականության դարում, սիրում եք մաթեմատիկա ու ծրագրավորում և ուզում եք հասկանալ AI-ը ChatGPT-ից այն կողմ, ուրեմն «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրը ձեզ համար է։
Ներդրվելով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ ծրագիրն ԱՆՎՃԱՐ հնարավորություն է տալիս աշակերտներին ավագ դպրոցի իրենց 3 տարվա ընթացքում որպես առարկա անցնել՝
Արհեստական բանականություն
Python ծրագրավորման լեզու
Խորացված հանրահաշիվ
Զուգահեռ՝ աշակերտներն անցնում են մասնագիտական կողմնորոշման և հմտությունների զարգացման հատուկ ծրագիր, հնարավորություն ստանում մասնակցելու հայաստանյան և միջազգային AI օլիմպիադաների ու մրցույթների, իսկ ամառներն անցկացնում FAST-ի AI ճամբարում՝ բացահայտելով ապագա մասնագիտությունները։
Լրացրեք ձեր հետաքրքրության հայտը՝ https://forms.zohopublic.com/FAST/form/20262027/formperma/oHt7roVaKVZknzBQSZPo2gWygs7K_oufg1dtEEIku1Y և ԴԻՄԵՔ ծրագրի շուրջ 40 դպրոցներից մեկը։
- Ծրագրի բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://fast.foundation/hy/program/4379/2024/general-information։
- ընդունելության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ https://fast.foundation/hy/program/4379/2024/new_tab/7406/%D4%B8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2026-2027,
- նախորդ տարվա թեստային նմուշը՝ https://www.fast.foundation/pdf/generation-ai-admission-test-example։
03/07/2026
29/06/2026
01/06/2026
27/05/2026
27/05/2026
21/05/2026
19/05/2026