Department of Public Health, NIH RA

Department of Public Health, NIH RA

Share

Welcome to the official page

Պատրաստել հանրային առողջապահության առաջնորդներ, ովքեր ժամանակակից գիտելիքների և հմտությունների շնորհիվ ունակ կլինեն իրականացնել անհրաժեշտ բարեփոխուﬓեր առողջապահության ոլորտում՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը և ամրապնդմանը:

07/05/2026

Տարիների ընթացքում մեր ամբիոնը ձևավորել է ոչ միայն կրթական ծրագիր, այլ մասնագիտական համայնք՝ հիմնված գիտելիքի, փորձի և փոխադարձ հարգանքի վրա:

Մեզ համար ամենակարևոր գնահատականը եղել է մեր մասնակիցների վստահությունը և նրանց մասնագիտական աճը📚💙

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում (ՀՀ ԱՆ ԱԱԻ) իրականացվող «Առողջապահության կազմակերպում և կառավարում» հետավարտական/հետբուհական կրթական ծրագրի վերաբերյալ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից հրապարակված տեղեկատվության առնչությամբ անհրաժեշտ ենք համարում արձագանքել՝ նշելով հետևյալը․

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կողմից իրականացվող հետավարտական նեղ մասնագիտացման ծրագրին կարող են մասնակցել բացառապես բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր արդեն իսկ հանդիսանում են առողջապահության ոլորտի մասնագետներ։

Սույն կրթական ծրագիրը նախատեսված չէ ոչ բժշկական կրթություն ունեցող անձանց համար։

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի N23-Ն հրամանով հաստատված «Առողջապահության ոլորտի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների» նոր ցանկի համաձայն՝ «Հանրային առողջություն և առողջապահություն» հիմնական մասնագիտությունը նախատեսում է մագիստրոսի աստիճան, մինչդեռ, «Առողջապահության կազմակերպում և կառավարում» ծրագիրը հանդիսանում է նեղ մասնագիտացում։
Հետևաբար, տվյալ նեղ մասնագիտացումը կարող է ձեռք բերվել հիմնական բժշկական մասնագիտության հենքի վրա։

Միաժամանակ նշենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ն չի իրականացնում մագիստրոսական կրթական ծրագրեր, քանի որ դրանք բուհական ծրագրեր են։ Մագիստրոսական ծրագրեր իրականացվում են բացառապես բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից։

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և նպատակ ունեն զարգացնելու առողջապահության կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային առողջապահության և կազմակերպչական հմտությունները՝ առողջապահական համակարգի շարունակական զարգացման և բարեփոխումների համատեքստում։

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ծրագրի շրջանակում ուսումնական գործընթացը կազմակերպվում է աշխատանքային օրերին՝ ուշ ժամերին, ինչպես նաև շաբաթ օրերին՝ ժամը 11:00–18:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք նաև, որ ուսումնառողները երբեմն ներգրավված են լինում դասերին՝ առցանց մասնակցությամբ։

Հետևաբար, շրջանառվող այն պնդումները, թե մասնակիցներն ուսմանը ներգրավված են իրենց հիմնական աշխատանքային պարտականությունների կատարման հաշվին, չեն համապատասխանում իրականությանը։

Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ կրթական գործընթացն իրականացվում է ակադեմիական պատասխանատվության, մասնակցության և գնահատման սահմանված չափանիշների պահպանմամբ։

Հանրային առողջապահության ոլորտում ժամանակակից կառավարման գիտելիքների զարգացումն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման կարևոր նախապայման է, և չի կարող դիտարկվել որպես ձևական գործընթաց։

Կոչ ենք անում զերծ մնալ մասնագիտական կրթության և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ ոչ մասնագիտական գնահատականներից և հարցը դիտարկել բացառապես մասնագիտական ու ինստիտուցիոնալ հարթության մեջ։

04/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց ✨
Թող Զատիկը ձեր տուն բերի սեր, ջերմություն և նոր սկիզբ 🌿

🌿Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Այս հույսով լի տոնի առիթով մաղթում ենք ձեզ և ձեր հարազատներին առողջություն, խաղաղություն ու բարօրություն։

Շնորհավոր Սուրբ Զատիկ 🐣

15/12/2025
02/10/2025

✨📢 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢✨
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի
🏛️ Հանրային առողջապահության կազմակերպման և կառավարման ամբիոնը
հայտարարում է ընդունելություն «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտությամբ։

🎯 Ծրագրի նպատակն է` պատրաստել հանրային առողջապահության մասնագետներ, ովքեր ժամանակակից գիտելիքների և ունակությունների շնորհիվ կկարողանան իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ առողջապահության ոլորտում՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը։

📞 Հարցերի դեպքում դիմել՝
📱 +374 96 024740
☎️ 8501(2)

27/07/2025

💦🌸 Շնորհավոր Վարդավառ 🌸💦

21/06/2025

Հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է🎊

06/06/2025

#ՉծխելուՕրԱմենՕր | Առողջությունը կյանքի շարժիչ ուժն է, որի մասին պետք է հոգալ ԱՄԵՆ ՕՐ 💚

«Չծխելու Օր, Ամեն Օր» կարգախոսը նպատակ ունի հասարակության շրջանում ձևավորել կանխարգելիչ բժշկությանը հետևելու մշակույթը։

Միակ «ԱՆՎՏԱՆԳ» ծխախոտը դա ձեր վերջին գլանակն է:

Հիշեք՝ լավ է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ, քան բուժել։
#ԱռողջՇունչԱմենՕր
#ԱնծուխՀայաստան

01/06/2025

No child offside
🧒💪 Առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել մի աշխարհ, որտեղ երեխաները գնահատվում են, պաշտպանված են և լիազորված են ապրել առողջ, երջանիկ և լիարժեք կյանքով 🌱

#ԱռողջԵրեխա #ԱռողջԱպրելակերպ #ԵրեխաներիԲարօրություն

04/03/2025

Հանրային առողջապահության կազմակերպում և կառավարում

🔹 Տեղեկացնում ենք, որ մարտի 4-ից ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Հանրային առողջապահության կազմակերպման և կառավարման ամբիոնում մեկնարկել է ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությամբ՝
• Հանրային առողջապահության կազմակերպում և կառավարում
Ուսման տևողությունը՝ 14 ամիս
Հայտերն ընդունվում են ԱԱԻ-ի ուսումնական բաժնում՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9.00 – 17.00:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• դիպլոմը և միջուկը (պատճենը)
• անձնագիր և սոց.քարտ (պատճենը)
• զինվորական գրքույկ (պատճենը)
• մեկ լուսանկար
•ինքնակենսագրություն

📞 Հարցերի դեպքում զանգահարել՝ 055537350
#օրդինատուրա #հանրային #առողջապահություն

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Komitas 49/4
Yerevan
051