Համո Սահյան «Մեր Լեզուն»
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:
Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:
hasmik_mankakan_studio
✅Ներկայացումներ պրոֆ.բեմերում✅Երգ✅Պար✅Բեմ. խոսք✅Բեմ. շարժ✅Փառատոններ✅Դասական երաժշտ. լսումներ
🎭«ՀԱՍՄԻԿ»երաժշտական թատրոն-ստուդիան վերսկսում է իր աշխատանքները և հայտարարում է ընդունելություն՝ 8-18 տարեկան բոլոր նրանց համար, ովքեր ունեն ցանկություն, ինչպես նաև թատերական և երաժշտական տվյալներ մեզ մոտ սովորելու համար։
‼️Պատրաստում ենք նաև դիմորդներ թատերական ինստիտուտի համար։
🎭Դասավանդվում է՝
✅Դերասանի վարպետություն
✅ Բեմական խոսք
✅Բեմական շարժում
✅Պար (պիեսի շրջանակում)
✅Երգ (պիեսի շրջանակում)
✅Արվեստի պատմություն
✅Դասական երաժշտության լսումներ
✅Մյուզիքլներ պրոֆեսիոնալ բեմում։
👌Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Զաքարյան։
👌Դերասանի վարպետությունը դասավանդում է դերասանուհի Լուսին Վարդանյանը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով; +374 91377338 կամ գրել անձնական նամակ։
«Ագահ տնակը» 🎭❤️
(սիրողական նկարահանում)
29/08/2023
Մենք սպասում ենք ձեզ😍
08/08/2023
‼️ Նոր ուսումնական տարվանն ընդառաջ‼️
Սիրելի հետևորդներ,ընդունելությունը շարունակվում է,սիրով սպասում ենք։
Հարցերի համար զանգահարեք կամ📩
01/06/2023
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը😍 խաղաղ ապրեք սիրելի երեխաներ🕊
❗️🎭 #ԻսկԴուԳիտեսՈր Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (հունիսի 16)։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին[1], 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։ Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել։ Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն։ Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին։
Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։ 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության։ Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի։
1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ։ Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները։
05/05/2023
❗️🎭 #ԻսկԴուԳիտեսՈր
Մանուկների ուժերով խաղացվող ներկայացումներ։ Սկզբնավորվել է, այսպես կոչված, դպրոցական թատրոնից։ Խորհրդային տարիներին մանկական ինքնագործունեության տեսակներից է, որ կազմակերպվում է պիոներների ու դպրոցականների պալատներում, դպրոցներում, ակումբներում և այլն։
Մանուկների դաստիարակությանը ծառայող պրոֆեսիոնալ թատրոն (պատանի հանդիսատեսի թատրոն՝ ՊՀԹ)։ Ստեղծվել է խորհրդային պետության օրոք։ Կազմավորվել է լուսավորության առաջին ժողովրդական կոմիսար Ա. Վ. Լունաչարսկու միջամտությամբ. նա է գլխավորել Մանկական առաջին պետական թատրոնի (Մոսկվա, 1920 թվական) դիրեկտորիան։ Մանկական թատրոնի ամրապնդման և զարգացման համար մեծ ավանդ են ներդրել նրա առաջին գործիչներն ու ղեկավարները՝ Ա. Ա. Բրյանցեը, Ն. Ի. Սացը, Դ. Վ. Ռոշալը, Ա. Ա. Թաղաիշվիլին և ուրիշներ։ 1920-ական թվականներին թատրոններ ստեղծվել են Խարկովում (1920 թվական, այժմ՝ Մ. Դորկու անվան ՊՀԹ Լվովում), Մոսկվայում՝ 1921 թվականին (այժմ՝ Կենտրոնական մանկական թատրոն) և 1924 թվականին (Պատանի հանդիսատեսի թատրոն), Լենինգրադում (Պատանի հանդիսատեսի թատրոն, 1922 թվական), Կիևում (1924 թվական), ՊՀԹ-ներ Թիֆլիսում՝ ռուսական (1927 թվական) և վրացական (1928 թվական), Դորկիում (1928 թվական), Բաքվում (1928 թվական), Երևանում (1929 թվական), Նովոսիբիրսկում (1930 թվական) և այլուր։ 1930 թվականին արդեն կար 20 մանկական թատրոն, որոնց ցանցն ամեն տարի ընդարձակվում էր. միաժամանակ աճում էր տիկնիկային թատրոնների թիվը։ Մանկական թատրոնների խաղացանկը սկզբում կազմվել է հեքիաթների և մանկական ընթերցման համար նախատեսվող վիպակների բեմականացումներից։ Կատարվել են նաև մանկական թատրոնի բեմադրական առանձնահատկությունների որոնումներ՝ ձգտելով ներկայացման հատուկ գունեղության և սինթետիկության կամ օգտագործելով մանկական խաղի սկզբունքները։ 1920-ական թվականներին կեսերին ժամանակակից թեմայով գրվել են առաջին պիեսները մանուկների համար։ Հերոսը խորհրդային պատանին էր, որի մարմնավորումը առաջին պլան մղեց բազմաթիվ երիտասարդ տրավեստի-դերասանուհիների։ 1930-ական թվականներին սկգբը խորհրդային դրամատուրգիան հիմնական տեղ գրավեց մանկական թատրոնների խաղացանկում՝ նպաստելով դպրոցի և պիոներական կազմակերպության դաստիարակչական աշխատանքին։ 1930-ական թվականներին կեսերին վերջնականապես կազմավորվել են խորհրդային նանկական թատրոնի զաղափարա-գեղարվեստական և մանկավարժական հիմնական սկզբունքները, փոքր տարիքի դպրոցականների համար մշակվել է հիմնականում թատերական հեքիաթի ժանրը, պատանիների համար՝ արկածալին, պատմահեղափոխական պիեսներ, կատակերգություններ, ավելի խոր խնդիրներ առաջ քաշող ներկայացումները (այդ թվում դասականների գործերը) հասցեագրված են բարձր դասարանցիներին։ Մանկական թատրոնն ունի մանկավարժական մաս, որ կապ է պահպանում դպրոցի հեա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հատուկ նշանակություն է սաացել հայրենասիրության թեման։ 1940-ական թվականներին երկրորդ կեսին ներկայացումներում մեծ ուշադրություն է նվիրվել խաղաղության, պատանու բնավորության ձևավորման, նրա բարոյաքաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման հարցերին։ ԽՍՀՄ-ում 1971 թվականին գործել է 46 դրամատիկական և մեկ երաժշտական մանկական թատրոն։ Մանուկների համար ներկայացումներ են բեմադրվում նաև մեծահասակների թատրոններում։ Սոցիալիստական մյուս երկրներում մանկական թատրոնները լայնորեն օգտվում են խորհրդային թատրոնի փորձից, խաղացանկից, հովանավորվում են պետության կողմից, ունեն մշտական շենքեր։ Կապիտալիստական երկրներում մանկական թատրոնները մեծ մասամբ կիսապրոֆեսիոնալ շրջիկ կոլեկտիվներ են։
1965 թվականին ստեղծվել է մանուկների և պատանիների միջազգային ասոցիացիա (ԱՍՍԻՏԵԺ), որի նախագահը 1968 թվականից Կ. Յա. Շահ-Ազիզովն է (Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի ղեկավարը), գլխավոր քարտուղարը՝ Ռ. Մ. Բոդուեսը (Ֆրանսիա)։
27/03/2023
#արխիվ🎭 2008թ. Մարտի 27
27/03/2023
Շնորհավոր թատրոնի միջազգային օրը❤️🎭
27/03/2023
❗️🎭ԻսկԴուԳիտեսՈր «Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին)։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը[2]։
«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին...[3]»: Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ «Թատրոնն սկսում է կախիչներից»[4], որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ։
Թատերական արվեստի սիրահարների համար «Թատրոնի օրը» իսկական տոն է, քանի որ այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումները «մշակութային տաճարներում», տարբեր թատերական փառատոնները, իսկ որոշ թատրոններ էլ այդ օրը փորձում են ցուցադրել նոր ներկայացումների պրեմիերաներ։
04/03/2023
«Ագահ տնակը» Արագիլներ🎭
02/03/2023
«Բրեմենյան երաժիշտները» ☺️🎭
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Yerevan