Santé Arménie Medical Academy
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Santé Arménie Medical Academy, Medical school, Yerevan.
📅 Հունիսի 19-24-ը Արմավիրի ԲԿ-ում, Գյումրու ԲԿ-ում, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում և Վանաձորի ԲԿ-ում հաջողությամբ իրականացվեց «Սպիրոմետրիա․ կատարում և արդյունքների մեկնաբանություն» գործնական դասընթացների շարքը։
🤝 Դասընթացները համատեղ կազմակերպվել էին «Santé Arménie» ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից։
👩⚕️👨⚕️ Ուրախ ենք, որ ծրագրին մասնակցեցին շուրջ 60 մասնագետներ՝ թոքաբաններ, ալերգոլոգներ և կլինիկական իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ և թերապևտներ։
📚 Այս գործնական աշխատանքները դարձան շուրջ 8 ամիս տևած ուսումնական ծրագրի ամփոփումը, որի ընթացքում մասնակիցները ներգրավված էին վեբինարներում և ինքնաուսուցման դասընթացներում՝ ամրապնդելով իրենց տեսական և գործնական գիտելիքները սպիրոմետրիայի ոլորտում։
👏 Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դասընթացավար Արթուր Եսայանին՝ իր փորձն ու գիտելիքները մասնակիցներին փոխանցելու համար։
🏥 Շնորհակալություն ենք հայտնում նաև Արմավիրի ԲԿ-ին, Գյումրու ԲԿ-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրին և Վանաձորի ԲԿ-ին՝ դասընթացները հյուրընկալելու և այս նախաձեռնության իրականացմանը աջակցելու համար։
💙 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և շարունակական մասնագիտական զարգացմանը նվիրված լինելու համար։
🧠 «Կաթվածի վարում. սուր փուլից մինչև վերականգնում»
Հունիսի 2-ին Գորիսի բժշկական կենտրոնում կայացավ «Կաթվածի վարում. սուր փուլից մինչև վերականգնում» թեմայով մասնագիտական կոնֆերանս, որը համախմբեց շուրջ 30 մասնագետների՝ Գորիսի ԲԿ-ից և Գորիսի Հայ-Ֆրանսիական Ցերեկային Վերականգնողական Կենտրոնից։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու կաթվածի վարման ժամանակակից մոտեցումներին։ Քննարկվեցին հետևյալ կարևոր թեմաները․
🔹 Կաթվածի վարումը շտապ օգնության բժշկի կողմից
🔹 Կաթվածի վարումը նյարդաբանի կողմից
🔹 Կլինիկական դեպքերի քննարկում
🔹 Վերականգնում կաթվածից հետո
Կոնֆերանսը հարթակ դարձավ փորձի փոխանակման, մասնագիտական քննարկումների և գիտելիքների ամրապնդման համար։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում դասընթացի խոսնակներին՝
🔹 Բժ. Տիֆեն Բուսաո
🔹 Բժ. Կարինե Շահբազյան
🔹 Բժ. Լենա Ավոյան
Շնորհակալություն ձեր մասնագիտական փորձի, արժեքավոր գիտելիքների և մասնակիցների հետ ակտիվ փոխգործակցության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև -ին համակազմակերպման և շարունակական մասնագիտական զարգացման նկատմամբ ցուցաբերած հանձնառության համար։
«Santé Arménie» բժշկական ակադեմիան շարունակում է աջակցել Հայաստանի մարզերում առողջապահութ
🧠 «Կաթվածի վարում. սուր փուլից մինչև վերականգնում»
Հուլիսի 2-ին Գորիսի բժշկական կենտրոնում կայացավ «Կաթվածի վարում. սուր փուլից մինչև վերականգնում» թեմայով մասնագիտական կոնֆերանս, որը համախմբեց շուրջ 30 մասնագետների՝ Գորիսի ԲԿ-ից և Գորիսի Հայ-Ֆրանսիական Ցերեկային Վերականգնողական Կենտրոնից։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու կաթվածի վարման ժամանակակից մոտեցումներին։ Քննարկվեցին հետևյալ կարևոր թեմաները․
🔹 Կաթվածի վարումը շտապ օգնության բժշկի կողմից
🔹 Կաթվածի վարումը նյարդաբանի կողմից
🔹 Կլինիկական դեպքերի քննարկում
🔹 Վերականգնում կաթվածից հետո
Կոնֆերանսը հարթակ դարձավ փորձի փոխանակման, մասնագիտական քննարկումների և գիտելիքների ամրապնդման համար։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում դասընթացի խոսնակներին՝
🔹 Բժ. Տիֆեն Բուսաո
🔹 Բժ. Կարինե Շահբազյան
🔹 Բժ. Լենա Ավոյան
Շնորհակալություն ձեր մասնագիտական փորձի, արժեքավոր գիտելիքների և մասնակիցների հետ ակտիվ փոխգործակցության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center-ին համակազմակերպման և շարունակական մասնագիտական զարգացման նկատմամբ ցուցաբերած հանձնառության համար։
«Santé Arménie» բժշկական ակադեմիան շարունակում է աջակցել Հայաստանի մարզերում առողջապահության ոլորտի մասնագետների շարունակական կրթությանը՝ խթանելով գիտելիքի փոխանակումն ու լավագույն միջազգային փորձի ներդրումը։
Ամփոփում ենք «Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ․ բուժական և վերականգնողական վարում» կոնֆերանսը։
Մայիսի 31-ին անցկացված միջոցառումը համախմբեց ավելի քան 80 առողջապահական մասնագետների՝ վերականգնողաբանների, նյարդաբանների, ուրոլոգների, շտապօգնության բժիշկների, թերապևտների և բուժքույրերի՝ մասնագիտական փորձի փոխանակման և գիտելիքների զարգացման շուրջ։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում խոսնակներին՝
🔹 Բժ. Կարինե Շահբազյանին
🔹 Բժ. Լենա Ավոյանին
🔹 Բժ. Տիֆեն Բուսաոյին
🔹 Տիկին Մարինա Պուասոնին
Շնորհակալություն ձեր արժեքավոր գիտելիքների, փորձի և մասնակիցների հետ ունեցած ակտիվ քննարկումների համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր մասնակիցներին՝ հետաքրքրվածության, ակտիվ ներգրավվածության և միջոցառման հաջողությանը նպաստելու համար։
Santé Arménie բժշկական ակադեմիան շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով առողջապահության ոլորտի մասնագետների շարունակական կրթությանը և միջազգային փորձի փոխանակմանը։
📽️ Դիտեք միջոցառման լավագույն պահերը մեր տեսանյութում։
29/05/2026
🩺 «Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ․ բուժական և վերականգնողական վարում» կոնֆերանս
📅 Մայիսի 31
🕘 09:30 – 15:45
📍 միայն առկա ձևաչափ, Երևան, ՀԲԸՄ դահլիճ, Մելիք Ադմայան 2/2
👩⚕️ Խոսնակներ՝
🔹 Բժ. Կարինե Շահբազյան (Փարիզ)
🔹 Բժ. Լենա Ավոյան (Ֆրանսիա)
🔹 Բժ. Տիֆեն Բուսաո (Ֆրանսիա)
🔹 Տիկին Մարինա Պուասոն (Ֆրանսիա)
👥 Թիրախային լսարան՝
Վերականգնողաբաններ, շտապօգնության բժիշկներ, նյարդաբաններ, թերապևտներ, ուրոլոգներ, բուժքույրեր (ովքեր առնչվում են Միզապարկ-սֆինկտերային և անալ խանգարումներ ունեցող հիվանդների հետ)
🎓 Ավագ բուժանձնակազմին կտրամադրվի 5 ՇՄԶ տեսական կրեդիտ,
միջին բուժանձնակազմին՝ 3 ՇՄԶ տեսական կրեդիտ։
🔗 Գրանցվելու և ծրագրին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://shorturl.at/cBPuZ
⚠️ Տեղերը ԽԻՍՏ սահմանափակ են։
19/05/2026
📍 Մայիսի 18-ին Gyumri Medical center-ի շուրջ 85 բուժքույրեր մասնակցեցին «Դիաբետիկ կետոացիդոզ (ԴԿԱ)․ ոչ միայն բարձր գլյուկոզա, այլև մետաբոլիկ շտապ իրավիճակ» թեմայով կրեդիտավորված դասընթացին։
Դասընթացի ընթացքում տեղի ունեցավ ակտիվ փորձի փոխանակում՝ համադրելով միջազգային և տեղական փորձը, ինչը նպաստեց թեմայի առավել խորքային ընկալմանը և գործնական կիրառելիությանը։
🙏 Շնորհակալություն ենք հայտնում Գյումրու ԲԿ ղեկավարությանը բարձր պատրաստակամության և համագործակցության համար։
💙 Հատուկ շնորհակալություն մեր կամավոր դասախոսին՝ Մարի Սարեանին, ով բարձրագույն որակավորմամբ կլինիկական բուժքույր է Կանադայից։
🤝 Այս հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է մեր շարունակական և արդյունավետ համագործակցության մասին։
12/05/2026
🔔 Մեր հերթական վեբինարի գրանցումն արդեն բաց է❗️
Թեմա՝ Դիաբետիկ կետոացիդոզ (ԴԿԱ)․ ոչ միայն բարձր գլյուկոզա, այլև մետաբոլիկ շտապ իրավիճակ
📌 Կազմակերպիչ՝ Santé Arménie բժշկական ակադեմիա
🎓 Դասընթացավար՝ Մարի Սարեան, Կանադա
🖥 Ձևաչափ՝ հեռավար (Zoom)
📅 Օր և ժամ՝ Մայիսի 15, 2026 թ., ⏰ 19:30–21:10
🎓 Դասընթացը գտնվում է ՀՀ ԱՆ կողմից կրեդիտավորման գործընթացում։
Կրեդիտային միավորների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի հրամանը հաստատվելուց հետո։
📌 Հավելյալ տեղեկատվություն և գրանցման հղումը կարող եք տեսնել մեր կայքում՝ այս հղումով 👉 https://shorturl.at/TybxV
👥Ուշադրություն՝
Հարգելի բուժքույրեր, քանի որ մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է՝ վեբինարին հնարավորություն կունենան մասնակցելու և վկայական ստանալու միայն առաջին 50 գրանցվողները:
Սակայն ուրախ ենք տեղեկացնել, որ վեբինարին կարող են մասնակցել նաև ուսանողները, բուժքույրերը որպես ուսանող գրանցվելու դեպքում կրեդիտներ չեն ստանա:
📩 Ընտրվելու դեպքում ուրբաթ օրը՝ մայիսի 15-ին, ժամը 15:00-ին, Դուք կստանաք էլեկտրոնային նամակ՝ Zoom հղումով։
29/04/2026
❗️Դասընթացի այս խմբի գրանցվելու վերջին հնարավորությունը
Դասընթացը նախատեսված է՝
🔹 Թոքաբանների
🔹 Ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների
🔹 Ընտանեկան բժիշկների
🔹 Թերապևտների համար
📢 Սիրելի՛ մասնագետներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում ենք «Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն» դասընթացի երկրորդ փուլը։
Դասընթացը նախատեսված է՝
🔹 Թոքաբանների
🔹 Ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների
🔹 Ընտանեկան բժիշկների
🔹 Թերապևտների համար
(Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացը նախատեսված չէ բուժքույրերի համար)
🎓 Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո Դուք կստանաք
1 ՇՄԶ ինքնաուսուցման կրեդիտ
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 26
⚠️ Շտապե՛ք գրանցվել — միայն առաջին 100 մասնակիցները այս փուլում հնարավորություն կունենան մասնակցել դասընթացին։
📎 Ավելին իմանալու և գրանցվելու համար կարող եք այցելել մեր կայք՝ https://shorturl.at/51AID
«Պառկելախոցեր» թեմայով դասընթաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի շուրջ 50 բուժքույրերի համար
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |