Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ

Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ, School, Ալեք Մանուկյան 15ա , Հյուսիսային համալսարան, Yerevan.

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 13/05/2021

Հետաքրքիր և գիտելիքներովլի դաս Աուտիզմի մասին։
Դասի կազմայերպիչ՝Հոգեբանության դասախոս Մամիկոնյան Մարինե։
Ն/Դ 1 և Հոգեբանության 4 կուրսի ուսանողների հետ ունեցանք տպավորիչ դաս։Եվ հասկացանք մի պարզ սակայն այդքանել չնդունվող մի փաստ,որ Աուտիզմը դա հիվանդություն չէ այլ վիճակ և որ,նրանց աշխարհը այլ է։
Շնորհակալ ենք Էմմաին և Աստղիկին իրենց դիպլոմային աշխատանքից ավելի հետաքրքիր նյութերի համար։
Նաև դիտեցինք մի ֆիլմ կրկին նվիրված Աուտիզմին խորհուրդ է տրվում դիտել։

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 22/04/2021

Հայացք դեպի անցյալ լուսավոր ապագայի սպասումով։
Բաց դաս՝ Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետում նվիրված Հայոց եղեռնի 106-րդ տարելիցին։
Որտեղ նաև անդրադարձ եղավ 2016 և 2020 թվականի անմեղ զոհերի հիշատակին։

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 13/04/2021

Սերը, մայրությունն ու Սուրբ Զատիկը՝ մեկ լսարանում

Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետում հերթական բաց դասն էր: Այս անգամ «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» 1-ին կուրսի ուսանողները «Տեխնոլոգիա և դրա դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում(դասախոս՝ Ս. Հովհաննիսյան, ամբիոնի վարիչ՝ Ն. Սարգսյան) ներկայացրին Մարտի 8-ի, Սուրբ Զատկի, Սուրբ Սարգսի և Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված խորհրդանիշերը՝ պատրաստված իրենց իսկ ձեռքերով: Գեղեցիկ զարդարված ու թանգարան հիշեցնող լսարանում հավաքված այլ կուրսերի ուսանողներին ու դասախոսներին, նաև վարչական կազմին հիացմունք պատճառեցին ուսանողների վառ երևակայության շնորհիվ ստեղծված ինքնատիպ աշխատանքները: Ցուցադրությունն ուղեկցվում էր նշյալ տոների ստեղծման, դրանց առանձնահատկություններին ու նշանակությանը վերաբերող մեկնաբանություններով:
Շնորհակալություն ենք հայտնում ինչպես ուսանողներին ու «Տեխնոլոգիա և դրա դասավանդման մեթոդիկա» առարկայի դասախոս, դոցենտ Ս. Հովհաննիսյանին, այնպես էլ ամբիոնի վարիչ, դոցենտ Ն. Սարգսյանին՝ բաց դասի ընթացքում թեմաներին նվիրված հավելյալ տեղեկատվություն ներկայացնելու համար:

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 29/04/2020

«Աուտիզմը դատավճիռ չէ»

(Հեռավար ուսուցման հարթակում հոգեբաններն են)

Վերջին շաբաթվա ընթացքում մանկավարժության և բանասիրության ֆակուլտետում անցկացվող առցանց դասերն ավելի հաճախ ընթանում են դասալսողների մասնակցությամբ։ Դա և հետաքրքիր է, և պարտավորեցնող ուսանողների համար, քանի որ մղում է նրանց հեռավար հարթակում որոնել-գտնել նյութը մատուցելու նորանոր գործիքներ՝ զարգացնելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման իրենց հմտությունները։
Այսօրվա՝ ապրիլի 29-ի բաց դաս անցկացվեց «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսում։ Դասախոս՝ Մարինե Մամիկոնյան։ Դասի թեման էր «Աուտիզմը որպես կենսակերպ», որը ներկայացվեց սահիկահանդեսի միջոցով։ Աուտիզմի պատմությունը, ախտանշանները, տեսակները, հայտնի աուտիկներ․ յուրաքանչյուր հատված ներկայացվեց համապատասխան սահիկահանդեսի միջոցով՝ հանգամանալից տեղեկություններ տրամադրելով դասի հեռավար մասնակիցներին։ Վերջում ուսանողները քննարկեցին «Անձրևի մարդը» ֆիլմը՝ դրսևորելով հոգեբանական նուրբ վերլուծություններ կատարելու իրենց ունակությունները։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում դասախոս Մարինե Մամիոնյանին՝ անչափ հետաքրքիր ու կազմակերպված դասի համար։․․․Պատահական չէր, որ դասի ավարտից հետո խոսել ցանկացան բոլոր դասալսողները՝ արտահայտելով իրենց հիացմունքը «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի հեռավար դասի մասին։ Կարևորվեց դասի ճիշտ կառուցվածքը՝ ԽԻԿ համակարգի բոլոր փուլերի համամասնության պահպանումը, հետազոտական բաղադրիչի առկայությունը, ուսանողների խորաթափանց վերլուծությունները և սեղմ ժամանակահատվածում նման բարդ թեման մատչելի կերպով
ներկայացնելու ունակությունները։ Ասելիքով դաս․ այսպիսին էր հիմնական բնորոշումը։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

17/04/2020

Առցանց դասերը մեզ չի խանգարում անցկացնել Արտ թերապիա: Շնորհակալություն Մ.Մամիկոնյանին գեղեցիկ շաբաթվա ամփոփման համար:☺️

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 22/03/2020

Հյուսիսային համալսարանը իրականացնում է առցանց դասապրոցես և այստեղ ենք տնղադրում հոգեբանության երկրորդ երրորդ և չորրորդ կուրսերի առցանց դասապրոցեսից մի փոքր հատված. այն բավականին արդյունավետ է ստանում ենք նյութերը մշակում ուղարկում դասախոսին.Դասախոս Մարինե Մամիկոնյան

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 19/02/2020

Հոգեբանության 2-րդ կուրսի ուսանողները դասախոս Մարինե Մամիկոնյանի հետ միասին բացահայտեցին
մեթոդիկայի գաղտնիքները;

Նպատակն է օգնել գիտակցել, որ յուրաքանչյուր ոք առանձնահատուկ է, բացահայտել միմյանց միջև նմանություններն ու տարբերությունները:

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 19/02/2020

մեթոդիկա
Նպատակն է օգնել գիտակցել, որ յուրաքանչյուր ոք առանձնահատուկ է, բացահայտել միմյանց միջև նմանություններն ու տարբերությունները:
Հոգեբանություն 4-րդ կուրս
Դասախոս Մարինե Մամիկոնյան

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 13/12/2019

Ամփոփվեց Ամանորին ընդառաջ ֆակուլտետների ձևավորման մրցույթը: Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետը զբաղեցրեց 2-րդ. հորիզոնականը:

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 10/12/2019

Ահա այսպես են պատրաստվում բաց դասին հոգեբանության 3-րդ կուրսի ուսանողուհիները:

Photos from Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ's post 02/12/2019

Մոտենում է Ամանորը: Նախապատրաստական աշխատանքներ:🎄🎄🎄

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Ալեք Մանուկյան 15ա , Հյուսիսային համալսարան
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30