🌍 Տեսաերիզում, խախտումով կիսված, տեղաշարժված Խոնարհասար հրաբուխն է:
Կողաշարժային խախտումը տեղաշարժել է Խոնարհասար հրաբուխը մոտ 750 մ: Հրաբխից հարավ և արևմուտք տարածվում են լավային երիտասարդ հոսքերը, որոնք հարավում ծածկում են խզվածքը: Խոնարհասարը K/Ar հասակագրմամբ ունի 1,4±0,03 Ma տարիք, ըստ որի որոշվել է նվազագույն կողաշարժային տեղաշարժման արագությունը ~0,53±0.04 մմ/տ (Philip et al., 2001, Avagyan 2001): Տեսաերիզը և կատարումը Արա Ավագյանի, երաժշտությունը Վահան Արծրունու։
Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ․․․
Երկրաբանություն/Geology
Երկրաբանություն/ Geology
🌌 Եվս մեկ ֆիլմ՝ նվիրված մարդու և բնության ուժերի դեմ գոյամարտին
«Սանկտում» – իրական դեպքերի վրա հիմնված պատմություն քարանձավախույզների փորձությունների մասին՝ աշխարհի ամենավտանգավոր քարանձավում։
«Sanctum» լատիներենից նշանակում է սրբավայր, բացարձակ պաշտպանված, առանձնացված տարածք։
📎 Ֆիլմի հղումը՝ մեկնաբանությունում
31/12/2025
🎅Մաղթում ենք նոր բացահայտումներ և ավելի խոր գիտելիքներ 2026 թվականին!🎄
Սպելեոտեմը Արջերի քարանձավում (Վայոց ձոր)
🎥🎞️ Երկու ֆիլմ՝ մարդու և բնության փոխհարաբերությունների մասին
🌲 (Backcountry, 2014)
Իրական դեպքի հիման վրա նկարահանված ֆիլմ, որտեղ զբոսաշրջային արկածը վերածվում է գոյատևման պայքարի։
🌋 (Skyfire, 2019)
Գիտականորեն ոչ ճշգրիտ, բայց տեսողական տպավորիչ ֆիլմ՝ հրաբխի հանկարծակի ժայթքման և կործանարար ուժի մասին։
01/12/2025
🌍☄️Ռիսի մետեորիտային խառնարանը (Գերմանիա), տրամագիծը 25 կմ ձևավորվել է մոտ 14.8 միլիոն տարի առաջ, երբ մոտավորապես 1 կմ տրամագծով երկնաքարը 20կմ/վ արագությամբ հարվածել է Երկրին։ Հարվածի պահին առաջացել է 4-5 միլիոն բար ճնշում, իսկ ջերմաստիճանը հասել է 10-30,000 °C։
10 վայրկյան անց արդեն ձևավորված խառնարանը ունեցել է 4.5 կմ խորություն, որը պահպանվել է մի քանի վայրկյան։ Դրան հաջորդում է խառնարանի կոլապսը։ Բարձրանում է մեծ, տաք, սնկաձև փոշու ամպ, որի նստեցումից առաջանում է սուեվիտ Suevite (շվաբենշտայն) ապարը։
💎Սուեվիտը պարունակում է քվարց, կոեզիտ և ստիշովիտ, ինչպես նաև ալմաստի բյուրեղներ։
🌊Հարվածից հետո կրատերի ներսում պահպանված 300-400 մ խորությամբ ավազանում ձևավորվում է աղի լիճ։ Լճում կուտակվում են բիթումաբեր թերթաքարեր, կավ, ստրոմատոլիթներ։
2 միլիոն տարի անց աղի լիճը դառնում է քաղցրահամ։
🏰Խառնարանի կենտրոնին մոտ կառուցվել է Նյորդլինգեն քաղաքը, որտեղ պահպանվել են միջնադարյան շենքեր՝ հիմնականում կառուցված սուեվիտ ապարից:
📷Նկարները՝ մեկնաբանություններում
24/11/2025
🌄🔨Եթովպիայում ժայթքել է Հեյլի Գուբբի հրաբուխը (առաջին նկար)։ Հրաբխային ակտիվությունը պայմանավորված է երկու մայրցամաքային սալերի տարամիտմամբ՝ Աֆարի ռիֆտային գոտում (երկրորդ նկար), որտեղ Սոմալիական և Նուբիական սալերը հեռանում են միմյանցից (երրորդ նկար)։
20/11/2025
⛰️Ժայթքել է Ինդոնեզիայի Ջավա կղզում գտնվող ամենաբարձր Սեմերու հրաբուխը։ Պիրոկլաստիկ նյութը բարձրացել է մինչև 16 կմ: Հրաբխային ակտիվությունը պայմանավորված է Ավստրալիական սալի սուբդուկցիայով Հնդկա-Խաղաղօվկիանոսյան սալի տակ։⤵️
SEMERU VOLCANO EXPLODES IN INDONESIA. EVACUATION AND MAXIMUM ALERT LEVEL SEMERU VOLCANO EXPLODES IN INDONESIA. EVACUATION AND MAXIMUM ALERT LEVELAt this very moment, Mount Semeru, the highest volcano on the island of Java in Indon...
19/10/2025
Springer-Nature հրատարակչության GEOHERITAGE ամսագրում (Q1, IF=2.4) հրատարակվել է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից պատրաստված «Volcanic Geoheritage and Geotouristic Potential of the Gegham Monogenetic Volcanic Upland (Armenia)» հոդվածը՝ Gevorg Navasardyan, Khachatur Meliksetian, Ivan P. Savov, Hripsime Gevorgyan, Marina Bangoyan, Avetik Galstyan, Edmond Grigoryan հեղինակային կազմով:
Այս հոդվածը ներկայացնում է Հայաստանի բացառիկ հրաբխային երկրաբանական ժառանգությունը, որը ձևավորվել է Չորրորդական ժամանակաշրջանի հրաբխականության և երկրաբանական բազմազանության շնորհիվ։ Ուսումնասիրությունը կենտրոնացած է Երևանի և Սևանա լճի միջև գտնվող Գեղամա հրաբխային բարձրավանդակի վրա՝ տարածք, որը հարուստ է յուրօրինակ հրաբխային ռելիեֆներով և կառույցներով։
Գնահատելով տարածքի երկրաբանական բազմազանության և գեոտուրիզմի ներուժը՝ հետազոտությունը ընդգծում է Հայաստանի հրաբխային լանդշաֆտների գիտական, կրթական և զբոսաշրջային արժեքը։
Այս հրապարակումն առանձնահատուկ կարևորություն ունի այն հանգամանքով, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայումս իրականացնում է Հայաստանում գեոպարկի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ՝ նպաստելով երկրի եզակի երկրաբանական ժառանգության միջազգային ճանաչմանը։
https://link.springer.com/article/10.1007/s12371-025-01170-w
27/09/2025
27/09/2025
Տրիլոբիտների ժողով, 7,62սմ երկարությամբ Anataphrus (նախկինում Homotelus) օրդովիկյան հասակի (450 մլն. տ.) Օկլահոմայից։
19/09/2025
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Երկրաբանության ամբիոնը շարունակում է 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Yerevan