15/07/2026
Օդեսայի միջազգային հայ-ուկրաինական դպրոցի սովորողների և ուսուցիչների 18 հոգիանոց խումբը հուլիսի 15-25-ը միասնական ճամբարային նախագծով կրթահամալիրում է։
Առաջին օրվա առաջին կեսը սկսվեց Արևելյան դպրոց-պարտեզի լողափում՝ ծանոթությամբ, ընդհանուր պարապմունքով, լողով։
Հուլիսի 17-19-ը խումբը եռօրյա հայրենագիտական, բնապահպանական ծրագրով կլինի Արատեսի դպրական կենտրոնում։
#բլեյանդպրոց
📸Արմինե Թոփչյան
14/07/2026
Մուտք կրթահամալիր
Կրթահամալիր դիմած մասնագետների համար։ Մեկնարկել է բլոգային-նախագծային քառօրյա վերապատրաստումը։
Վերապատրաստումը կազմակերպվում է կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների,
Հեղինակային ծրագրին ծանոթանալու ցանկություն ունեցող մարդկանց համար։
📸 Արմինե Թոփչյան
14/07/2026
Հուլիսի 13-16-ին կրթահամալիրի Մայր դպրոցի «Վահան Ասատրյան» մարզադահլիճում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վոլեյբոլի 2012-2013թ ծնված աղջիկների բաց առաջնությունն է։
Խաղերն անցկացվում են երկու ենթախմբերով, լուրաքանչյուր խմբում 3 թիմ, որտեղ մրցում են շրջանաձև եղանակով, ամեն թիմում 12 ական մարզուհի։
📸Արմինե Թոփչյան
13/07/2026
Հուլիսի 13-ին գործընկեր Ժիրայր Չոլաքյանի, Երևանի «Յառաջ» արևմահայերենի կենտրոնի հետ, «Սեբաստացիներ» հիմնադրամի աջակցությամբ կրթահամալիրում մեկնարկել է կրթահամալիրի սովորողների և սփյուռքահայ պատանիների համատեղ երկշաբաթյա «Հառաջ» ճամբարը։
Լուսանկարներում ճամբարային առաջին օրվա առաջին կեսն է:
#բլեյանդպրոց
📸 Արմինե Թոփչյան
09/07/2026
Կրթահամալիրի նախագծային խումբը «Կոմիտասյան պատվաստ» նախագծի իրականացման հրավերով Վաղարշապատ համայնքի Արագած գյուղի «Արագած» մանկապարտեզում էր։ Հարավային դպրոց-պարտեզի երաժիշտ Մարիամ Մնացականյանը տարբեր տարիքային խմբերի հետ իրականացրեց Կոմիտասի խաղ-երգուսուցում, որին մասնակցում էին նաև մանկապարտեզի դաստիարակները, երաժշտության ուսուցիչը։ Օրը ամփոփվեց մանկավարժական քննարկումով, որտեղ ձեռք բերվեցին համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություններ։
#բլեյանդպրոց
📸 Արմինե Թոփչյան
07/07/2026
Կրթահամալիրի Քոլեջի Խաղողի և գինու դպրոցում տեղի ունեցավ գիտնական, խաղողագործ Գագիկ Մելյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացումը։ Գագիկ Մելյանն իր կարևոր ներդրումն ունի կրթահամալիրի խաղողագործության զարգացման գործում։ Ներկա էին ընկերներ-գործընկերներ, հարազատներ, դասավանդողներ, քոլեջի ուսանողներ։
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հյուրերը շրջեցին, ծանոթացան կրթական պարտեզում ստեղծված խաղողի այգիների, թարմաների մի մասին։
#բլեյանդպրոց
📸Արմինե Թոփչյան
03/07/2026
Կրթահամալիրի նախակրթարաններում Ամառային պարտեզ նախագծով լողափնյա, բացօթյա գործունեություն է իրականացվում ողջ ամառ․ ամենօրյա լողը՝ որպես պարտադիր բաղադրիչ։
#բլեյանդպրոց
📸Արմինե Թոփչյան
02/07/2026
COP17-ի թեմայով աշխատանքային հավաք էր Վարդան Մելիքյանի մասնակցությամբ։ Ինչպե՞ս կարող է կրթահամալիրը ներգրավվել COP17-ի աշխատանքներին, սովորողներն ինչպիսի մասնակցություն կարող են ունենալ․ այս հարցերի շուրջ էր առաջին հանդիպումը։
#բլեյանդպրոց
30/06/2026
Հինգ-վեց տարեկանների ուսումնական տարվա ամփոփումը ջրային իրարանցումով էր՝ սովորողներով, ծնողներով, ուսուցիչներով։
#բլեյանդպրոց
📸 Արմինե Թոփչյան