«Փոքրիկ Իշխան» Աշակերտական Խորհուրդ

«Փոքրիկ Իշխան» Աշակերտական Խորհուրդ

Share

Էջում կներկայացնենք «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի աշակերտական խորհրդի ծավալած գործունեությանը:

Աշակերտական խորհուրդը հանդիսանում է դպրոցի խորհրդակցական մարմիններից մեկը։ Այն օգնում է աշակերտներին կիսվել իրենց կարծիքներով,մտքերով և հետաքրքրություններով, բարձրաձայնել համայնքում առկա խնդիրները և գտնել դրանց լուծումները, հանդես գալ նախաձեռնություններով, իրականացնել տարաբնույթ ծրագրեր ու նախագծեր: Խորհուրդը կազմված է 8-ից 12-րդ դասարաններից ընտրված աշակերտներից, այն ունի նախագահ։
Տարեսկզբին

11/05/2026

12 տարի միասին ու այսօր մի ամբողջ ընտանիք ենք💕
Միասին մեծացանք, կիսեցինք ամեն ծիծաղ ու դժվարություն, սովորեցինք հասկանալ ու աջակցել իրար🥰
Մեր դպրոցի ներսում անցավ մեր մանկությունը, և այստեղ ծնվեցին հիշողություններ, որոնք միշտ մեզ հետ կմնան❤️
12 տարի կողք կողքի…
ու հիմա գալիս է հրաժեշտի պահը🤝😍🥰
#փոքրիկիշխանկրթահամալիր #սեր #շրջանավարտներ #2026

13/03/2026

Աշակերտական խորհուրդը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց տոնը ❤️

21/01/2026

Սիրելի՛ փոքրիկ իշխանցիներ, ուրախությամբ ցանկանում ենք նշել, որ այսոր մենք պաշտոնապես իրականացրեցինք «Գետառ գետի վերածնունդ» նախագիծը, որի վրա մեր կրթահամալիրի էկոխմբակը աշխատել է շուրջ ինը ամիս։ Այդ ամիսների ընթացքում նախագիծը անցել է բովանդակային և կարևոր փուլերով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործընթացում՝ աջակցության, վստահության և համագործակցության համար։ ❤️ #փոքրիկիշխանկրթահամալիր #դպրոց

05/11/2025

Մի փոքրիկ հարցազրույց աշակերտական խորհրդի նախագահի համար ❤️❤️ #փոքրիկիշխանկրթահամալիր #աշակերտական #դպրոց #հարցում

03/11/2025

Իսկ դուք Ձեզ ինչպե՞ս եք տեսնում տաս տարուց ❤️❤️❤️ #փոքրիկիշխանկրթահամալիր #աշակերտ #հարցում

28/09/2025

Արշավ դեպի Վարդաբլուր սար
2025❤️‍🩹🌎

Photos from «Փոքրիկ Իշխան» Աշակերտական Խորհուրդ's post 27/09/2025

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցը մասնակցեց հիշարժան և ոգեշնչող արշավի, որն իրականացվեց Ուսանողի տան հետ համատեղ։ Արշավը կազմակերպվել էր «Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ուղղորդված էր դեպի հիասքանչ ու գեղատեսիլ Վարդաբլուր սարը։

Աշակերտները վայելեցին լիարժեք և բազմաբովանդակ օր․ նրանք պարեցին ազգային պարեր, մասնակցեցին հետաքրքիր ծանոթական խաղերի, ինչի շնորհիվ ձեռք բերեցին նոր ընկերներ և ստեղծեցին ջերմ կապեր մարզաբնակ երիտասարդների հետ։

Օրը դարձավ անմոռանալի փորձառություն՝ համախմբելով երիտասարդներին, ամրապնդելով ընկերության ու փոխադարձ վստահության կամուրջները և լցնելով նրանց հիշողությունները պայծառ ու ուրախ պահերով։

12/09/2025

🎉📚 Բարի գալուստ նոր ուսումնական տարի ․․․ 2025-2026-ը արդեն այստեղ է։
✨ Նոր ուղիներ, նոր հնարավորություններ, նոր նվաճումներ։
👩‍🎓👨‍🎓 Սկսիր քո ճանապարհը վստահությամբ ու հավատով։
💡 Այս տարի լինելու է լեցուն գիտելիքով, ընկերությամբ և հաղթանակներով։

🚀 Մեկնարկում ենք միասին՝ ավելի ուժեղ, ավելի խիզախ, ավելի պայծառ ապագայի համար։ #փոքրիկիշխանկրթահամալիր #կրթություն #աշակերտ #աշակերտական #դպրոց

Photos from «Փոքրիկ Իշխան» Աշակերտական Խորհուրդ's post 28/02/2025

Սիրելի՛ աշակերտներ, մեր դպրոցի Գրքի անկյունում այժմ գործում է տեղեկատվական անկյուն, որտեղ բոլոր դասարանները կարող են տեղադրել իրենց դասարանական նկարները:

Բացի այդ, եթե ունեք որևէ կարևոր հայտարարություն, կարող եք փակցնել այն տեղեկատու անկյունում, որպեսզի բոլորը տեսնեն և տեղեկանան:🥰

Հուսով ենք, որ այս անկյունը կդառնա մեր դպրոցի տեղեկատվության և հիշողությունների տարածք։🤍🫶🏼

Photos from «Փոքրիկ Իշխան» Աշակերտական Խորհուրդ's post 29/10/2024

🗓Աշնանային արձակուրդների ընթացքում «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 11րդ Ա դասարանի աշակերտներ Տատյանա Ավետիսյանը և Վիոլետա Գալստյանը մասնակցեցին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանական հմտությունների զարգացման եռօրյա թրեյնինգի:
📚Դասընթացները վարեցին իրավաբան Սոնյա Համբարձումյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու,դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը:
📢Քննարկվեցին հետևյալ հասկացությունները`
✅Թիմբիլդինգ
✅Ինքնաճանաչում
✅Հարցերի ձևակերպումներ
✅Անմիջական շփում
✅Տրամաբանական մտածողություն
✅Վերաբերմունք և խմբային թերապիա
✅Անձի ճանաչում և վերլուծություն
✅Տարիքային առանձնահատկություններ
🔴Դասընթացները անցան շատ հետաքրքիր,ինտերակտիվ քննարկումներով և մրցույթային ընդմիջումներով:
🚩Դասընթացների ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ «Ուրարտու» համալսարանի ռեկտորի խորհրդական,ծրագրի ղեկավար Ս. Համբարձումյանը,ով նաև մասնակիցներին հանձնեց համալսարանի հավաստագրեր:
☺️Հատուկ շնորհակալություն համալսարանի ղեկավար կազմին և "Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր կրթահամալիրի տնօրենությանը նմանատիպ ծրագրեր իրականացնելու,հաջող համագործակցության շնորհիվ աշակերտներին հետաքրքիր ծրագրերի մասնակից դարձնելու,նորանոր գիտելիքների և հմտությունների փոխանցման համար:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00