26/11/2023
Նոյեմբերի 25 ին ՀՊՄՀ ԱԲՕ, ԱԻ, ՔՊ և Էկոլոգիայի և կայուն զարգացման համահամալսարանական ամբիոնները ԿՔԱ ՀԿՍ ֆակուլտետների ուսանողների համար համատեղ կազմակերպել էին այց Ծաղկաձոր` ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ։ Այցի նպատակը ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Օրբելու բացառիկ ներդրումը բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում ներկայացնելն էր։ Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան նաև Լևոն Օրբելու Օրբելիների տոհմանվան եզակի արժեքներին և «Լևոն Օրբելին և հայ ֆիզիոլոգիան» խորագրով արխիվային լուսանկարներին։
29/11/2022
Տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառումը
Մշակույթ 29 Նոյեմբեր 2022
Տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառում` նվիրված հռչակավոր գիտնականի ծննդյան 140-ամյակին:
Միջացառումը մեկնարկել է թանգարանի ստեղծման պատմության ներկայացմամբ, քանի որ տուն-թանգարանի հիմնադրումն իրականացվել է մեծ գիտնականի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այն տանը, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Լևոն Օրբելու գիտական գործունեությունը և նրա կենսագրության ամենացայտուն փաստերը: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսական անձնակազմը թանգարանի այցելու-ուսանողների համար բացահայտել է ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Օրբելու բացառիկ ներդրումը գիտության ու հասարակական գործունեության բնագավառներում:
Միջոցառման մասնակից բժիշկները ներկայացրել են ֆիզիոլոգիայի նահապետ Լևոն Օրբելուն` որպես 20-րդ դարի խոշորագույն գիտնական, որն իր համարձակ հետազոտություններով, գիտական կուռ եզրահանգումներով կարողացել է բժշկագիտության և ֆիզիոլոգիայի մի շարք բնագավառներում իրականացնել արմատական առաջխաղացում, բացահայտել մարդու օրգանիզմի բնականոն և ախտաբանական գործունեության՝ մինչ այդ չպարզաբանված բազմաթիվ գաղտնիքներ և դրանով իսկ հարստացնել բժշկագիտության և ֆիզիոլոգիայի համաշխարհային գանձարանը: Խոսվել է նաև Լևոն Օրբելու անփոխարինելի մարդկային հատկանիշների, անձնական ու հասարակական կյանքում ունեցած սկզբունքների, Օրբելիների տոհմանվան եզակի արժեքների և բարոյական նկարագրի մասին:
Միջոցառման ընթացքում ցուցադրությամբ ներկայացվել են «Լևոն Օրբելին և հայ ֆիզիոլոգիան» խորագրով արխիվային լուսանկարներ:
07/09/2022
ԵՊԲՀ-ի Էթիկայի կոմիտեն դրական եզրակացություն է տվել
ԵՊԲՀ-ի էթիկայի կոմիտե փորձաքննության էին ներկայացրել «Սովորողների նեյրոֆիզիոլոգիական, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը հանրային, ....
05/09/2022
ԱԻՆ աշխատակցի օրը՝ Մանկավարժականում
Ինչպե՞ս կազմակերպել ուսանողների և աշխատակազմի պաշտպանությունը հրդեհի ժամանակ․ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռն....
23/06/2022
Ուսանողական գիտական ֆորում Մանկավարժականում
Կայացավ «Աղետներ, համաճարակներ, հանրային առողջություն և կրթություն» խորագրով ուսանողական գիտական ֆորում` նվիրված բուհի հիմնադրման 100-ամյակին:
02/03/2022
Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է
Այսօր միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:
28/02/2022
Ուսումնավարժություն՝ Բժշկական համալսարանում. գործարկվելու է ազդարարման շչակ
Համաձայն Երևանի քաղաքապետի՝ «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի, Քաղպաշտպանության միջազգային օրը՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական տակտիկական հատուկ ուսումնավարժություն:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ուսումնավարժության փորձի ժամանակ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է ազդարարման շչակ:
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
11/01/2022
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
• խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
• մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
• հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
• չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար,
• հագնվել եղանակին համանունչ,
• պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխել փակ տարածքները,
• հետևել անձնական հիգիենային:
07/12/2021
Դեկտեմբերի 7-ը 1988թ․ Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է
Օրվա առթիվ ՀՊՄՀ-ի արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության, առաջին բուժօգնության և էկոլոգիայի ամբիոնները համատեղ կազմակերպել էին տեղեկատվական միջոցառում։ -https://aspu.am/hy/content/dekty_erkrasharzhi_zoheri_hishataki_ev_aghetneri_dimakayutyan_orn_e/
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:
01/12/2021
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
2019թվականին Առաջին բուժօգնության, Արտակարգ իրավիճակների և Քաղպաշտպանության ամբիոնը իրականացրեց լայնածավալ միջոցառում՝ նվիրնած ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան.
09/11/2021
Մանկավարժականը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ
ՀՊՄՀ-ում շարունակվում են COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները...
01/11/2021
COVID-19. Նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
• 1071 նոր դեպք
• 12 835 թեստավորում
• 1641 առողջացած
• 51 մահվան դեպք: