Hakob Kojoyan art school

Hakob Kojoyan art school

Share

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրն իրականացնում է հանրակրթական մասնագիտացված կրթություն։

կրթահամալիրում ուսուցանվում են հանրակրթական պարտադիր բոլոր առարկաները, ինչպես նաև մասնագիտական՝ կերպարվեստ, դիզայն, քանդակ, արվեստի պատմություն, դիցաբանություն, թատրոն առարկաները, որոնք դասավանդվում են անհրաժեշտ պարագաներով կահավորված արվեստանոցներում և լսարաններում։Կրթահամալիրում սիրո, ջերմության և համերաշխության, մշակութային միջավայր է , որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարողանու

22/06/2026

📢 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հարգելի՛ դիմորդներ,

Տեղեկացնում ենք, որ ընդունելության քննությունները տեղի են ունենալու Սարյան 35 հասցեում։

🕙 Քննությունների սկիզբը՝ ժամը 10:00-ին։
⏰ Խնդրում ենք ներկայանալ քննությունից 30 րոպե շուտ։

📅 Քննությունների օրերը՝

🔹 Հունիսի 27. 2–5-րդ դասարաններ

🔹 Հունիսի 29. 6–11-րդ դասարաններ, գծանկար

🔹 Հունիսի 30. 6–11-րդ դասարաններ, գունանկար

🔹 Հուլիսի 1. 10–11-րդ դասարաններ, կոմպոզիցիա

Մաղթում ենք հաջողություն բոլոր դիմորդներին։

22/06/2026

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ⚠️
2026–2027 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 26-ն է։
📝 Հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 26-ը ներառյալ։
📅 Ընդունելության քննությունների օրերի և ժամերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
Խնդրում ենք հետևել մեր պաշտոնական հայտարարություններին։

19/06/2026

ՀՀ կառավարություն 🇦🇲
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն🇦🇲
Շնորհակալ ենք 🫶🏻

19/06/2026

https://www.facebook.com/share/v/18s2XaUCke/
🎉 Այսօր եկավ բոլորիս կողմից այդքան սպասված օրը։
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հակոբ Կոջոյան կրթահամալիր-ը հիմնանորոգված և նոր շնչով այսօր կրկին բացեց իր դռները՝ դիմավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին։

Photos from Hakob Kojoyan art school's post 18/06/2026

📚🇷🇺 Այսօր կայացավ 9-րդ դասարանցիների ռուսաց լեզվի բանավոր քննությունը։
Աշակերտները վստահությամբ և պատասխանատվությամբ ներկայացրին իրենց գիտելիքները՝ ցուցադրելով լեզվական պատրաստվածության բարձր մակարդակ, խոսքի մշակույթ և հաղորդակցական հմտություններ։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ նրանք պատվով հաղթահարեցին այս կարևոր փուլը։
Մաղթում ենք մեր շրջանավարտներին հաջողություն առաջիկա քննություններում, նոր ձեռքբերումներ և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ 🌟📖

Photos from Hakob Kojoyan art school's post 17/06/2026

📚🇬🇧 Այսօր կայացավ մեր 9-րդ դասարանցիների անգլերենի բանավոր քննությունը։
Աշակերտները վստահությամբ և պատասխանատվությամբ ներկայացրին իրենց գիտելիքները, ցուցադրեցին խոսակցական հմտություններ, լեզվական պատրաստվածություն և ինքնավստահություն։ Ուրախությամբ կարող ենք նշել, որ նրանք փայլեցին իրենց գիտելիքներով և արժանիորեն հաղթահարեցին այս կարևոր փորձությունը։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նոր հաջողություններ ու բարձր ձեռքբերումներ կրթական հետագա ճանապարհին։ 🌟📖✨

Photos from Hakob Kojoyan art school's post 16/06/2026

📚🎓 Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից կազմակերպված «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով գիտաժողով-աշխատաժողովին (2026 թ. հունիսի 11-15) իր հետազոտական հոդվածով հանդես է եկել նաև մեր կրթահամալիրի ուսուցիչ Լ. Դիլսիզյանը։

Ուրախությամբ նշում ենք, որ նրա գիտական աշխատանքը կընդգրկվի և կտպագրվի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջիկա գիտական ժողովածուում։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը այս կարևոր մասնագիտական ձեռքբերման առթիվ և մաղթում նոր գիտական հաջողություններ ու ստեղծագործական նվաճումներ։ 👏✨

Photos from Hakob Kojoyan art school's post 15/06/2026

📚✏️ Այսօր մեր կրթահամալիրի շրջանավարտների համար կարևոր օր էր․ կայացավ բնագիտական առարկաների քննությունը ։ 📚✍️
Սիրելի՛ աշակերտներ, թող այսօրվա քննությունը լինի ձեր գիտելիքների և ջանքերի գեղեցիկ արդյունքը։ Հավատացեք ինքներդ ձեզ և առաջ գնացեք վստահությամբ։ Հաջողությո՛ւն և բարձր գնահատականներ։

Photos from Hakob Kojoyan art school's post 14/06/2026

Այսօր իրականություն դարձավ առաջին 👩‍❤️‍👨դասարանցիների ամենասպասված իրադարձությունը՝ նրանց առաջին էքսկուրսիան։ Սկզբում նրանք այցելեցին Օշական՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեսրոպ Մաշտոցին։ Այնուհետև ուղևորվեցին Բյուրականի հանգստի 🏠գոտի, ուր նրանց սպասում էին բազում զվարճանքներ։ Կրթությունն ու դաստիարակությունը միայն գրքերով ու դասերով չի իրականանում։ Այն ամրապնդվում է նաև ⚽️🏸🤾🏼‍♂️խաղերով, բնության գրկում 🌳🪷անցկացրած ժամերով, համագործակցելու և համախմբվելու յուրաքանչյուր հնարավորությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավորենք մեր առաջին դասարանցիներին՝ 👫մաղթելով նրանց ջերմ ու պայծառ ամառային հանգիստ☀️🌞

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


2/1 Mashtots Avenue
Yerevan
0015

Opening Hours

Monday 08:30 - 15:00
Tuesday 08:30 - 15:00
Wednesday 08:30 - 15:00
Thursday 08:30 - 15:00
Friday 08:30 - 15:00