Be My Nanny

Call Directions Website Contact the school

Be My Nanny ▫️Դայակների ծառայություն
▫️Կարևորելով դայակի մարդկային արժեքները
▫️3 + տարի ոլորտում
▫️1000 + գոհ հաճախորդ
📞 099 19 01 07

Անկախությունը մեր ամենամեծ արժեքն է, իսկ երեխաները՝ մեր վաղվա ազատ ու լուսավոր պետության կերտողները։ 🇦🇲✨«Be My Nanny»-ն ...
21/09/2026

Անկախությունը մեր ամենամեծ արժեքն է, իսկ երեխաները՝ մեր վաղվա ազատ ու լուսավոր պետության կերտողները։ 🇦🇲✨

«Be My Nanny»-ն սրտանց շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Մենք հավատում ենք, որ ամուր երկիրը սկսվում է առողջ, ապահով ու սիրով շրջապատված մանկությունից։ Թող մեր բալիկները մեծանան խաղաղ և անկախ հայրենիքում՝ մնալով միշտ հոգատար ու վստահելի ձեռքերում։

Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան։ 💙❤️🧡

Սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-13:00 տեղի կունենա սեմինար՝ առաջին բուժօգնություն թեմայով։ Սեմինարի խոսնակն է Անի Պետրոսյանը...
17/09/2026

Սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-13:00 տեղի կունենա սեմինար՝ առաջին բուժօգնություն թեմայով։

Սեմինարի խոսնակն է Անի Պետրոսյանը ( մանկական անհետաձգելի բուժօգնության պատասխանատու, մանկաբույժ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց)։

Մասնակցության համար գրեք մեր էջին
կամ լրացրեք հայտը

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc42foHdegXenjW27RfXy4tJ55SAs-mPUn8ajRYlgua29m9Gw/viewform?usp=header

Սեմինարը տեղի կունենա Aigy բիզնես կենտրոնում։

15/09/2026

Սիրելի՛ ծնողներ, ուրախ ենք կիսվել հիանալի նորությամբ:
Արդեն հասանելի է մեր be my nanny հավելվածը, որտեղ կարող եք իրականացնել ձեր ամրագրումբերը անմիջապես հավելվածի միջոցով՝ ընդամենը մի քանի քայլի օգնությամբ:

Հավելվածը հասանելի է ինչպես IOS , այնպես էլ Android համակարգերի համար: Հղումները կարող եք գտնել BIO-ում

Ուրախ ենք կիսվել ձեզ հետ հիանալի լուրով․ այսուհետ «Be My Nanny» դայակների ծառայությունից կարող եք օգտվել նաև մեր հավելվա...
11/09/2026

Ուրախ ենք կիսվել ձեզ հետ հիանալի լուրով․ այսուհետ «Be My Nanny» դայակների ծառայությունից կարող եք օգտվել նաև մեր հավելվածի միջոցով։
Այն արդեն հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերի համար։
📲 Ներբեռնման հղումը գտնվում է պրոֆիլի նկարագրության մեջ (BIO-ում):

Мы рады поделиться с вами отличной новостью: теперь услугами няш «Be My Nanny» можно воспользоваться через наше мобильное приложение!
Оно уже доступно для скачивания на платформах iOS и Android.
📲 Ссылка для скачивания находится в описании профиля (в био).

We are thrilled to share some great news with you: you can now access «Be My Nanny» babysitting services directly through our mobile app!
It is now available for download on both iOS and Android platforms.
📲 You can find the download link in the bio.

Մանկական մաշկի խնամքը պահանջում է հստակ և անվտանգ մոտեցում։ Ահա 3 պրակտիկ կանոն՝Խոնավեցում «3 րոպեի» կանոնով։ Լոգանքից ա...
09/09/2026

Մանկական մաշկի խնամքը պահանջում է հստակ և անվտանգ մոտեցում։ Ահա 3 պրակտիկ կանոն՝

Խոնավեցում «3 րոպեի» կանոնով։ Լոգանքից անմիջապես հետո՝ 3 րոպեի ընթացքում, մաշկին քսեք մանկական խոնավեցնող կրեմ կամ լոսյոն։ Սա «կողպում» է ջուրը մաշկի բջիջներում՝ թույլ չտալով, որ այն չորանա կամ թեփոտվի։

Ջերմաստիճանի և հագուստի ճիշտ վերահսկում։ Խուսափեք երեխային չափազանց տաք հագցնելուց։ Ընտրեք միայն 100% բամբակյա գործվածքներ, որպեսզի մաշկը շնչի։ Գերտաքացումը և սինթետիկ նյութերը հանգեցնում են քրտնախաշի և մաշկային ցանի։

Բաղադրության խիստ ընտրություն (Hypoallergenic)։ Խուսափեք սուր բույրերով, արհեստական գունանյութերով և պարաբեններով միջոցներից։ Օգտագործեք միայն pH-չեզոք և նորածինների զգայուն մաշկի համար դերմատոլոգիապես ստուգված միջոցներ։

Շնորհավոր սեպտեմբերի 1 և Գիտելիքի օր:Թող այս նոր ուսումնական տարին լինի լի հետաքրքիր բացահայտումներով, վառ գույներով ու ...
01/09/2026

Շնորհավոր սեպտեմբերի 1 և Գիտելիքի օր:

Թող այս նոր ուսումնական տարին լինի լի հետաքրքիր բացահայտումներով, վառ գույներով ու ուրախ ակնթարթներով: Դպրոցը միայն դասեր ու գրքեր չէ, այն նաև նոր ընկերներ ձեռք բերելու և երազանքներին ընդառաջ գնալու հրաշալի ճանապարհ է: Սովորեք մեծ ոգևորությամբ, եղեք համարձակ և երբեք չվախենաք հարցեր տալուց կամ սխալվելուց: Ձեր յուրաքանչյուր փոքրիկ քայլն ու նոր գիտելիքը շատ կարևոր են:

Սիրելի մայրիկներ

Ջերմորեն շնորհավորում ենք նաև ձեզ: Այս օրը հաստատ նույնքան ձեր տոնն է, որքան ձեր բալիկներինը: Մաղթում ենք ձեզ անսպառ համբերություն, իմաստնություն և անսահման էներգիա այս ուսումնական ճամփորդության ընթացքում: Դուք նրանց ամենամեծ աջակիցն ու թիկունքն եք:

Բարի երթ և արդյունավետ ուսումնական տարի բոլորին:

30/08/2026

Լավ դայակը պարզապես երեխայի կողքին չէ։ 🤍

Նա նկատում է երեխայի տրամադրությունը, լսում է, հասկանում է նրա կարիքները և ստեղծում մի միջավայր, որտեղ երեխան իրեն ապահով, սիրված ու կարևոր է զգում։

Խնամքը միայն առօրյա հոգսերի մասին չէ։
Այն վստահության, ուշադրության, համբերության և փոքրիկ պահերի մասին է, որոնք մեծ նշանակություն ունեն երեխայի համար։ 🌿

#Դայակ #ԴայակներիԾառայություն #ԵրեխայիԽնամք NannyService ChildCare Հոգատարություն

Լավ դայակը պարզապես երեխայի կողքին չէ. նա ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ երեխան իրեն լսված, հասկացված և ապահով է զգո...
26/08/2026

Լավ դայակը պարզապես երեխայի կողքին չէ.
նա ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ երեխան
իրեն լսված, հասկացված և ապահով է զգում։

Хорошая няня — это не просто человек рядом с ребёнком.
Она создаёт атмосферу, в которой ребёнок чувствует себя услышанным, понятым и в безопасности.

A good nanny is not simply someone who is there for the child.
She creates an environment where the child feels heard, understood, and safe.

24/08/2026

Երբեք աննկատ մի հեռացեք տնից: Երեխայի մոտ անհանգստություն և տագնապ կարող է առաջանել:

Փոխարենը՝ մոտեցեք նրան, գրկեք, ասացեք, որ հեռանում եք և, թե, երբ եք վերադառնալու: Երեխան մի փոքր հնարավոր է անհանգստանա, բայց նրա վստահությունը Ձեր նկատմամբ կմնա ընդմիշտ:

Be my nanny -ի հմուտ դայակները այդ ընթացքում կդառնան ձեր երեխայի ընկերն ու ուսուցիչը)

Փնտրու՞մ եք դայակ, ով ոչ միայն հոգ կտանի երեխայի անվտանգության և սննդի մասին, այլև կօգնի նրան բացահայտել աշխարհը։ Մեր դա...
19/08/2026

Փնտրու՞մ եք դայակ, ով ոչ միայն հոգ կտանի երեխայի անվտանգության և սննդի մասին, այլև կօգնի նրան բացահայտել աշխարհը։ Մեր դայակները տիրապետում են հատուկ մեթոդների, որոնք ապահովում են երեխաների ճիշտ զարգացումը՝ յուրաքանչյուր տարիքային փուլին համապատասխան։

Ի՞նչ են ներառում մեր ամենօրյա զարգացնող ծրագրերը.

💜 0-3 տարեկանների համար. Շարժողական հմտությունների (մանր մոտորիկայի) զարգացում, խոսքի խթանում, հեքիաթների ընթերցում և ճանաչողական սենսորային խաղեր։

💜 4-6 տարեկանների համար. Ստեղծագործական մտածողության զարգացում (նկարչություն, կառուցողական խաղեր), տրամաբանական առաջադրանքներ և խաղային նախապատրաստում դպրոցին։

💜 7-ից բարձր տարիքի համար. Դասապատրաստման գրագետ աջակցություն, շախմատ, նոր հետաքրքրությունների բացահայտում, անհատական և ստեղծագործ մոտեցում յուրաքանչյուր առաջադրանքին։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա ունի իր ուրույն աշխարհը և անհատական մոտեցման կարիք ունի:

📩 Գրեք մեզ անձնական նամակ կամ զանգահարեք՝ Ձեր ընտանիքին համապատասխանող լավագույն մասնագետին գտնելու համար:

Address

Vazgen Sargsyan 10
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Telephone

+37499190107

Alerts

Be the first to know and let us send you an email when Be My Nanny posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Be My Nanny:

Shortcuts

Share