24/07/2026
Աղվերանում տեղի է ունեցել «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» ամառային դպրոցը
📌Ս․թ․ հուլիսի 21–23-ը Աղվերանում անցկացվեց «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» խորագրով եռօրյա ամառային դպրոցը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու սոցիոլոգիայի ֆակուլտետների և Միջազգային հանրապետական ինստիտուտի համատեղ ջանքերով։
🔗Նախագծին մասնակցեցին ավելի քան 50 ուսանողներ և երիտասարդ հետազոտողներ ԵՊՀ միջազգային հարաբերությունների, արևելագիտության, պատմության, սոցիոլոգիայի ֆակուլտետներից, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, ինչպես նաև Արևելագիտության ինստիտուտից։
🔍Ամառային դպրոցի նպատակն էր ձևավորել մասնակիցների վերլուծական հմտությունները ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տարածաշրջանային անվտանգային խնդիրների և ռազմավարական հաղորդակցության արդի մեթոդների շուրջ։
📍Բանախոսությամբ հանդես եկան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, փոխդեկան Գոռ Պետրոսյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, Իրանի բաժնի առաջատար գիտաշխատող Արտյոմ Տոնոյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր(PR)» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, «Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Արտակ Շաքարյանը և նույն ծրագրի դասախոս Աննա Նաղդալյանը։
Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։
🖇️Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց բուհական և գիտահետազոտական ոլորտների համագործակցության առանցքային դերը՝ երիտասարդ մասնագետների ներուժի զարգացման ու ակադեմիական կապերի ամրապնդման գործում։
21/07/2026
Հայ-չինական գիտակրթական կապերի նոր էջ. ԵՊՀ պատվիրակության այցը Չինաստան
🇦🇲 🇨🇳 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Գույյան քաղաքում կազմակերպված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գործընկեր երկրների շրջակա միջավայրի պահպանման և կենսաբանական ռեսուրսների օգտագործման քաղաքականության և չինական փորձի ուսումնասիրության գիտագործնական սեմինարին:
📍Միջոցառման շրջանակում մասնակիցներն ունկնդրեցին կենսաբազմազանության և էկոլոգիական հրատապ մարտահրավերների ոլորտում չինացի առաջատար մասնագետների դասախոսությունները։ Քննարկումների առանցքում էին «Էկոլոգիական քաղաքակրթություն» հայեցակարգը և ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովներում («COP15» և «COP16») ընդունված պատմական փաստաթղթերը։ Տեսական դասախոսություններից հետո մասնակիցները ճանաչողական այց կատարեցին Կունմին քաղաք, որը պաշտոնապես հյուրընկալել և նախագահել է Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովը՝ «COP15»-ը:
Ավելին՝ ↪️ https://www.ysu.am/faculty/77/articles/98820
18/07/2026
🎉🎉 Բարի գալուստ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, սիրելի՛ առաջին կուրսեցիներ։ Սրտանց շնորհավորում ենք ձեզ ուսանողական կյանքի մեկնարկի կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, ակտիվ ու արդյունավետ ուսանողական տարիներ՝ լի գիտելիքներով, նոր ձեռքբերումներով և անմոռանալի հիշողություններով։
📣 Հայտնի են ԵՊՀ 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքները։
🤗Բարի գալուստ ԵՊՀ, սիրելի’ առաջինկուրսեցիներ, շնորհավորում ենք, մաղթում ուսանողական ակտիվ և արդյունավետ կյանք։
⬇️ Մրցույթի արդյունքները՝ https://www.ysu.am/undergraduate-admission/41108
15/07/2026
🎉 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տոնական ու շատ հուզիչ օր էր:
🎓🎓 Մեր բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 379 շրջանավարտներ ստացան իրենց երկար սպասված ավարտական վկայականները։
Հանդիսավոր արարողությունը լի էր ժպիտներով, հուզմունքով ու ջերմ մաղթանքներով:
Միջոցառմանն առանձնահատուկ ջերմություն հաղորդեց մեր տաղանդավոր մագիստրանտ Շուշանիկ Դավեյանը, ով Շառլ Ազնավուրի անմահ կատարմամբ հուզեց բոլոր ներկաներին:
📚Սիրելի՛ շրջանավարտներ, թող ուսանողական այս տարիների ընկերությունն ու ստացած գիտելիքները ձեզ ուղեկցեն ողջ կյանքում։
🎊 Բարի՛ երթ դեպի մեծ աշխարհ, մենք հպարտանում ենք ձեզնով։
14/07/2026
Ամառային դպրոց՝ Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն խորագրով․
📢 Ամառային դպրոց՝ «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն»
📅 Հուլիսի 21–23, 2026 թ.
📍 Աղվերան
Կազմակերպիչներ՝
• Արևելագիտության ինստիտուտ
• Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
• Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ
Հրավիրվում են Երևանի պետական համալսարանի արևելագիտության, միջազգային հարաբերությունների, պատմության և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության թեմաներին նվիրված եռօրյա ամառային դպրոցին։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կմասնակցեն ինտենսիվ դասախոսությունների, գործնական աշխատաժողովների և մասնագիտական քննարկումների՝ հնարավորություն ունենալով խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել վերլուծական և գործնական հմտությունները, ինչպես նաև անմիջական շփում հաստատել ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Եթե հետաքրքրված եք միջազգային հարաբերություններով, արտաքին քաղաքականությամբ, հանրային քաղաքականությամբ և ռազմավարական հաղորդակցությամբ, և ցանկանում եք մասնակցել բովանդակալից ու ինտենսիվ կրթական ծրագրի, ապա այս ամառային դպրոցը հենց ձեզ համար է։
📌 Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը՝ https://forms.gle/wmCJnJ9gqmmWdDTw8
Ընտրված մասնակիցները կստանան հաստատման նամակ և ծրագրի մանրամասն օրակարգը։
⏳ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 17-ը։
Ամառային դպրոց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության թեմաներով
Ծրագրի շրջանակում ուսանողները կմասնակցեն ինտենսիվ դասախոսությունների, գործնական աշխատաժողովների և քաղաքականության վերաբերյալ քննարկումների՝ հնարավորություն ո...
12/06/2026
Միջազգային համագործակցության ընդլայնում. ԵՊՀ-ն հյուրընկալել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի պատվիրակությանը
✅ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հյուրընկալել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր բուհի պրոռեկտոր Բորիս Մատոշը։ Պատվիրակության կազմում էին նաև նույն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար և դասախոսական անձնակազմի ներկայացուցիչները։ Այցի առանցքային նպատակն էր երկու բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների միջև գործընկերային կապերի ամրապնդումը, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման ու խորացման հեռանկարների քննարկումը։
📌 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ձեռք բերեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում ակտիվացնելու գործակցությունը ուսանողական ու ակադեմիական շարժունության և փոխանակության ծրագրերում, ինչպես նաև կազմակերպելու համատեղ գիտական միջոցառումներ։
🔍📍 Այցի շրջանակներում, «Էրազմուս+» (Erasmus+) ծրագրի ակադեմիական շարժունության ձևաչափով, Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի երկու պրոֆեսորներ արդեն իսկ մեկշաբաթյա մասնագիտական վերապատրաստում են անցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
🔗 Հատկանշական է, որ միջազգային համագործակցության շրջանակում ֆակուլտետն օրերս հյուրընկալել էր նաև Պալացկու համալսարանի պրոֆեսորներ Մարկետա Ժիդկովային և Հինեկ Մելիխարին։ Այցի ընթացքում եվրոպացի գործընկերները հանդես եկան դասախոսություններով ՄՀՖ ուսանողների համար, ինչպես նաև հանդիպումներ ունեցան ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
10/06/2026
ԵՊՀ-ում քննարկվել են եվրասիական հիմնախնդիրներն ու հայ-չինական հարաբերությունները
✅ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված եվրասիական հիմնախնդիրներին, հայ-չինական երկկողմ հարաբերություններին և «Գոտի և ճանապարհ» գլոբալ նախաձեռնությանը։
Միջոցառման շրջանակում ֆակուլտետն ընդունել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի բարձրաստիճան պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն Սուն Չժուանժիի գլխավորությամբ:
🤝 Առանձնահատուկ ուշադրության են արժանացել հայ-չինական հարաբերությունները, երկկողմ քաղաքական, տնտեսական և կրթամշակութային կապերի խորացման ներուժն ու զարգացման հեռանկարները։ Զուգահեռաբար քննարկվել է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, այդ համատեքստում՝ Հայաստանի դերն ու հնարավորությունները:
📍 Միջոցառումն ավարտվել է ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել չինացի գործընկերներին ուղղելու իրենց հուզող հարցերն ու ծավալելու հետաքրքիր մտքափոխանակություն: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու, ավելի ամրապնդելու և համակարգված դարձնելու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցությունը՝ նախատեսելով կազմակերպել համատեղ գիտաժողովներ և հանդիպումներ նաև ապագայում։
05/06/2026
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կայացավ կորեերենի և կորեագիտության դասընթացների շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը
🎉 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենի չորսամսյա դասընթացի և «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։
📍 Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի կորեական ուսումնասիրությունների ռազմավարական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում ուսանողները հանդես եկան կորեերենին, կորեական գրականությանն ու մշակույթին նվիրված զեկուցումներով, ասմունքով, ինչպես նաև երաժշտական և պարային կատարումներով։
✅ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը ողջույնի խոսքում ընդգծեց համալսարանում կորեերենի և կորեագիտության զարգացման կարևորությունը՝ մատնանշելով, որ միջազգային կրթական ծրագրերն ու ակադեմիական ակտիվ համագործակցությունը ուսանողների համար բացում են զարգացման լայն հորիզոններ՝ հնարավորություն տալով դառնալու մրցունակ մասնագետներ համաշխարհային ասպարեզում։
Ավելին՝ ↪️ https://www.ysu.am/faculty/77/articles/95874