13/04/2026
Ապրիլի 12-ի սկաուտական հավաքն անցավ ըստ նախատեսված ծրագրի։ Օրվա ընթացքում ներկաները դիտեցին հայկական հին ֆիլմ՝ «Ոսկե ցլիկը», որի ավարտին հնչեցին հարցեր՝ ստուգելու նրանց ուշադրությունն ու մտապահելու ունակությունը։ Այնուհետև բակում անցկացրին աշխույժ և հետաքրքիր մրցութային խաղեր՝ լի շարժումով, թիմային ոգով և ուրախ տրամադրությամբ։
10/04/2026
Փոքրիկները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Հավկթաորս խաղին՝ որոնելով այգում թաքցված գունավոր ձվերն ու անակնկալները։ Խաղի ընթացքում նրանք հաղթահարեցին տարբեր առաջադրանքներ, ցուցադրեցին իրենց արագությունը, ուշադիր լինելը և թիմային համագործակցությունը։
09/04/2026
🐣🌿 Egg Hunt (Հավկթաորս) սկաուտական խաղը այս տարի անցկացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգում՝ լի ուրախությամբ, շարժումով ու Զատկական տրամադրությամբ։
Փոքրիկները մեծ ոգևորությամբ մասնակցեցին խաղին՝ որոնելով այգում թաքցված գունավոր ձվերն ու անակնկալները։ Խաղի ընթացքում նրանք հաղթահարեցին տարբեր առաջադրանքներ, ցուցադրեցին իրենց արագությունը, ուշադիր լինելը և թիմային համագործակցությունը։
Օրը լի էր ծիծաղով, հետաքրքիր բացահայտումներով և ընկերական ջերմ մթնոլորտով։
Շնորհակալ ենք բոլոր երեխաներին և ծնողներին, ովքեր մասնակցեցին ու դարձան այս գեղեցիկ Զատկական օրվա մասը։ 🐣💚
06/04/2026
Ծաղկազարդը նշեցինք՝ սկաուտներս, յուրովի՝ համադրելով բնությունը, պատմությունը և հոգևոր արժեքները։ Ծաղկազարդը հետաքրքիր տոն է նաև այն առումով, որ իր արմատներով հասնում է դեռ հեթանոսական ժամանակներ․ գարնան զարթոնքը, բնության վերածնունդը և կյանքի նոր շրջանի սկիզբը միշտ էլ կարևոր տեղ են ունեցել հայերիս հավատալիքներում։ Քրիստոնեական շրջանում տոնը ստացել է նոր խորհուրդ՝ խորհրդանշելով Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, սակայն պահպանել է նաև գարնանային ուրախության ու բնության զարթոնքի զգացողությունը։
Մեկ օրվա ընթացքում սկաուտներս կարծես անցանք մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններով՝ զգալով թե՛ հեթանոսական շրջանի մշակութային շունչը, թե՛ քրիստոնեական հավատքի ուժը։ Իսկ այդ ամենը միավորվեց բնության մեջ անցկացրած օրը, ընկերական քայլարշավը և սկաուտական միասնական ոգին։
Օրն ամփոփեցինք Ողջաբերդում՝ Չարենցի կամարի հուշարձանից վայելելով մեր չքնաղագույն բնությունը, ապա վերադարձանք Արալեզ կենտրոն։
30/03/2026
Այսօրվա սկաուտական հավաքը լի էր խաղով, բացահայտումներով ու արկածներով🌿
Մինչ սկաուտներս որոնում ու հայտնաբերում էինք թաքնված գանձերը, փոքրերը հատուկ խաղի միջոցով սովորում էին հետախուզական նշաններն ու գաղտնի ուղիների լեզուն🧭
🌿Սովորում ենք բնության մեջ, խաղի միջոցով՝ դառնալով ավելի ուշադիր, համարձակ ու թիմային✨
#սկաուտներ #Արալեզ #հետախուզություն
26/03/2026
Մարտի 15-ը յուրահատուկ օր էր փոքրերի և մեծերիս համար։ Մինչ մեծերս գլուխկոտրուկներ էինք լուծում գանձերի տեղը հայտնաբերելու համար, փոքրերը Իլյուզիաների թանգարանում հետաքրքիր ցուցադրություններն էին վայելում։ Այստեղ Կրթությունն ու ժամանցը համադրված են մի վայրում, ուր միախառնվում են ֆիզիկան, մաթեմատիկան, հոգեբանությունն ու արվեստը՝ ստեղծելով գիտության և զվարճանքի զարմանահրաշ աշխարհ։
Սկաուտական կիրակին կրկին անգամ լի էր գիտելիքով և ընկերական զվարճանքով։
25/03/2026
Սկաուտներիս հերթական ԱԲԿ-ի ժամանակ մոտեցանք թվային ստեղծարարության աշխարհին՝ փորձելով համատեղել ուսուցումը և նոր տեխնոլոգիաները՝ գործնականորեն կիրառելով։ 🌟💻
16/03/2026
⚜️Սկաուտությունն ավելի է, քան պարզապես խաղ և արկածախնդրություն. դա ճանապարհ է դեպի պատասխանատվություն, թիմային աշխատանք և առաջնորդական հմտություններ: Ամեն կիրակի մեր սկաուտները սովորում են նոր հմտություններ, խթանում իրենց երևակայությունը և զարգացնում սոցիալական կարողությունները՝ դառնալով ապագայի ինքնավստահ և բազմակողմանի առաջնորդներ:
Սկաուտություն՝ առաջնորդի ճանապարհ - Scout
Սկաուտությունը մանկության ընթացքում ավելի է, քան պարզապես խաղ և արկածախնդրություն. դա ճանապարհ է դեպի պատասխանատվություն, թիմային աշխատանք և առաջնորդական հմտությ...
16/03/2026
Սկաուտներս՝ անկախ տարիքից, սիրում ենք ուրախություն պարգևել և դրական էներգիա փոխանցել մարդկանց։
Այդպիսի ժպիտներ պարգևելու օր դարձավ նաև մարտի 8-ը։ Նախ մեր ձեռքով պատրաստեցինք և գրեցինք բարեմաղթանքներ, ապա ծաղիկներ բաժանեցինք անցորդ կանանց և աղջիկներին՝ նրանց օրը դարձնելով մի փոքր ավելի ջերմ ու ուրախ։
Ժպիտները, շնորհակալ խոսքերն ու բարի մաղթանքները դարձան մեր օրվա ամենագեղեցիկ պարգևը։ 🌸