M.A.M educational movement

Call Directions Website Contact the school

M.A.M educational movement 🇦🇲 Bridge to Armenia through Education
🌍 Diaspora School Programs
💻 Online Armenian Courses
📚 History & Culture
♟️Chess in Armenian And so M.A.M teaches.

M.A.M կրթական շարժումը հայերենի և հայոց պատմության ուսուցման օնլայն հարթակ է, որը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։
M.A.M-ը սովորեցնում է. խնամքով համադրված կրթական ծրագրերի միջոցով մենք ցանկանում ենք աշխարհասփյուռ հայության հաջորդ սերնդին սովորեցնել խոսել, գրել, բայց նաև` ճանաչել և սիրել հայկական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները:
Մեր ծրագիրը բաղկացած է բարդության մի քանի մակարդակներով դասընթացներից՝ հայերեն և պատմություն առարկաներից, որոնք հատկանշված ժամանակում ներկայացվելու են դասախոսների կողմից: Նրանք փոխներգործուն մեթոդներով վարելու են դասերը` հնարավորություն ընձեռելով աշակերտներին զգալու իրենց իրական լսարանում:

«M.A.M educational movement» is an online platform with a livestream courses of Armenian language, history, and culture for children aged 6-17 and also for adults. Through carefully curated educational programs, we want to teach next generation of Armenians around the world to speak, to write, but also to recognize and love Armenian heritage, culture and traditions. Our programs contain courses with several levels of complexity evolving around Armenian language and history, presented interactively in real time, creating immersive real classroom feel for the students.

«Образовательное движение M.A.M» - это онлайн-платформа с онлайн-курсами армянского языка, истории и культуры для детей 6-17 лет, а также для взрослых.
Посредством тщательно разработанных образовательных программ мы хотим научить подрастающее поколение армян по всему миру говорить, писать, а также принимать и любить Армянское наследие, культуру и традиции.
Особенность наших образовательных программ состоит в том, что они не только содержат курсы разных уровней сложности, нo и представлены в интерактивном формате и проводятся в режиме реального времени, с целью создания у обучающихся ощущения погружения в реальное занятие.

Samedi 12 septembre 2026 | Maison des Associations, Le Plessis-Robinson |---Nous revenons sur le forum coorganisé par OD...
23/09/2026

Samedi 12 septembre 2026 | Maison des Associations, Le Plessis-Robinson |

---

Nous revenons sur le forum coorganisé par ODARIF et le Ministère de l’Éducation, de la Science, de la Culture et du Sport de la République d’Arménie, dédié à l’apprentissage de la langue arménienne au XXIe siècle en diaspora.

La transmission de la langue arménienne — qu’elle soit occidentale ou orientale — est un enjeu majeur pour préserver notre identité, notre culture et notre histoire au sein de la diaspora.

Ce forum a été l’occasion de :

✅ Échanger sur les défis et les opportunités de l’enseignement de l’arménien en France.

✅ Partager des expériences et des bonnes pratiques entre les écoles et associations arméniennes.

✅ Innover en explorant des méthodes pédagogiques adaptées aux réalités du XXIe siècle.

✅ Renforcer les liens entre les acteurs éducatifs arméniens de toute la France.

---

Nous avons eu l’honneur d’accueillir des experts et acteurs engagés pour partager leurs expériences et visions :

- Alvina Eloyan, Cheffe Specialiste du Département des Relations Internationales et de la Diaspora au Ministère de l’Éducation, de la Science, de la Culture et du Sport de la République d’Arménie.

- Marina et Méline Ghazaryan, co-présidentes du Centre éducatif MAM (MAM Educational Movement), qui ont apporté leur **expertise en éducation moderne et technologique** pour la diaspora.

---

Nous avons eu l’honneur d’accueillir des représentants d’écoles et associations arméniennes **de toute la France** :

- **Nice** : École **Barsamian**

- **Marseille** : **JAF Marseille**

- **Grand Est** : **Représentation de la région**

- **Lyon** : École **Markarian-Papazian** et Centre éducatif YAN

- **Rennes** : **Maison Arménienne de Rennes**

- **Clamart** : **Centre éducatif et culturel Vahé Fattal**

- **Décines-Charpieu** : **Association éducative et culturelle YAN**

- **Le Raincy** : **École Tebrotzassère**

Un **grand merci** à tous pour votre participation active et votre engagement en faveur de la **pérennité de notre langue** !

---

💡 Qui est MAM Educational Movement ?

Fondé en **2021**, après la guerre des 44 jours, **MAM Educational Movement** est une **initiative pionnière** en matière de **technologie éducative et de culture axée sur la diaspora**.

Son objectif ? **Construire un pont vivant entre la diaspora arménienne et l’Arménie** grâce à une **éducation moderne et axée sur la technologie**.

🔹 **Un écosystème fédérateur** : MAM unit **l’éducation, la formation des enseignants, le soutien aux écoles et l’engagement communautaire**.

🔹 **Au-delà de la préservation** : MAM favorise la **participation **, le **sentiment d’appartenance** et la **responsabilité envers l’Arménie**.

🔹 **Une collaboration institutionnelle** : MAM travaille en étroite collaboration avec le **Ministère de l’Éducation, des Sciences, de la Culture et des Sports de la République d’Arménie** pour obtenir **l’approbation d’experts** pour ses programmes.

---

Ce forum a permis de **poser les bases** d’une **collaboration renforcée** entre les écoles arméniennes de France, avec pour objectif :

🔹 **Développer des outils pédagogiques modernes** (numériques, interactifs, etc.).

🔹 **Créer un réseau solide** pour partager des ressources et des savoir-faire.

🔹 **Sensibiliser** les jeunes générations à l’importance de maîtriser l’arménien, **langue de notre héritage**.

---

Merci :

À **tous les participants**, aux **intervenants inspirants**, aux **représentants du Ministère de l’Éducation arménien**, aux **écoles et associations présentes**, et à la **Mairie du Plessis-Robinson** pour son soutien.

ODARIF tient à remercier toutes les écoles et associations ayant effectuées le déplacement pour cette occasion.
---

** **

15/09/2026

🚀 «AI քեզ ուսուցիչ»-ը շարունակվում է․ գալիս է 2-րդ մակարդակը։

Այս անգամ ծրագիրն ավելի խորքային է, ավելի գործնական և ուղղված է այն հմտությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են ուսուցչին ժամանակակից կրթական միջավայրում։

🎓 Ինչպե՞ս կառուցել դասը, որպեսզի սովորողը ոչ միայն յուրացնի գիտելիքը, այլև մտածի, հարցադրի, վերլուծի և ինքնուրույն սովորի։

Ինչպե՞ս աշխատել տարբեր կարողություններ, կարիքներ և սովորելու տեմպ ունեցող աշակերտների հետ՝ միաժամանակ պահպանելով դասի արդյունավետությունն ու ներգրավվածությունը։

Եվ ինչպե՞ս ժամանակակից մանկավարժական մոտեցումներն ու նոր տեխնոլոգիական հնարավորությունները դարձնել ուսուցչի ամենօրյա աշխատանքի արդյունավետ մաս։

Այս և մի շարք այլ մասնագիտական հարցերի կանդրադառնանք «AI քեզ ուսուցիչ» ծրագրի 2-րդ մակարդակում՝ մեր բանախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, կրթության փորձագետ Գայանե Մկրտչյանի հետ։

📅 2-րդ մակարդակի մեկնարկը՝ հոկտեմբերի 13-ին։

🤝 Ծրագիրն իրականացվում է M.A.M կրթական շարժման և Lumiverse Ecosystem-ի համագործակցությամբ։

🇦🇲 Ծրագիրը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

💶 Գործում է մասնակցության վճարի փոխհատուցում՝ եկամտահարկի վերադարձի շրջանակում։

📩 Մանրամասների և գրանցման համար մեկնաբանություններում գրեք «Ուսուցիչ» բառը։

Կրթությունը կամուրջ է, որը միավորում է Հայաստանն ու Սփյուռքը։ 🌍Ուրախ ենք, որ M.A.M Educational Movement-ը մասնակցեց «Հայ...
14/09/2026

Կրթությունը կամուրջ է, որը միավորում է Հայաստանն ու Սփյուռքը։ 🌍

Ուրախ ենք, որ M.A.M Educational Movement-ը մասնակցեց «Հայաստան-Սփյուռք կրթական երկխոսության» մեկնարկային հանդիպմանը՝ 405 կրթական դաշինքի նախաձեռնությամբ։

Այսպիսի հարթակները կարևոր են՝ միմյանց ճանաչելու, փորձը կիսելու, ընդհանուր մարտահրավերները քննարկելու և միասին նոր հնարավորություններ ստեղծելու համար։

Հայաստանի և Սփյուռքի միջև կրթական կապերի ամրապնդումը M.A.M-ի առաքելության հիմքում է։ Մենք հավատում ենք, որ հայկական կրթական էկոհամակարգն ավելի ուժեղ է դառնում, երբ տարբեր կառույցներ սովորում են միմյանցից և համագործակցում։

Շնորհակալ ենք 405 կրթական դաշինքին այս կարևոր երկխոսությունը նախաձեռնելու և բոլոր մասնակիցներին՝ իրենց փորձն ու գաղափարները կիսելու համար։ 🤝

Թող սա լինի շարունակական ու բովանդակալից համագործակցության սկիզբ։

10/09/2026

Ուսուցչի աշխատանքում ամեն օր կան ընտրություններ, որոնց պատասխանները միշտ չէ, որ միանշանակ են։

«AI քեզ ուսուցիչ» ծրագրի բանախոս Հռիփսիմե Խանզադյանը պատասխանում է մեր բլից հարցերին՝ անկեղծորեն կիսվելով ժամանակակից դպրոցի, դասավանդման մեթոդների և ուսուցչի դերի մասին իր տեսակետներով։ 💛

🚀 «AI քեզ ուսուցիչ»-ը շարունակվում է․ գալիս է 2-րդ մակարդակը՝ «Տրանսֆորմացված ուսուցիչը AI դարաշրջանում»։

Այս անգամ գնում ենք ավելի խորքային ու գործնական ուղղությամբ՝ կենտրոնանալով ուսուցչի ամենօրյա աշխատանքի և իրական դասարանային մարտահրավերների վրա։

Ծրագրի ընթացքում կանդրադառնանք արդյունավետ դասի կառուցմանը, սովորողների ներգրավվածության բարձրացմանը, տարբեր կարիքներ ունեցող աշակերտների հետ աշխատանքին, գնահատման ժամանակակից մոտեցումներին և AI-ի հնարավորությունների գործնական կիրառմանը։

🎓 Նոր թեմաներ, նոր բանախոսներ և ավելի շատ պրակտիկա։

🗓 Մեկնարկը՝ հոկտեմբերի 13-ին։

💬 Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին։ Մեկնաբանություններում գրե՛ք «ուսուցիչ», և մենք կուղարկենք ծրագրի մանրամասները։

08/09/2026

Հայաստանը ներկայացնել սառույցի վրա, իսկ հիմա՝ բացահայտել այն նաև լեզվի միջոցով։ 🇦🇲⛸️

Գեղասահորդ Նիկիտա Ռախմանինը M.A.M-ում սկսել է իր ճանապարհը դեպի հայերենը՝ նոր բառերով, երբեմն՝ դժվար հնչյուններով, բայց միշտ մեծ հետաքրքրությամբ։ 💛

Նա խոստովանում է՝ հայերենը հեշտ չի տրվում, բայց հենց դա էլ այս ճանապարհն ավելի հետաքրքիր է դարձնում։ Ամեն նոր բառ, ամեն նոր արտահայտություն ու ամեն դաս՝ մի փոքր ավելի մոտ Հայաստանին։ ❤️

Ի՞նչն է Նիկիտային ամենաշատը տպավորել Հայաստանում, ինչպիսի՞ն է հայերենն իր աչքերով և ի՞նչ բառեր է արդեն հասցրել սովորել։

Պատասխանը՝ մեր նոր հարցազրույցում։ ✨

🚀 «AI քեզ ուսուցիչ» ծրագրի 4-րդ հոսքը մեկնարկում է սեպտեմբերի 16-ին։Ավելի քան 1000 ուսուցիչ արդեն միացել է «AI քեզ ուսու...
04/09/2026

🚀 «AI քեզ ուսուցիչ» ծրագրի 4-րդ հոսքը մեկնարկում է սեպտեմբերի 16-ին։

Ավելի քան 1000 ուսուցիչ արդեն միացել է «AI քեզ ուսուցիչ» ծրագրին՝ զարգացնելով ժամանակակից դասավանդման հմտությունները և միանալով շարունակաբար զարգացող մասնագիտական համայնքին։

Ձեր վստահությունն ու դրական արձագանքները մեզ ոգեշնչեցին մեկնարկել 4-րդ հոսքը, որպեսզի ևս մեկ հնարավորություն տանք այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են զարգանալ և պատրաստ լինել վաղվա կրթությանը։

🗓️ Մեկնարկ՝ սեպտեմբերի 16

🇦🇲 Ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Ծրագրի ընթացքում դուք՝
✅ կծանոթանաք ժամանակակից մանկավարժական մոտեցումներին,
✅ կզարգացնեք աշակերտների հետ արդյունավետ հաղորդակցվելու և դասը հետաքրքիր ու ներգրավող դարձնելու հմտությունները,
✅ կյուրացնեք AI գործիքների արդյունավետ կիրառումը կրթության մեջ,
✅ կսովորեք ստեղծել դասապլաններ, ներկայացումներ, թեստեր և այլ ուսումնական նյութեր,
✅ ձեռք կբերեք գործնական հմտություններ, որոնք անմիջապես կկիրառեք ձեր դասապրոցեսում։

👩‍🏫Դասընթացը կվարեն ոլորտի առաջատար մասնագետները:

🏆 Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև դպրոցների և մանկավարժների ստեղծարար մրցույթ՝ արժեքավոր մրցանակներով։

💳 Մասնակցության վճարը ենթակա է եկամտահարկի վերադարձի։

💬 Մեկնաբանություններում գրեք «Ուսուցիչ», և մենք սիրով կուղարկենք ծրագրի ամբողջական մանրամասներն ու գրանցման հղումը։

25/08/2026
24/08/2026

Ժամանակակից կրթությունը պահանջում է ոչ միայն նոր գործիքներ, այլև դասավանդման նոր ու արդյունավետ մեթոդներ։

«AI քեզ ուսուցիչ» ծրագրի մասնակից, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լուսինե Վարդանյանը կիսվում է իր փորձով՝ պատմելով, թե ինչպես կարող են ծրագրում բացահայտած նոր մեթոդներն ու մոտեցումները օգնել դասը դարձնել ավելի արդյունավետ, հետաքրքիր և աշակերտակենտրոն։

«AI քեզ ուսուցիչ»-ում մեր կարևոր նպատակներից մեկն էլ հենց սա է՝ ուսուցչին տալ ոչ միայն նոր տեխնոլոգիական գործիքներ, այլև դրանք դասավանդման գործընթացում նպատակային կիրառելու մեթոդներ։

📅 Սեպտեմբերի 16-ին մեկնարկում է ծրագրի 4-րդ հոսքը։

Եթե Դուք էլ ցանկանում եք նոր մոտեցումներով հարստացնել Ձեր դասավանդումը և ձեռք բերել անմիջապես կիրառելի հմտություններ՝ միացեք մեզ։

Մանրամասների համար մեկնաբանություններում գրեք «ուսուցիչ»։

18/08/2026

🇦🇲 Ղափաման պարզապես ուտեստ չէ․ այն հայկական սեղանի ջերմությունն է՝ դդմի մեջ ամփոփված։

Բրինձ, չրեր, մեղր ու անուշաբույր համեմունքներ․ բաղադրիչներ, որոնք միասին ստեղծում են մեր խոհանոցի ամենագունեղ ու սիրված ուտեստներից մեկը։

Այս անգամ M.A.M-ի հետ բացահայտում ենք ղափաման՝ նրա համը, պատմությունն ու հայկական ավանդույթներում ունեցած առանձնահատուկ տեղը։

Որովհետև հայկական մշակույթը ճանաչելու ամենահամեղ ճանապարհներից մեկն անցնում է հենց մեր խոհանոցով։

Երբ մեկ նվերը կարող է դառնալ նաև նոր գիտելիքների ու բացահայտումների սկիզբ։Ուրախ ենք ներկայացնել Ararat Box × M.A.M համագ...
11/08/2026

Երբ մեկ նվերը կարող է դառնալ նաև նոր գիտելիքների ու բացահայտումների սկիզբ։

Ուրախ ենք ներկայացնել Ararat Box × M.A.M համագործակցությունը, որը միավորում է հայկականը ճանաչելու և զգալու երկու տարբեր, բայց միմյանց լրացնող ճանապարհներ։ 🇦🇲

Այսուհետ Ararat Box-ի ընտրված նվեր-տուփերը ոչ միայն կփոխանցեն Հայաստանի համն ու ջերմությունը, այլև հնարավորություն կտան միանալու M.A.M-ի կրթական ծրագրերին՝ բացահայտելու հայոց լեզուն, մշակույթն ու հարուստ ժառանգությունը։

Համագործակցության շրջանակում երկու համայնքների համար գործում են հատուկ առաջարկներ․

✨ Ararat Box-ի յուրաքանչյուր գնորդ կստանա 5% զեղչ M.A.M-ի դասընթացներին մասնակցելու համար,
✨ իսկ M.A.M-ի աշակերտները կկարողանան 5% զեղչով ձեռք բերել Ararat Box-ի նվեր-տուփերը։

Միասին՝ Հայաստանին ավելի մոտ։ 💙

Address

Arshakunyats 17
Yerevan
0023

Alerts

Be the first to know and let us send you an email when M.A.M educational movement posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to M.A.M educational movement:

Shortcuts

Share