31/12/2025
Սիրելի՛ սաներ, ծնողներ, հետևորդներ, դասընթացավարներ և գործընկերներ,
Շնորհավո՜ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ 🎆✨
Անցած տարին մեզ համար դարձավ աճի, հաղթահարումների և մեծ ձեռքբերումների շրջան։ Յուրաքանչյուր հաջողություն ծնվեց ձեր վստահությունից, աշխատասիրությունից և համբերությունից։
Մեր սաներին՝ մենք հպարտ ենք ձեր առաջընթացով, ձեր քաջությամբ և ձեր նպատակներին հավատալու ուժով։
Մեր դասընթացավարներին՝ շնորհակալ ենք նվիրումով ու սրտով կատարած աշխատանքի համար։
Մեր թիմին և բոլոր աջակիցներին՝ ձեր միասնությունը մեր կենտրոնի ամուր հիմքն է։
Թող Նոր տարին բերի նոր հնարավորություններ, համարձակ նպատակներ և պայծառ հաղթանակներ։ Մենք շարունակում ենք քայլել առաջ՝ միասին, վստահությամբ և սիրով դեպի գիտելիք ու զարգացում 🌟
Սիրով՝
Էդուտորա լեզվի կենտրոն ❤️🎄