26/04/2026
Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայիր նրա երիտասարդությանը… ☀️
👥 Այս օրը խորհրդանշական էր բոլորիս համար։ Ապրիլի 24-ին մենք ամփոփեցինք «Հայքի շառավիղներ» դպրոցի առաջին սերնդի մեկամյա ուղին։
Մեր առաջին սերնդի ավարտական աշխատանքների ներկայացումը լավագույն պատասխանն էր պատմության մարտահրավերներին։ Մենք կանք, մենք բարձրանում ենք և մենք տիրոջ իրավունքով վերաիմաստավորում ենք մեր ժառանգությունը 🏔️
Սիրելի՛ շրջանավարտներ, դուք ապացուցեցիք, որ ժառանգությունը այն կենդանի հենարանն է, որով այսօր պետք է կառուցենք մեր ներկան ու ապագան։ Ձեր յուրաքանչյուրի աշխատանքը մի նոր լուսավոր կետ դարձավ մեր ընդհանուր ճանապարհին✨
Դուք մեր մեծ ընտանիքի հենասյունն եք, ու դեռ միասին նոր Բարձունքներ ունենք նվաճելու 🇦🇲
Բարի՛ երթ, մեր լուսավոր շառավիղներ․․․
23/04/2026
-ը միայն հիշողություն ու պատմություն չէ։ Այն մեր անձնական ու հավաքական կյանքը վերաիմաստավորելու, հառնելու հրամայական է 🇦🇲
1915 թվականի -ը մի ողջ ազգի զանգվածային ոչնչացման փորձ չէր միայն, այլ քաղաքակրթական հարված՝ ուղղված մեր ինքնությանը, մեր ստեղծարար մտքին, մեր տեսակին։
☀️ Չհաջողեցին։ Հաղթեց արժեհամակարգը։ Հաղթեց հավատը։ Հաղթեց վերածնվելու կամքը։
Այսօր մարտահրավերները փոխել են իրենց ձևերը, բայց ոչ էությունը։ Մենք խոցելի ենք, երբ ներսում թուլացած ենք, երբ ստեղծելու փոխարեն քանդում ենք, սպառում, երբ համախմբվելու փոխարեն բաժանվում ենք։ Երբ սիրելու փոխարեն...
Ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր՝ այնտեղ, որտեղ մենք ինքներս ենք հրաժարվում մեր տեսակից, մեր իրավունքներից և մեր պատասխանատվությունից ☝️
Հիշողությունը ուժ է միայն այն ժամանակ, երբ այն դառնում է գիտակցություն, իսկ գիտակցությունը՝ գործողություն։
Հիշենք, բայց և շարունակենք՝ կրթվելով, արարելով, առաքինությամբ ու հայրենատիրությամբ 🤝
22/04/2026
Երկիր մոլորակի օրը՝ Երկրի մասին հոգալով 🌏
#Մաքրապատում
Ասպես նշեցին Դեպի բարձունք / Depi bardzunk-ի մեր ակումբականները Երկիր մոլորակի օրը 😍 💜
⚡️Եվ ահա, այս ֆանտաստիկ օրվա վերջում մենք ունենք ֆանտաստիկ արդյունք։ Սահմանված 1000 պարկի փոխարեն մենք հավաքեցինք 1803 պարկ աղբ…
1803 պարկով մեր հայրենիքը ավելի մաքուր է, և դա ի շնորհիվ 12-17 տարեկան պատանի ակումբականների 🌍
Այսօր մեր հողը զգաց աճող սերնդի շունչը, սերը ու հավատը… 🇦🇲
Հ․Գ․
Ով ցանկանում է այս ոգեշնչող գրառումը հասցնել ընկերներին, կարող է կիսվել և տարածել։ Իսկ մենք խոստանում ենք, որ մոտակա օրերին կկիսվենք ձեզ հետ այսօրվա գեղեցիկ կադրերով, մտքերով, հույզերով ☀️
16/04/2026
💥 Ինքնահաղթահարում։ Թիմ։ Լեռներ։
Միացի՛ր Արահետ 2026-ին հիմա 👇
📅 Հունիսի 20–21
📍 Վայոց ձոր, Ելփին
Այս տարի Արահետը գալիս է կարևոր հիշեցմամբ․ հայրենատիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Իսկ հայրենաճանաչությունը՝ փորձառությունից ու միասին անցած ճանապարհից։
🗺 ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
Սիրողական (16 կմ)
Ելփին → Վարդանեսի լիճ → Շրեշտասար → Ելփին
Պրոֆեսիոնալ (35 կմ)
Ելփին → Դիտավանք → Մկնասար → Քարկատար → Ելփին
2 ՕՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ
🏕 Վրանային գիշերակաց
🔥 Խարույկի շուրջ զրույցներ
🎶 Մշակութային հագեցած օրեր
🤝 Թիմ, որը սովորում է գործել միասին
#Արահետ-ում հաղթանակը՝ կոփված կամքն է, վստահությունը և միասին անցած ճանապարհը։
ՄԱՍՆԱԿՑԵՔ ԱՐԱՀԵՏԻՆ, ՈՐ․․․
✅Վերագտնեք կապը ձեր արմատների հետ
✅ Կոփվեք ֆիզիկապես և կամքով
✅ Սովորեք վստահել թիմին և լինել թիմի մաս
✅ Ունենաք առօրյայից դուրս իրական փորձառություն
✅ Հասկանաք, որ ուժեղ անհատը ձևավորվում է ինքնահաղթահարումով
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ 📋
👥 6 հոգանոց թիմ
Երկու երթուղի՝
✅ 16 կմ (սիրողական)
✅ 35 կմ (պրոֆեսիոնալ)
Մասնակցության վճար՝
✅ Սիրողական թիմ՝ 100,000 դրամ
✅ Պրոֆեսիոնալ թիմ՝ 120,000 դրամ
* Վճարը ներառում է առաջնության կազմակերպումը, լոգիստիկան, երթուղիների սպասարկումը, երկօրյա մշակութային ծրագիրը և գիշերակացը։
ԿԱՐԵՎՈՐ ‼️
✅ Գրանցումը համարվում է հաստատված միայն վճարումը կատարելուց հետո
✅ Թիմի վերջնական կազմը կարող եք ներկայացնել գրանցումից հետո
Գրանցման հղումը մեկնաբանությունում 👇
⏰ Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 25
☎️ Հարցերի դեպքում՝ +374 95210208
#Արահետ՝ բարձունքները միասին են նվաճում 🌄
14/04/2026
Վերադառնում ենք 💜
Երկար դադարից հետո «Հայոց երկիր» հանդիպումները կրկին մեկնարկում են։
🌳 Թեմա՝ Կենաց ծառը որպես հանրության և ազգի կառավարման համակարգ
👤 Հյուր՝ ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյան
🗓 Ապրիլի 22
🕖 19:20
📍 «Բարձունք» կենտրոն
Մուտքն ազատ է, գրանցումը և մանրամասները՝ Կենաց ծառը որպես հանրության և ազգի կառավարման համակարգ
Սիրով սպասում ենք 💜
#Բարձունք #ԿենացԾառ #ՎանոԴադոյան
13/04/2026
Գալի՞ս ես Իրինդ՝ բացահայտելու այն Հայաստանը, որը դեռ շատերիս անծանոթ է։
Արի՛ այս արշավ-համերգին ու դարձիր «Արահետ 2026»-ի աջակից 💚
📅 Մայիսի 10
📍 Իրինդ, Արագածոտն
Միացի՛ր ընկերներով, ընտանիքով կամ թիմով․ այս օրը միասին քայլելու, բնությունը վայելելու, նոր մարդկանց հանդիպելու ու մեծ գաղափարի մասնակից լինելու մասին է 🤝
Համերգ-արշավի մանրամասները և գրանցումը՝ Մեծ համերգ-արշավ դեպի Իրինդ 🏔️ 🎸
Քայլի՛ր Արահետի հետ։
Բացահայտի՛ր նոր վայր։
Աջակցի՛ր գաղափարին, որը իրականանում է մարդկանցով 🧭
#Արահետ #Բարձունք
#Լեռներ #Հայաստան #քայլարշավ #արշավ