06/08/2026
‼️Ուշադրություն ‼️Երևան
Հարգելի գործընկերներ,
սիրով տեղեկանացնում ենք, որ «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի կողմից իրականացվող հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացն այս տարի Երևանում իրականացվելու է օգոստոսի 20֊ից։
Քանի որ վերապատրաստման երկրորդ մակարդակի համար իրականացվող դասընթացների ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլի տևողությունը 3 տարի է, ուսուցիչը կարող է ընտրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված օրինակելի ծրագրի երկրորդ (ձեռնահասության) մակարդակի հետևյալ բաժիններից 3-ը կամ 4-ը։ Վերապատրաստումը նախատեսված է բոլոր առարկաների ուսուցիչների համար։
*Բաժին 2․ Դասընթացների և դասերի պլանավորում
*Բաժին 3․ Դասավադման մեթոդներ, ռազմավարություններ, ներառարկայական կապեր
*Բաժին 4․ Ռեսուրսների կառավարում
*Բաժին 5․ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում
* Բաժին 6․ 21-րդ դարի հմտությունների խթանում
*Բաժին 7․ Սովորողների կարիքների բացահայտում
*Բաժին 8․ Ուսումնառության գնահատում
* Բաժին 10․Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում
*Բաժին 11․ Կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն
*Բաժին 12․ Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն
Հարգելի գործընկերներ, եթե հետաքրքրված եք «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի կողմից իրականացվող վերապատրաստումներով, ապա լրացրեք այս հարցումը։
https://forms.gle/inXfEhoHCZm6r64h6
Երևանի համակարգող՝ Նելլի Հովհաննիսյան (093619000)
Ուսուցիչների հերթական ատեստավորում 2026
«Մասնակցային դպրոց» ԿՀ-ն այս տարի իրականացնելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված օրինակելի ծրագրի երկրորդ (ձեռնահասության) մակարդակը հետևյալ բաժիններով (....
26/07/2026
Լոռու մարզում ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացի շրջանակում իրականացվեց «Ուսումնառության գնահատում» մոդուլի վերապատրաստումը, որի ընթացքում մասնակից ուսուցիչները քննարկեցին ժամանակակից գնահատման մոտեցումները, հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատման արդյունավետ կիրառումը, հետադարձ կապի դերը և սովորողի առաջընթացի վերլուծության գործիքները։
Վերապատրաստող մասնագետ` Գայանե Երիցյան
21/07/2026
📚 Լոռու մարզում շարունակվում է ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացը։
Հերթական վերապատրաստման շրջանակում անցկացվեց «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն» մոդուլը, որը վարեց փորձառու վերապատրաստող Աղասի Թովմասյանը։
Դասընթացի ընթացքում մասնակից ուսուցիչները քննարկեցին մանկավարժի մասնագիտական բարեվարքության հիմնարար սկզբունքները, ժողովրդավարական արժեքների կարևորությունը կրթական գործընթացում և քաղաքացիական կարողունակությունների ձևավորման արդյունավետ մոտեցումները։ Ակտիվ քննարկումները, փորձի փոխանակումն ու գործնական առաջադրանքները նպաստեցին թեմայի առավել խորքային ընկալմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։
20/07/2026
📚 Լոռու մարզում շարունակվում է ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացը։
Լոռու մարզում «Դասերի և դասընթացների պլանավորում» մոդուլի վերապատրաստումը վարեց փորձառու դասընթացավար Նելլի Ստեփանյանը։
Վերապատրաստման ընթացքում մասնակից ուսուցիչները խորացրին իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ անդրադառնալով դասի նպատակների ձևակերպմանը, արդյունավետ պլանավորման սկզբունքներին և ուսումնառության արդյունքներին միտված դասընթացների կառուցմանը📖
15/07/2026
🎥Լոռու մարզում շարունակվում են ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումները։
📖 7-րդ բաժին —«Սովորողների կարիքների բացահայտում»
Գործնական քննարկումներ, փորձի փոխանակում և արդյունավետ մոտեցումներ՝ յուրաքանչյուր սովորողի կրթական կարիքները բացահայտելու և աջակցելու համար։
Վերապատրաստող մասնագետ` Մանե Կիրակոսյան
15/07/2026
✅ 📚 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից որպես ուսումնական նյութ երաշխավորվել են «Մասնակցային դպրոց» հիմնադրամի կողմից ստեղծված «Հասարակագիտություն» 7, 8 և 11-րդ դասարանների ամփոփիչ գնահատման թեստերը։
#կարողունակություններ #շրջակա #աշխատանքայինտետր #թեստ #մասնակցայինդպրոց
Մասնակցային դպրոց
Կարողունակություններ մասնակցային մշակույթի համար
Competences for Participatory Culture
Participatory School Educational Foundation (PSEF) is focused on promoting participatory culture and competency-based education.