17/09/2026
Մազահեռացման դասընթաց 📚
Դասընթացը նախատեսված է ժամանակակից մազահեռացման մեթոդների տեսական և գործնական ուսուցման համար:
Ուսանողները կծանոթանան մազահեռացման տարբեր տեխնոլոգիաների աշխատանքի սկզբունքներին, մաշկի և մազի գնահատմանը, անվտանգ աշխատանքի կանոններին և պացիենտի ճիշտ նախապատրաստմանը:
Դասընթացը ներառում է
• Ասեղային մազահեռացում
• Էլոս մազահեռացում
• Ալեքսանդրիտային մազահեռացում
Դասընթացի ձևաչափ⤵️
Դասընթացը ներառում է տեսական և գործնական դասաժամեր: Գործնական պարապմունքների ընթացքում ուսանողների աշխատանքը մոդելների հետ իրականացվում է մասնագետի հսկողությամբ:
Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում
• մաշկի և մազի ճիշտ գնահատմանը,
• հակացուցումների ճանաչմանը,
• սարքերի անվտանգ կիրառմանը,
• մաշկի պաշտպանության կանոններին,
• հետխնամքի ճիշտ կազմակերպմանը:
Տևողություն ⤵️
Կուրսի տևողությունը՝ 2 շաբաթ:
Դասերն անցկացվում են շաբաթական 3–4 անգամ՝ 2 ժամ տևողությամբ:
Պահանջներ ⤵️
Դասընթացին մասնակցելու համար միջին բժշկական կրթության առկայությունը պարտադիր է:
Դասընթացի հղումը ստանալու համար գրիր մեզ 📩